Ռոուզ Հոբարտ
Ռոուզ Հոբարտ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1906[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | օգոստոսի 29, 2000[1][2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ռոուզ Հոբարտ (անգլ.՝ Rose Hobart, մայիսի 1, 1906[1][2], Նյու Յորք, Նյու Յորք - օգոստոսի 29, 2000[1][2], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզը ծնվել է 1906 թվականի մայիսի 1-ին Նյու Յորքում։ Նրա հայրը Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբում թավջութակահար էր։ Նա իր դերասանական կարիերան սկսել է թատերական բեմում 15 տարեկանում։ Նրա ամենահայտնի թատերական դերը Գրացիայի դերն է «Մահն արձակուրդ է վերցնում» բեմադրության մեջ 1929 թվականին։
Մեկ տարի անց՝ 1930 թվականին կայացավ Ռոուզ Հոբարտի դեբյուտը կինոյում։ Նա Ֆրեդրիկ Մարչի և Միրիամ Հոփկինսի հետ նկարահանվեց «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» ֆիլմում, որտեղ խաղում էր դոկտոր Ջեքիլի հարսնացուի՝ Մյուրիելի դերը։ 1931 թվականին Ռոուզը նկարահանվում էր «Արևելյան Բորնեո» կինոնկարում, և սյուռեալիստ նկարիչ Ջոզեֆ Քորնելը նկատեց նրան։ Նկարիչը հիացած էր Ռոուզով և նա, նախապես կտրելով այդ ֆիլմի այն կադրերը, որոնցում Ռոուզը չկար, նեգատիվները կապույտ ներկեց՝ այդպիսով ձգձգելով ֆիլմի ցուցադրումը, և 1936 թվականին վերջինիս հիման վրա նկարահանեց իր սեփական «Ռոուզ Հոբարտ» կինոնկարը։
1949 թվականին Ռոուզը նկարահանվեց իր վերջին՝ «Վրեժի հարսնացուն» ֆիլմում։ 1950-ական թվականներին նա հայտնվեց Հոլիվուդի «սև ցուցակում», ինչից հետո նա այլևս մեծ էկրաններին չերևաց։ 1960-ական և 1970-ական թվականներին Ռոուզը փոքրիկ դերերով հանդես եկավ հեռուստասերիալներում։
1994 թվականին Ռոուզը հրապարակեց «Ֆիքսված կետից հաստատուն շեղում» ինքնակենսագրությունը։
Ռոուզ Հոբարտը մահացավ 2000 թվականի օգոստոսի 29-ին 94 տարեկան հասակում Վուդլենդ Հիլզի դերասանների տանը, Կալիֆոռնիա։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆերմերի դուստրը (1947)՝ Վիրջինիա Թետչեր
- Բախում (1945)՝ Քեթրին Մեյսոն
- Բժիշկ Ջիլիսպեի նոր ասիստենտը (1942)՝ միսիս Բլեք
- Լեդի, եղեք ավելի լավը (1942)՝ միսիս Կարտեր Վարդլի
- Զիքֆիլդի աղջիկները (1941)՝ միսի Ֆրենկ Մերթոն
- Սյուզենն ու Աստվածը (1940)՝ Այրին
- Մահվան աշտարակը (1939)՝ Էնն Նեվիլ
- Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (1931)՝ Մյուրիել Կերյու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոուզ Հոբարտ» հոդվածին։ |
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 29 մահեր
- 2000 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ