Տեխնեցիում
| |||||
---|---|---|---|---|---|
Արծաթափայլ ռադիոակտիվ մետաղ | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Տեխնեցիում / Technetium (Tc), Tc, 43 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 7, 5, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 97,9072 զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 4d5 5s2 | ||||
Ատոմի շառավիղ | 136 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 127 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+7e)56 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,9 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | −1-ց մինչև +7, հանդիպում են նաև +7 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 702,2 (7,28) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 2430 K (2157 °C, 3915 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 4538 K (4265 °C (7709 °F) | ||||
Մոլյար ջերմունակություն | 24[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 8,5 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=2,737 c=4,391 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 653 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 50,6 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
43 | Տեխնեցիում
|
97,907 | |
4d65s1 |
Տեխնեցիում (լատին․՝ Technetium), քիմիական նշանը՝ Тс, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 7-րդ խմբի ռադիոակտիվ տարր։ Կարգահամարը 43, ատոմական զանգվածը՝ 98,9062։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d55s2։ К, L, M թաղանթները լրացված են։ Տարրը քիչ է ուսումնասիրված, քանի որ տարբեր պատճառներով կայուն իզոտոպներ չունի։ Հայտնի իզոտոպներից համեմատաբար կայունն է Tc98-ը։ Արծաթամոխրագույն մետաղ է, առաջին սինթեզված քիմիական տարրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարրի գոյությունը կանխատեսել էր Դ․ Մենդելեևը։ Այն առաջինը ստացել են իտալացի ֆիզիկոսներ Կ․ Պեռյեն և Է․ Սեգրեն (1937), մոլիբդենը արագ դեյտրոններով ռմբակոծելով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանվել է հին հունարեն՝ τεχνητός - «արհեստական» բառով։ Տեխնեցիումը կուտակվում է ատոմային ռեակտորների թափոններում։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ հանդիպում է աննշան քանակներով, ուրանի հանքերում, որպես 235Ս-ի քայքայման արդյունք (1 տ ուրանում՝ 10−10 գ․ տեխնեցիում)։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնեցիումի ստացման հիմնական աղբյուրը ատոմական արդյունաբերության թափոններն են։ 99Tc անջատում են ուրանի և պլուտոնիումի քայքայման արդյունքներից։ Մետաղական տեխնեցիումը անջատում են վերականգնելով ջրածնով կամ էլեկտրոլիզով։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծաթամոխրագույն մետաղ է, հալման ջերմաստիճանը 2200±l0 °C, եռմանը՝ մոտ 4600 °C, խտությունը 11487 կգ/մ3։ Պարամագնիսական է, -265,5 °C-ից ցածր ջերմաստիճաններում՝ գերհաղորդիչ։ Քիմիական հատկություններով նման է ռենիումին։ Քիմիապես կայուն է, սովորական պայմաններում օդում չի օքսիդանում։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից հետո։ Միացություններում ցուցաբերում է -1-ից +7 օքսիդացման աստիճաններ (առավել կայուն է +7-ը)։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքացնելիս միանում է թթվածնի (առաջանում են օքսիդները՝ Тс2O7, ТсO2), ֆտորի, քլորի (TcX6, ТсХ5, TcX4), ծծմբի (Tc2S7, TcS2) հետ։
Տեխնեցիումի (VII) օքսիդը բաց դեղին, պինդ նյութ է, լուծվում է շրում, առաջացնելով տեխնեցիումական թթու՝ НТсО4։
Գերտեխնեցիումատները ուժեղ հակաօքսիդիչներ են․ օրինակ KTcO4-ի լուծույթով (0,001%) նախօրոք թրջած պողպատը տարիների ընթացքում չի ժանգոտվում։ Տեխնեցիումի համաձուլվածքներ է առաջացնում մի շարք մետաղների (Mo, Zr, Nb, Ti, Se, Hg, V, Та, Cr, W, Mn, Fe, Al, Zn) հետ։
Ստացվել են տեխնեցիումի կարբոնիլները, կոմպլեքսային և մետաղօրգանական միացությունները։ Տեխնեցիումը լուծվում է ազոտական և խիտ ծծմբական թթուներում, արքայաջրում, ջրածնի գերօքսիդում, բրոմաջրում։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են 92-108 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Կայուն իզոտոպներ չունի։ Առաջին արհեստական տարրն է։ Կարևոր են 99Tc (T1/2=2,12•105 տարի) և 99mTc(T1/2 =6,04 Ժամ) իզոտոպները[3]։
Զանգվածային թիվ | Տրոհման ժամանակը | Տրոհման տեսակ |
---|---|---|
92 | 4,3 րոպե | β+, էլեկտրոնային բռնկում |
93 | 43,5 րոպե | էլեկտրոնային բռնկում(18%), իզոմերային անցում (82%) |
93 | 2,7 ժամ | էլեկտրոնային բռնկում (85%), β+ (15%) |
94 | 52,5 րոպե | էլեկտրոնային բռնկում (21%), իզոմերային անցում (24%), β+ (55%) |
94 | 4,9 ժամ | β+ (7%), էլեկտրոնային բռնկում (93%) |
95 | 60 օր | էլեկտրոնային բռնկում, իզոմերային անցում (4%), β+ |
95 | 20 ժամ | էլեկտրոնային բռնկում |
96 | 52 րոպե | իզոմերային անցում |
96 | 4,3 օր | էլեկտրոնային բռնկում |
97 | 90,5 օր | էլեկտրոնային բռնկում |
97 | 2,6×106 տարի | էլեկտրոնային բռնկում |
98 | 1,5×106 տարի | β− |
99 | 6,04 ժամ | իզոմերային անցում |
99 | 2,12×105 տարի | β− |
100 | 15,8 վրկ | β− |
101 | 14,3 րոպե | β− |
102 | 4,5 րոպե / 5 վրկ | β− / γ/β− |
103 | 50 վրկ | β− |
104 | 18 րոպե | β− |
105 | 7,8 րոպե | β− |
106 | 37 վրկ | β− |
107 | 29 վրկ | β− |
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]99Tc իզոտոպն օգտագործվում է բժշկության մեջ, որպես γ ճառագայթման աղբյուր։ տեխնեցիումը հեռանկարային մետաղ է․ կարող է օգտագործվել որպես կատալիզատոր և գերհաղորդիչ մագնիսներ պատրաստելու համար, իսկ միացությունները՝ որպես հակակոռոզային ինհիբիտորներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Technetium: physical properties» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 560. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5—85270—039—8
- ↑ «Изотопы технеция». nucleardata. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cotton, F. A.; Wilkinson, G.; Murillo, C. A.; Bochmann, M. (1999). Advanced Inorganic Chemistry (6th ed.). New York: John Wiley & Sons, Inc. ISBN 0-471-19957-5.
- Emsley, J. (2001). Nature's Building Blocks: An A-Z Guide to the Elements. Oxford, England, UK: Oxford University Press. ISBN 0-19-850340-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Greenwood, N. N.; Earnshaw, A. (1997). Chemistry of the Elements (2nd ed.). Oxford: Butterworth-Heinemann. ISBN 0-7506-3365-4.
- Heiserman, D. L. (1992). «Element 43: Technetium». Exploring Chemical Elements and their Compounds. New York: TAB Books. ISBN 0-8306-3018-X.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Schwochau, K. (2000). Technetium: chemistry and radiopharmaceutical applications. Wiley-VCH. ISBN 3-527-29496-1.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- B.J. Wilson, ed. (1966). The radiochemical Manual (2nd ed.). ISBN 0-7058-1768-7.
- Scerri, E.R. (2007). The Periodic Table, Its Story and Its Significance. Oxford University Press. ISBN 0-19-530573-6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
- Choppin, G.; Liljenzin, J-O; Rydberg, J. (2002). «Nuclear Mass and Stability». Radiochemistry and nuclear chemistry (3rd ed.). Butterworth-Heinemann. էջեր 41–57. ISBN 978-0-7506-7463-8.
- EnvironmentalChemistry.com – Technetium
- Nudat 2 Արխիվացված 2021-04-28 Wayback Machine nuclide chart from the National Nuclear Data Center, Brookhaven National Laboratory
- Nuclides and Isotopes Արխիվացված 2011-02-02 Wayback Machine Fourteenth Edition: Chart of the Nuclides, General Electric Company, 1989
- Chemistry in its element podcast (MP3) from the Royal Society of Chemistry's Chemistry World: Technetium
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |