Jump to content

Ռեզերֆորդիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեզերֆորդիում

Ռեզերֆորդիում նաև՝ Կուրչատովիում (լատին․՝ Curchatovium) , պարբերական համակարգի IV խմբի արհեսաականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր։ Կարգահամարը 104 է։ Հայտնի են կուրչատովիումի ռադիոակտիվ 9 իզոտոպները՝ 253-261 զանգվածային թվերով։ և (կիսաքայքայման պարբերությունները՝ 0, 1 և 4, 5 վրկ) առաջինը (1964 և 1966) հայտնաբերել են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստուտում (Դ.Ն.Ֆլյորով, Յ.Հովհաննիսյան և ուրիշներ)՝ միջուկների ինքնաբերաբար քայքայմամբ, իսկ և (T½ 4, 5 և 65 վրկ) Բերկլիում (ԱՄՆալֆա-ճառագայթմամբ։ Կուրչատովիումը Դուբնայում սինթեզվել է միջուկների միաձուլման ռեակցիայի հաշվին՝ իզոտոպը -ի արագացած իոններով ռմբակոծելով։ 104-րդ տարրի անվանումն առաջարկել է ակադեմիկոս Գ.Ն.Ֆլյորովը՝ ի պատիվ Կուրչատովի։ Ամերիկացի հետազոտոդներն առաջարկել են (1969) այդ տարրի իրենց անվանումը՝ ռեզերֆորդիում (նշանը՝ )։ Սակայն ամերիկացիներին չի հաջողվել գրանցել -ի ինքնաբերաբար բաժանումը։ 1976 թվականին Դուբնայում կրկին գրանցվեց , ըստ (, 4n) միջուկային ռեակցիայի՝ Բերկլիի աշխատակցի ներկայությամբ։ Այդ աշխատանքում քննարկվեց և բացատրվեց նաև Բերկլիում կատարված փորձերի անճշտությունը։ Կուրչատովիումը առաջին «տրանսակտինոիդային» տարրն է։ -ի ատոմների էլեկտրոնային կառուցվածքը գազային ֆազում է և նման է առաջին «տրանսլանթանոիդային» հաֆնիում տարրին ։ Դա հաստատվում է -ի և -ի քիմիական հատկությունների նմանությամբ։ Այսպես, կուրչատովիումի անջուր քլորիդը ցնդելիությամբ մոտ է հաֆնիումի քառաքլորիդին (գոլորշիացման ջերմաստիճանը՝ 313 °C) և քիչ ավելի ցնդող է, քան ակտինոիդային տարրերի քլորիդները (եռման ջերմաստիճանը բարձր է 1500 °C-ից)։ Օգտվելով այդ հատկություններից՝ չեխոսլովակյան գիտնական Ի. Զվարան և ուրիշներ Դուբնայում իրականացրին (1966) -ի ատոմների քիմիական բաժանումը դրան ուղեկցող ակտինոիդային տարրերից։ Այսպիսով, հաստատվեց, որ կուրչատովիումը պատկանում է տարրերի պարբերական համակարգի IV խմբի երկրորդական ենթախմբին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 33