Արեգակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգակ (այլ կիրառումներ)
Դիտարկումների տվյալներ | |
---|---|
Միջին հեռավորություն Երկրից |
1,496 ×108 կմ |
Պայծառություն (V) | −26,74[1] |
Բացարձակ մեծություն | 4,83[1] |
Սպեկտրալ դասակարգում | G2V |
Մետաղականություն | Z = 0,0122[2] |
Անկյունային չափ | 31,6′ – 32,7′[3] |
Ածական | Արեգակնային |
Ուղեծրի տվյալներ | |
Միջին հեռավորությունը Ծիր Կաթինի միջուկից |
~2,5 ×1017 կմ 26000 լ.տ. |
Գալակտիկական պարբերությունը | (2,25 – 2,50)×108 a |
Արագությունը | ~ 220 կմ/վ (գալակտիկայի կենտրոնի նկատմամբ) ~20 կմ/վ (աստղային հարևանության այլ աստղերի համեմատ) ~370 կմ/վ[4] (տիեզերական միկրոալիքային ֆոնի հանդեպ) |
Ֆիզիկական տվյալներ | |
Միջին տրամագիծը | 1,392684 ×106 կմ[5] |
Հասարակածային շառավիղը | 6,96342 ×105 կմ[6] 109 × Երկրինը[7] |
Հասարակածային պարագիծը | 4,379 ×106 կմ[7] 109 × Երկրինը[7] |
Սեղմումը | 9 ×10−6 |
Մակերևույթի մակերեսը | 6,0877 ×1012 կմ²[7] 11990 × Երկրինը[7] |
Ծավալը | 1,412 ×1018 կմ³[7] 1 300 000 × Երկրինը |
Զանգվածը | 1,9891 ×1030 կգ[1] 333 000 × Երկրինը[1] |
Միջին խտությունը | 1,408 ×103 կգ/մ³[1][7][8] |
Խտությունը | Կենտրոնի (մոդել)՝ 1,622 ×105 կգ/մ³[1] Ներքին ֆոտոսֆերա՝ 2 ×10−4 կգ/մ³ Ներքին քրոմոսֆերա՝ 5 ×10−6կգ/մ³ Պսակ (միջին)՝ 1 ×10−12 կգ/մ³[9] |
Հասարակածային մակերևույթի ձգողությունը | 274,0 մ/վ²[1] 27,94 g[7] |
Երկրորդ տիեզերական արագությունը (մակերևույթից) |
617,7 կմ/վ[7] 55 × Երկրինը[7] |
Ջերմաստիճանը | Կենտրոն (մոդել)՝ ~1,57 ×107 Կ[1] Ֆոտոսֆերա՝ 5778 Կ[1] Պսակ՝ ~5 ×106 Կ |
Լուսատվությունը (Lsol) | 3,846 ×1026 Վտ[1] ~3,75 ×1028 լմ}} |
Պայծառությունը (Isol) | 2,009 ×107 Վտ/մ²/սռ |
Տարիքը | 4,57 միլիարդ տարի[10] |
Պտույտի տվյալները | |
Կոնայնություն | 7,25°[1] (խավարածրի նկատմամբ) 67,23° (գալակտիկական հարթության նկատմամբ) |
Ուղիղ ծագում (հյուսիսային բևեռի)[11] |
286,13° 19 ժ 4 ր 30 վ |
Թեքումը (հյուսիսային բևեռի) |
+63,87° 63° 52' Հյուս |
Սիդերիկ պտույտի պարբերությունը (հասարակածի վրա) |
25,05 օր[1] |
(16° լայնության վրա) | 25,38 օր[1] 25 օր 9 ժ 7 ր 12 վ[11] |
(բևեռներում) | 34,4 օր[1] |
Պտույտի արագությունը (հասարակածի վրա) |
7,189 ×103 կմ/ժ[7] |
Ֆոտոսֆերային կազմությունը (ըստ զանգվածի) | |
Ջրածին | 73,46%[12] |
Հելիում | 24,85% |
Թթվածին | 0,77% |
Ածխածին | 0,29% |
Երկաթ | 0,16% |
Նեոն | 0,12% |
Ազոտ | 0,09% |
Սիլիցիում | 0,07% |
Մագնեզիում | 0,05% |
Ծծումբ | 0,04% |
Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից[13][14] : Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ[6], որը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86 %-ը։
Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։
Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը[15]) և չնչին քանակության հետևյալ քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ[16]։
Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ «դեղին թզուկ»։ Արեգակի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն ավելի ուժեղ ցրման և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։
Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծ մասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, մեկ պտույտ անելով 225 - 250 միլիոն տարում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում[17]։
Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m)։
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգակը G2V աստղային դասի (« դեղին թզուկ ») աստղ է, որը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի մոտ 99.86 %-ը։ Արեգակի բացարձակ աստղային մեծություն՝ +4.83 է, որն ըստ գնահատականների ավելի պայծառ է, քան Ծիր Կաթին գալակտիկայի աստղերի մոտ 85 %-ը, որոնց մեծ մասը կարմիր թզուկներ են[18][19]։ Արեգակը առաջին սերնդի կամ ծանր տարրերով հարուստ[Ն 1] աստղ է[20]։ Արեգակը հավանաբար ձևավորվել է մոտակա մեկ կամ մի քանի գերնոր աստղերի բռնկման պատճառով[21]։ Սրանով է բացատրվում Արեգակնային համակարգում ծանր քիմիական տարրերի առատությունը (օրինակ՝ ոսկի կամ ուրան) այլ՝ երկրորդ սերնդի աստղերի համեմատ։ Ծանր տարրերը կարող են առաջանալ գերնոր աստղերի բռնկման ընթացքում տեղի ունեցող էնդոթերմ միջուկային ռեակցիաների ժամանակ կամ զանգվածեղ երկրորդ սերնդի աստղի ներսում նեյտրոնային զավթման միջոցով միջուկային տրանսմուտացիայով։
Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է՝ −26.74 տեսանելի մեծությամբ[22][23]։ Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, որի տեսանելի մեծությունը −1.46 է։ Երկրի և Արեգակի կենտրոնների միջին հեռավորություն սահմանվում է 1 աստղագիտական միավոր (մոտ 150,000,000 կմ), չնայած հեռավորությունն ըստ տարեղանակների փոխվում է[24]։ Այս միջին հեռավորության դեպքում լույսը Արեգակի հորիզոնից Երկրի հորիզոն է հասնում 8 րոպե 19 վայրկյանում, բայց Երկրի և Արեգակի ամենամոտ կետում լույսը երկու վայրկյան ավելի շուտ է հասնում։ Երկրի կենդանական աշխարհի մեծ մասի համար[Ն 2] Արեգակի լույսը էներգիայի աղբյուր է (Ֆոտոսինթեզի միջոցով[25]), և նրանով է պայմանավորված Երկրի կլիման և եղանակը։
Արեգակը հստակ սահմաններ չունի, սակայն լուսոլորտից վեր` բարձրության աճին զուգահեռ ցուցչային կերպով, նվազում է խտությունը[26]։ Սակայն, պայմանականորեն՝ Արեգակի շառավիղը համարվում է կենտրոնի և լուսոլորտի եզրի հեռավորությունը[27]։ Ըստ այս սահմանման՝ Արեգակը գրեթե կատարյալ գունդ է՝ ×10−6 էլիպսայնությամբ 9[28], ինչը նշանակում է, որ բևեռային և հասարակածային տրամագծերի տարբերությունը ընդամենը 10 կմ է[29]։ Մոլորակների մակընթացային ուժերը չափազանց թույլ են և Արեգակի ձևի վրա էական ազդեցություն չեն ունենում[30]։ Հասարակածում Արեգակը ավելի արագ է պտտվում, քան բևեռներում։ Այս տարբերությունը պայմանավորված է կոնվեկցիայով (ջերմության տեղափոխություն) և Կորիոլիսի ուժով (Արեգակի պտույտի պատճառով)։ Աստղերով սահմանված հաշվարկման համակարգում Արեգակի պտույտի պարբերությունը հասարակածում 25.6 օր է, իսկ բևեռներում՝ 33.5 օր[31]։
Արեգակնային ճառագայթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգակնային հաստատունը միավոր մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան է։ Արեգակնային հաստատունը Արեգակից մեկ աստղագիտական միավոր հեռավորության վրա (այսինքն՝ Երկրի վրա կամ Երկրին մոտ) մոտավորապես 1368 վտ/մ2 է[32]։ Այս էներգիան մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում, ինչի արդյունքում մակերևույթ ավելի քիչ էներգիա է հասնում (մոտավորապես 1000 վտ/մ2)[33]: Երկրի մթնոլորտի վերին շերտում արեգակնային ճառագայթումը կազմված է՝ 50% ինֆրակարմիր լույսից, 40% տեսանելի լույսից և 10% ուլտրամանուշակագույն լույսից[34]։ Մթնոլորտը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման 70%-ը՝ հատկապես կարճալիք մասը[35]։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները իոնացնում են Երկրի մթնոլորտի վերին շերտը՝ ստեղծելով իոնոլորտ[36]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ծանր մետաղ» ասելով աստղագիտական գիտություններում հասկանում են ջրածնից ու հելիումից բացի ցանկացած տարր։
- ↑ Hydrothermal vent communities live so deep under the sea that they have no access to sunlight. Bacteria instead use sulfur compounds as an energy source, via Քեմոսինթեզ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Ուիլյամս, Դ. Ռ. (2004). «Արեգակի տվյալները». ՆԱՍԱ. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27–ին-ին.
- ↑ Ասպլունդ, Մ.; Ն. Գրիվես և Ա. Ջ. Սաուվալ (2006). «Արեգակի նոր կազմությունը - Մաս I. դիտարկումներ». Հաղորդակցություն և Տիեզերական սեյսմոլոգիա. 147: 76–79. Bibcode:2006CoAst.147...76A. doi:10.1553/cia147s76. ISSN 1021-2043.
- ↑ «Խավարում 99. Հաճախ տրվող հարցեր». ՆԱՍԱ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24–ին-ին.
- ↑ Հայնշոու, Ջ.; և ընկ. (2009). «Վիլկինսոնի միկրոալիքային անիզոտրոպ զոնդի հինգ-տարվա դիտարկումները. տվյալների մշակում, երկնային քարտեզներ և նախնական արդյունքներ». Աստղաֆիզիկական ամսագրի հավելված. 180 (2): 225–245. Bibcode:2009ApJS..180..225H. doi:10.1088/0067-0049/180/2/225.
- ↑ Էմիլիո, Մարսելո; Կուն, Ջեֆ Ռ.; Բուշ, Ռոք Ի.; Շոլ, Իզաբել Ֆ. (մարտի 5, 2012 թ.), «2003 և 2006 թվականների Մերկուրիի անցման ժամանակ Արեգակի շառավղի չափումը», arXiv, Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին
- ↑ 6,0 6,1 Emilio, Marcelo; Kuhn, Jeff R.; Bush, Rock I.; Scholl, Isabelle F., «Measuring the Solar Radius from Space during the 2003 and 2006 Mercury Transits», arXiv, Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 «Արեգակնային համակարգի հետազոտություն. Մոլորակներ. Արեգակ. Փաստեր և թվեր». ՆԱՍԱ. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Կո, Մ. (1999). Էլերտ, Ջ. (ed.). «Արեգակի խտությունը». Ֆիզիկայի փաստերի գիրք.
- ↑ «Սպեկտրոսկոպիայի սկզբունքները». Միչիգանի համալսարան, Աստղագիտության բաժին. 2007 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Բոնանո, Ա.; Շլատլ, Հ.; Պատերնո, Լ. (2008). «Արեգակի տարիքը և հարաբերական ճշգրտումները». Աստղագիտություն և աստղաֆիզիկա. 390 (3): 1115–1118. arXiv:astro-ph/0204331. Bibcode:2002A&A...390.1115B. doi:10.1051/0004-6361:20020749.
- ↑ 11,0 11,1 Սեյդելման, Պ. Կ.; և ընկ. (2000). «Մոլորակների և արբանյակների քարտեզագրական կոորդինատների և պտույտի տվյալների ՄԱՄ աշխատանային խմբի հաշվետվությունը. 2000». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Արեգակի վիճակագրությունը». Սթենֆորդի Արեգակի կենտրոն. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին., ցիտելով Էդի, Ջ. (1979). Նոր Արեգակը. Սքայլաբի Արեգակի տվյալները. ՆԱՍԱ. էջ 37. NASA SP-402. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «How Round is the Sun?». NASA. 2008 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ «First Ever STEREO Images of the Entire Sun». NASA. 2011 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ Basu, Sarbani; Antia, H. M. (2007). «Helioseismology and Solar Abundances». Physics Reports. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 02–ին-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Manuel O. K. and Hwaung Golden (1983), Meteoritics, հատոր 18, թիվ 3, սեպտեմբերի 30, 1983, pp 209—222. Առգիծ՝ http://web.umr.edu/~om/archive/SolarAbundances.pdf Արխիվացված 2005-03-01 Wayback Machine (Վերստածվ է դեկտեմբերի 7, 2007 20:21 UTC).
- ↑ Kerr F. J.; Lynden-Bell D. (1986). «Review of galactic constants» (PDF). Monthly Notices of the Royal Astronomical Society. 221: 1023–1038.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Than, K. (2006). «Astronomers Had it Wrong: Most Stars are Single». Space.com. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Lada, C. J. (2006). «Stellar multiplicity and the initial mass function: Most stars are single». Astrophysical Journal Letters. 640 (1): L63–L66. arXiv:astro-ph/0601375. Bibcode:2006ApJ...640L..63L. doi:10.1086/503158.
- ↑ Zeilik, M. A.; Gregory, S. A. (1998). Introductory Astronomy & Astrophysics (4th ed.). Saunders College Publishing. էջ 322. ISBN 0-03-006228-4.
- ↑ Falk, S. W.; Lattmer, J. M.; Margolis, S. H. (1977). «Are supernovae sources of presolar grains?». Nature. 270 (5639): 700–701. Bibcode:1977Natur.270..700F. doi:10.1038/270700a0.
- ↑ Burton, W. B. (1986). «Stellar parameters». Space Science Reviews. 43 (3–4): 244–250. doi:10.1007/BF00190626.
- ↑ Bessell, M. S.; Castelli, F.; Plez, B. (1998). «Model atmospheres broad-band colors, bolometric corrections and temperature calibrations for O–M stars». Astronomy and Astrophysics. 333: 231–250. Bibcode:1998A&A...333..231B.
- ↑ «Equinoxes, Solstices, Perihelion, and Aphelion, 2000–2020». Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարան. 2008 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Simon, A. (2001). The Real Science Behind the X-Files : Microbes, meteorites, and mutants. Simon & Schuster. էջեր 25–27. ISBN 0-684-85618-2.
- ↑ Beer, J.; McCracken, K.; von Steiger, R. (2012). Cosmogenic Radionuclides: Theory and Applications in the Terrestrial and Space Environments. Springer Science+Business Media. էջ 41. ISBN 978-3-642-14651-0.
- ↑ Phillips, K. J. H. (1995). Guide to the Sun. Cambridge University Press. էջ 73. ISBN 978-0-521-39788-9.
- ↑ Godier, S.; Rozelot, J.-P. (2000). «The solar oblateness and its relationship with the structure of the tachocline and of the Sun's subsurface» (PDF). Astronomy and Astrophysics. 355: 365–374. Bibcode:2000A&A...355..365G. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Jones, G. (2012 թ․ օգոստոսի 16). «Sun is the most perfect sphere ever observed in nature». The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Schutz, B. F. (2003). Gravity from the ground up. Cambridge University Press. էջեր 98–99. ISBN 978-0-521-45506-0.
- ↑ Phillips, K. J. H. (1995). Guide to the Sun. Cambridge University Press. էջեր 78–79. ISBN 978-0-521-39788-9.
- ↑ «Construction of a Composite Total Solar Irradiance (TSI) Time Series from 1978 to present». Վերցված է 2005 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ El-Sharkawi, Mohamed A. (2005). Electric energy. CRC Press. էջեր 87–88. ISBN 978-0-8493-3078-0.
- ↑ «Solar radiation» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Reference Solar Spectral Irradiance: Air Mass 1.5». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Phillips, K. J. H. (1995). Guide to the Sun. Cambridge University Press. էջեր 14–15, 34–38. ISBN 978-0-521-39788-9.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аббот Ч. Солнце / Перевод с английского Н. Я. Бугославской; под редакцией Е. Я. Перепелкина. — Москва—Ленинград: ОНТИ, 1936. — 462 с.
- Солнечная система. В 2 томах / Под ред. Дж. Койпера; пер. с англ.; редактор тома В. А. Крат. — М.: Издательство иностранной литературы, 1957. — Т. 1 : Солнце. — 609 с.
- Колтун М. М. Солнце и человечество. — М.: Детская литература, 1981. — 127 с. — 100 000 экз.
- Степанян Н. Н. Наблюдаем Солнце. — М.: Наука, 1992. — 128 с. — ISBN 5-02-014358-8
- Michael Stix The Sun. An Introduction. — 2nd Edition. — Springer, 2002. — ISBN 3-540-42886-0
- Cohen, Richard (2010). Chasing the Sun: the Epic Story of the Star that Gives us Life. Simon & Schuster. ISBN 978-1-4000-6875-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Энциклопедия Солнца». Тесис. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- Солнце и Земля. Единые колебания Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
- Солнце. Солнечная система. Общая астрономия
- «Путешествие из центра Солнца». Популярная механика. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
- «Солнце сейчас, фотография из обсерватории солнечной динамики NASA». sdo.gsfc.nasa.gov. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
- Эдвард Кононович. «Солнце». Энциклопедия Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- SolarMonitor.org
- The Sun — The Big picture. The Boston Globe.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 19)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգակ» հոդվածին։ |
|
|