Jump to content

Airco DH.9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Airco DH.9
Տեսակթռչող սարքի մոդել
Ենթատեսակռմբակոծիչ
ՇարժիչPuma?
Անձնակազմtail gunner?
Զենք.303 Vickers?, Lewis gun? և ավիացիոն ռումբ
ՍտեղծողGeoffrey de Havilland?
ԱրտադրողAirco և De Havilland
Առաջին թռիչքհուլիս 1917
Շահագործման սկիզբ1917
Շահագործման ավարտ1937
ՇահագործողներԹագավորական ռազմաօդային ուժեր, Royal Flying Corps?, Royal Naval Air Service?, American Expeditionary Forces?, ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, Royal Australian Air Force?, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Afghan Air Force?, Air Component?, Բոլիվիայի ռազմաօդային ուժեր, Չիլիի ռազմաօդային ուժեր, Էստոնիայի ռազմաօդային ուժեր, Hellenic Naval Air Service?, Հիջազի թագավորություն, Air Corps?, Լատվիայի ռազմաօդային ուժեր, Royal Netherlands East Indies Army?, Նոր Զելանդիայի թագավորական ռազմաօդային ուժեր, Պարագվայի զինված ուժեր, Peruvian Air Force?, Լեհաստանի օդային ուժեր, Royal Romanian Air Force?, Իսպանիայի ռազմաօդային ուժեր, South African Air Force?, Swiss Air Force?, Թուրքիայի ռազմաօդային ուժերը, Uruguayan Air Force?, Qantas, Sabena?, Det Danske Luftfartselskab?, KLM, TAROM, Aircraft Transport and Travel?, Handley Page Transport? և Բիկաներ
Միավոր արտադրված4091
 Airco DH.9 Վիքիպահեստում

Airco DH.9 (1920 թվականից հետո հայտնի է որպես de Havilland DH.9), բրիտանական ռմբակոծիչ ինքնաթիռ, որը նախագծվել է Ջեֆերի դը Հեվլենդի կողմից 1917 թվականին բազմաֆունկցիոնալ Airco DH.4 բիպլանի հիման վրա և կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ինչպես DH.4-ը, այնպես էլ DH.9-ի նախնական տարբերակները հավաքվել են 230 ձիաուժ և 240 ձիաուժհզորությամբ ջրային հովացման համակարգ ունեցող Siddeley Puma շարժիչներով[1]։ Ավելի ուշ ստեղծված մոդելներում տեղադրվել են առավել հզոր՝ 400 ձիաուժ հզորությամբ Liberty L-12 և 450 ձիաուժ հզորությամբ Napier Lion շարժիչներ[2]։ DH.9 ինքնաթիռները սովորաբար զինված են եղել երկու 230 կամ չորս 112 ֆունտ կշիռ ունեցող ռումբերով, որոնք տեղադրված են եղել թևերի արտաքին կախիչներում, ինչպես նա երկու կամ երեք գնդացիրներով («Վիկերս», «Լուիս»[1]։ 1918 թվականի հունիսին[3] բրիտանական զորքերը համալրվում են արդիականացված DH.9A ինքնաթիռներով, որոնց թևերի մակերեսը ավելի լայն էր, իսկ շարժիչը փոխարինված 375 ձիաուժ հզորությամբ Rolls-Royce և 400 ձիաուժ հզորությամբ Liberty շարժիչներով[2]։

DH.9, հմեմատած DH.4-ի հետ, պահանել է թևը։ Հիմնական փոփոխությունները առնչվել են ֆյուզելյաժ դասավորությանը[2]։ Օդաչուի խցիկը տեղափոխվել է թևի կենտրոնից հետ՝ թևի եզր, ինչը նվազեցրել է տեսադաշտը[3]։ Թևի կենտրոնում ստեղծվել է ռազմամթերքի սրահը և հովացման համակարգի ջրի տարան[2][3]։ Քաշը հնարավոր է եղել նվազեցնել 45 գ-ով, ինչի հետևանքով վայրէջքի արագությունը 80-ից դարձել էր 91 կմ/ժ[2]։ Նոր մեքենան համարվում էր անհաջող, քանի որ բոլոր թռիչքային ցուցանիշներով զիջում էր DH.4-ին[1]։ Միակ ցուցանիշով, որով այն առավելություն ուներ իր նախօրդից այն էր, որ օդաչուն կարողանում էր ավելի արագ և օպերատիվ կապ հաստատել գնդացրորդի հետ[3]։

Չնայած հայտնաբերված թերությունների ու խնդիրների՝ DH.9-ից 1917 և 1918 թվականներին արտադրվել է 3,204 հատ[3]։ Այդ ինքնաթիռների մեծ մասը օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի արևմտյան ռազմաճակատում, մնացածը՝ րևելյան ռազմաճակատում, Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում։ Պատերազմից։ Պատերազմից հետո ինքնաթիռները սպիտակգվարդիականների կողմից մասնակցել են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին[3]։

Տակտիկական և տեղնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անձնակազմը՝ 2 հոգի
  • Բեռնատարողությունը՝ 508 գ (1121 ֆունտ)
  • Երկարությունը՝ 9,4 մ
  • Թևի բացվածքը՝ 12,93 մ
  • Բարձրությունը՝ 3,4 մ
  • Թևի մակերեսը՝ 40,4 մ²
  • Զանգվածը՝ 999 կգ
  • Մաքսիմալ զանգվածը թռիչք կատարելու համար՝ 1766 կգ կգ

Թռիչքի բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առավելագույն առագությունը՝ 177 կմ/ժ 3000մ-ին
  • Ճնշումը թևի վրա՝ 43,7 կգ/մ²

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Murphy, J. D. Military Aircraft, Origins to 1918: An Illustrated History of Their Impact. — ABC-CLIO, 2005. — P. 167. — ISBN 9781851094882
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jane's Fighting Aircraft of World War I (репринт издания 1919 года). — London: Studio Editions/Jane's, 1990. — P. 43-45. — 320 p. — ISBN 1851703470
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Murphy, J. D. Military Aircraft, Origins to 1918: An Illustrated History of Their Impact. — ABC-CLIO, 2005. — P. 168. — ISBN 9781851094882

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]