Jump to content

ավար

Վիքիբառարան-ից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աւար

վանկեր՝ ա•վար 

ավար1

Ստուգաբանություն

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն, բելուջերեն, աֆղաներեն āvār:

Գոյական

  1. պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը (մարդ, զենք, կենդանի, զույգ և այլն)
  2. բռնությամբ զենքի ուժով հափշտակած ունեցվածք, կողոպուտ թալան)
  3. (փխբ․) մահվան հիվանդությունների և այլն զոհ
  4. ավարառություն կողոպտելը

Հոմանիշներ

  1. ռազմավար
  2. կողոպուտ, թալան
  3. տե՛ս ավարառություն

Արտահայտություններ

  1. ավարի մատնել, ավարի առնել, ավարի տալ

ավար2

Ստուգաբանություն

Ձայնարկություն

  1. Մուշ, Նոր Բայազետ, Վան՝ զարմանքի բացականչություն՝ օ՜հ, մ՞իթե ◆ Ավա՜ր, սև կապեմ։ (Հրաչյա Աճառյան) ◆ Թաքավոր կը տիսնա, կասա․ — Ավա՜ր, Աստված ծեր տուն ավրա, էսոնցից փախնիլ պիտնա։ (Գարեգին Սրվանձտյան)

Հոմանիշներ

Արտահայտություններ

Թարգմանություններ

ավար3

  1. գործ է ածվում կապակցությունների մեջ

Հոմանիշներ

Արտահայտություններ

  1. ավար-ձավար խոսել - դատարկաբանել, անիմաստ բաներ ասել, գլխից դուրս տալ ◆ Սոփին սաղ օրը ավար-ձավար խոսում ա։
  2. ավա-խավար - դատարկագլուխ, դատարկաբան ◆ Տղամարթը վուր ավար-խավար կուլի, կնիկարմատն էլ խարաբ կուլի։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան)
  3. մեկին ավար անել, մյուսին՝ խավար - հավասար աչքով չնայել, մեկին գոհացնել, իսկ մյուսին զրկել ◆ Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար։ Հովհաննես Թումանյան

Թարգմանություններ

Աղբյուրներ