Թուլիում
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Թուլիում /Thulium (Tm), Tm, 69 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 168,93421(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f13 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 177 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 156 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 87 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,25 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Tm←Tm3+ -2,32 В Tm←Tm2+ -2,3 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3, 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 589,0 (6,10) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1 818 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 2 220 Կ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 21,76 կՋ/մոլ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | ~470 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 27,0[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 18,1 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,540 c=5.56 | ||||
C/a հարաբերություն | 1,570 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) (16,9) Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
69 | Թուլիում
|
168,934 | |
4f136s2 |
Թուլիում (լատին․՝ Thulium) քիմիական տարր է, որի նշանն է Tm, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր[3]։ Լանթանիդ է, կարգահամարը՝ 69, ատոմական զանգվածը՝ 168,9342: Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուլիումը սպեկտրոսկոպիկ եղանակով հայտնաբերել է շվեդ գիտնական Պեր Կլեվեն, 1879 թվականին[4][5]։ 1911 թվականին Թեոդոր Ուլյամ Ռիչարդսոնը թուլիումը ստացել է մաքուր վիճակում և հաշվել նրա ատոմային զանգվածը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը ստացել է հին հունարեն՝ Θούλη (Թուլե) կիսաառասպելական երկրից, որը հնում համարում էին Երկրի ծայր հյուսիսը։ Պեր Կլեվեն տվել է Thulium անվանումը ի պատիվ Թուլե կղզու։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուլիումը ստացվում է աղերի հալույթի էլեկտրոլիզից, ինչպես նաև մետաղական կալցիումով վերականգնելիս.
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն, խտությունը՝ 9330 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1545 °C, եռմանը՝ 1730 °C: Թուլիումը f-տարր է, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 5d6s2։
Քիմիապես ակտիվ է, միացություններում՝ եռարժեք։ Օդում հեշտ օքսիդանում է՝ առաջացնելով Tu2O3 օքսիդը։ Թուլիումը միացություններ է առաջացնում բազմաթիվ ոչ մետաղների հետ։ Թուլիումի հիդրօքսիդը՝ Tu(OH)3, ունի հիմնային հատկություն, ստացվում է լուծելի աղերը ամոնիակի ջրային լուծույթով մշակելիս։
Փոխազդեցությունը հալոգենների հետ.
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակությունը երկրակեղևում 2,7•10−5% է (ըստ զանգվածի)։ Ցրված տարր է, բնության մեջ հանդիպում է մյուս լանթանիդների հետ։ Թուլիումը սպիտակ-արծաթավուն մետաղ է, ունի պերամագնիսական հատկություն։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուլիումի ունի մեկ կայուն իզոտոպ՝ 169Tu: Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է 170Tu (T1/2 = 129 օր), որն օգտագործվում է գամմա-դեֆեկտոսկոպիայի համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ ռենտգենախտորոշման նպատակով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է օրգանական և անօրգանական սինթեզներում՝ որպես կատալիզատոր։ Դժվարահալության շնորհիվ միացությունները օգտագործվում են հրակայուն խեցեգործական իրեր պատրաստելու համար։
Գներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքուր՝ >99,9 %, մետաղական թուլիումի 1 կգ գները կազմում են 2,2 հազար դոլլար, մաքուր՝ 99,9 %, թուլիումի օքսիդի 1կգ՝ 1,1 հազար դոլլար[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —
- ↑ Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 272. — 671 с. — 100 000 экз.
- ↑ В устаревшей «короткой» форме периодической таблицы — побочная подгруппа третьей группы.
- ↑ Emsley, John (2001). Nature's building blocks: an A-Z guide to the elements. US: Oxford University Press. էջեր 442–443. ISBN 0-19-850341-5.
- ↑ Eagleson, Mary (1994). Concise Encyclopedia Chemistry. Walter de Gruyter. էջ 1061. ISBN 978-3-11-011451-5.
- ↑ Цены на тулий и его соединения
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poole, Charles P., Jr. (2004). Encyclopedic Dictionary of Condensed Matter Physics. Academic Press. էջ 1395. ISBN 978-0-08-054523-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Реми Г. Курс неорганической химии. — М.: Мир, 1966. — Т. 2. — 838 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 230)։ |
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |