Jump to content

ավարա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ա•վա•րա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. Ամասիա, Արարատյան, Երզնկա, Թբիլիսի, Հավարիկ, Շամախի, Պարտիզակ, Ջավախք՝ անբան, անգործ, պարապ-սարապ թափառող, դատարկապորտ ◆ Նա ավարայի միննա։ (Տիգրան Նավասարդյան) ◆ Միայն պիտի․․․ ավելի բարձր որոտար լոդրերի, ծույլերի, ավարաների և այլ այդպիսի մարդկանց հասցեին։ (Ակսել Բակունց) ◆ Ճաթ մանանա, մանանա, օխտը կնիկ հետն ավարա։
  2. անպետք, փուչ, դատարկ
  3. Թբիլիսի՝ ամայի, դատարկ ◆ Տեհա մենձ հայաթ, դես մտիկ տվի, դիփ ավարա։ (Խաթաբալա)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս անգործ, անպետք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ավարա ման գալ -
    1. անգործ թրև գալ ◆ Ի՞նչ ես «ավարա» ման գալիս, պսակվիր հետս․․․ փող բաժինք կբերեմ, տուն կդնես, կհարստանաս։ (Արազի)
    2. իզուր փնտրել
  2. ավարա անել - գործից գցել
  3. ավարա-ավարա - պարապ-սարապ, դատարկապորտի նման ◆ Բասի ավարա-ավարի զվռնիս։ (Ձեռագիր)
  4. ավարա ըլիլ - իզուր ժամանակ կորցնել, գործից հետ ընկնել ◆ Դրա համար եմ բանից-գործից ավարա եղել, եկել։ (Պերճ Պռոշյան)
  5. (փխբ․) ավարա ջաղցի պես աղալ - շատախոսել, զազրախոսել ◆ Ավարա ջաղցի պես է աղում։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան)

Աղբյուրներ

[խմբագրել]