Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (ֆիլմ)
Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը անգլ.՝ Dr. Jekyll and Mr. Hyde | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[2] և գրական ստեղծագործության էկրանավորում[4] |
Թեմա | լիբիդո[4] |
Հիմք | Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը[4] |
Թվական | 1931 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռուբեն Մամուլյան[1][5][2][…] |
Պրոդյուսեր | Ռուբեն Մամուլյան |
Սցենարի հեղինակ | Փերսի Հիթ և Սեմյուել Հոֆենշտայն |
Դերակատարներ | Ֆրեդրիկ Մարչ[1][5][6][…], Միրիամ Հոփքինս[1][5][6][…], Ռոուզ Հոբարտ[1][5][6][…], Հոլմս Հերբերթ[1][5][6][…], Հելլիվել Գոբս[1][5][7], Sam Harris?[7], Դուգլաս Ուոլթոն[7], Էդգար Նորթոն[1][5][7], Թեմփե Փիգոթ[1][7] և Առնոլդ Լյուսի[8] |
Օպերատոր | Կարլ Ստրասս |
Երաժշտություն | Յոհան Սեբաստիան Բախ |
Մոնտաժ | William Shea? |
Պատմվածքի վայր | Լոնդոն[4] |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 92 րոպե |
Dr. Jekyll and Mr. Hyde (1931 film) Վիքիպահեստում |
Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (անգլ.՝ Dr. Jekyll And Mr. Hyde), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունը» պատմվածքի էկրանավորումը, որն իրականացրել է Ռուբեն Մամուլյանը 1931 թվականին։ Երկու գլխավոր դերերը կատարել է Ֆրեդրիկ Մարչը, ինչի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոկտոր Ջեքիլը (Ֆրեդրիկ Մարչ, է նաև միստր Հայդի դերը) մտադրվում է ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ իր սիրեցյալ Մյուրիելի (Ռոուզ Հոբարտ) հետ։ Նա տատանվում է։ Մյուրիելի հայրը՝ խստաբարո գեներալ Կերյուն, պնդում է, որ սիրահարները, «հանուն քաղաքավարության», հարսանիքը ութ ամսով հետաձգեն, որպեսզի այն կայանա իր հարսանիքի տարեդարձի օրը։
Նույն երեկո տուն վերադառնալիս գեներալի համառությունից սրտնեղած Ջեքիլը Լոնդոնի մռայլ թաղամասերից մեկում հանդիպում է անառակ Այվային (Միրիամ Հոփկինս), ում ընկերը հենց իր տան դիմաց ծեծել էր նրան։ Ջեքիլը նրան բարձրացնում է իր սենյակ, իսկ Այվիին «բոլոր կանոններով» գայթակղում է նրան (հետաքրքրական է այն դրվագը, որտեղ Հոփկինսը սեթևեթելով հանում է զուգագուլպաները)։ Երբ նա արդեն պատրաստվում էր Ջեքիլին քարշ տալ իր բնակարան (ավելի ճիշտ՝ անկողին), հանկարծ հայտնվում է դոկտոր Լենյոնը (Հոլմս Հերբերտ) (վերջինս վերադառնում էր պարահանդեսից), բռնացնում նրանց համբուրվելիս և ատամները կրճտացնելով դուրս է քաշում անառակ կնոջ ձեռքից։ Ջեքիլը պետք է գիտակցեր, որ իր «պուրիտանական աշխարհը» անընդունելի է համարում «թեթև վարքի կանանց» հետ շփումները։
Այդ ժամանակվանից նա սկսում է փորձարկումներ կատարել իր լաբորատորիայում, որպեսզի ինքն իրեն օգնի դուրս գալու փակ շրջանակներից և զարգացնելու իր սեքսուալ կարողությունները։ Նա պատրաստում է մի ըմպելիք, որը խմելուց հետո փոխակերպվում է մի ուրիշ վիճակի և բացականչում. «Ազա՜տ եմ։ Վերջապես ես ազա՜տ եմ։ Լենյո՜ն, Կերյու՜, դուք կյանքը մերժող երկերեսանիներ եք։ Եթե կարողանայիք դուք հիմա տեսնե՜լ ինձ»։ Ջեքիլը, կապկանման Հայդի կերպարանքով (ընդ որում ոչ միայն արտաքնապես, այլ նաև օրանգուտանի շարժուձևով), գտնում է Այվիին և սկսում է գայթակղել նրան։ Այժմ Հայդին թմրանյութ հարկավոր չէ։ Նա շուտով նորից փոխակերպվում է Ջեքիլի, գտնում է Այվիին և խնդրում օգնել ու սատարել իրեն, բայց Այվին նրա մեջ չի տեսնում Հայդին և պատասխանում է անտարբերությամբ։ Սակայն շուտով թմրանյութը նորից գործում է, և Հայդը կատաղության նոպայի պահին խեղդում է Այվիին։
Սպանությունը մնում է չբացահայտված, իսկ Ջեքիլը հասնում է խելագարության։ Նա կորցնում սերը իր Մյուրիելի հանդեպ և հրաժարվում նրանից։ Այդ նորությունը թուլացնում, հալումաշ է անում հարսնացուին, և նա հիվանդանում է։ Դոկտորը Ջեքիլիլի կերպարով գալիս է նրան օգնելու, բայց հանկարծ կերպարանափոխվում է Հայդի։ Հայտնվում է գեներալը, և նրանց միջև ընդհարում է սկսվում։ Հայդը սպանում է նրան և փախչում։ Ոստիկանությունը կրնկակոխ հետապնդում է Հայդին և կրակում։ Նա ընկնում է գետնին։ Մահանալիս Հայդը դանդաղորեն փոխակերպվում է Ջեքիլի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդրիկ Մարչ՝ դոկտոր Հենրի Ջեքիլ/ միստր Էդվարդ Հայդ
- Միրիամ Հոփկինս՝ Այվի Պիրսոն
- Ռոուզ Հոբարտ՝ Մյուրիել Կերյու
- Հոլմս Հերբերտ՝ դոկտոր Ջոն Լենյոն
- Հելլիվել Գոբս՝ գեներալ Դենվերս Կերյու
- Էդգար Նորթոն՝ պալատական Պուլ
- Տեմպ Պիգոտ՝ միսիս Հոկինս
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեքիլի փոխակերպվելը Հայդի նկարահանումը մեկ պլանով տվյալ ժամանակի կինեմատոգրաֆիայում համարվում էր տեխնիկական առաջընթացի գագաթնակետ։ Այդ ֆիլմի նկարահանման ժամանակ կիրառվեց գունային ֆիլտրերի բարդ համակարգ, որը հնարավորություն էր տալիս հերթականությամբ երևակել գրիմի առանձին տարրերը` ստեղծելով դեմքի պլաստիկ շարժումների և կերպարանքի փոխակերպման պատրանք[9]։ 26 տարի անց Մարիո Բավան գունային ֆիլտրերի այս հնարը կրկնեց «Վամպիր» ֆիլմում։
Ջեքիլի փոխակերպումը Հայդի կատարվում էր հոգեբան Չեզարե Լոմբրոզոյի տեսության ճշգրիտ համապատասխանությամբ։ Վերջինս գտնում էր, որ մարդու արտաքինից կարելի է որոշել նրա քրեական հակվածությունը։ Ավելի ուշ այս ֆիլմի կադրերից մեկը օգտագործվեց Լոմբրոզոյի հրատարակություններից մեկում՝ որպես պատկերազարդում[9]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի այն կադրը, որտեղ գազանակերպ Հայդը հենված է ապակուն, Իգոր Մասլեննիկովի «Շերլոկ Հոլմսը և դոկտոր Վաթսոնը» կինոնկարում օգտագործվել է որպես Շերլոկ Հոլմսի հանցագործների քարտադարանի լուսանկար։
Իլֆ և Պետրովի ուղեգրություններում կա գրառում մի Իլյա Առնոլդովիչի` 1935 թվականի դեկտեմբերի 13-ին իր կնոջն ուղղված նամակից, որում խոսվում է իր դիտած ֆիլմից ստացած տպավորությունների մասին. «Այսօր Մամուլյանը մեզ ցուցադրեց իր երկու ֆիլմերը՝ «Դոկտոր Ջեքիլը»՝ ըստ Ստիվենսոնի և տոլստոյյան «Հարությունը»։ «Ջեքիլը» հիասքանչ է արված»։
Ջեքիլը և Հայդը ի հայտ են գալիս նաև «Մի անգամ հեքիաթում» սերիալի 5-րդ սեզոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.ofdb.de/film/4974,Dr-Jekyll-und-Mr-Hyde
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0022835/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film388608.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://web.archive.org/web/20200728203105/https://www.bfi.org.uk/news-opinion/news-bfi/lists/10-great-films-set-victorian-london
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.cinematografo.it/cinedatabase/film/il-dottor-jekyll/31755/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=8064.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt0022835/fullcredits
- ↑ https://catalog.afi.com/Catalog/moviedetails/7380
- ↑ 9,0 9,1 Г. Краснова. Энциклопедия кино США. Фильмы / Редколлегия: А. Н. Дорошевич, Г. В. Краснова, М. Л. Теракопян. — Москва: Материк, 2007. — С. 78-79. — 279 с. — ISBN 5-85646-160-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1931 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ռուբեն Մամուլյանի ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Գրաքննված ֆիլմեր
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում