3-դյույմանոց հետևակային ականանետ
3-դյույմանոց հետևակային ականանետ | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | 81 mm mortar? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Ծառայության ընդունման տարի | 1934 |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Փամփուշտի տեսակ | 3-inch HE?[1] |
3-դյույմանոց հետևակային ականանետ[2] (անգլ.՝ Ordnance ML 3 inch mortar), անգլիական 81-միլիմետրանոց ականանետ։ Սպառազինության մեջ է մտել Առաջին աշխարհամարտից հետո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականների վերջերին անգլիական հետևակին մարտի դաշտում աջակցելու համար հարկավոր էր ստեղծել թեթև հրետանային զենք։ Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ այն պետք է լինի գումարտակային հրանոթ, սակայն հետո որոշվում է սահմանափակվել ավելի թեթև և էժան ականանետով։ Արդյունքում լայնորեն հայտնի Ստոքս մոդելի հիմքի վրա ստեղծվում է 3-դյույմանոց հետևակային ականանետը։
Սթոքսի արկը ներկայացնում է իրենից պողպատե գլանաձև կոնստրուկցիա՝ 3 դիամետր տրամագծով՝ լցված պայթուցիկ կամ թունավոր նյութերով։ Սակայն գլանի առջևի և հետևի կափարիչների տրամագիծը կազմում էր շուրջ 80 մմ։ Ականանետի իրական և փաստացի տրամագծերի անհամապատասխանությունը անհարմարություն էր ստեղծում, որն իր արտահայտությունն է գտել նաև 3-դյույմանոց ականանետի մեջ։ Ականանետը ևս ուներ 81 մմ տրամագիծ, որը անգլիացիներին հնարավորություն էր տալիս օգտագործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում գրավված իտալական ռազմաավարային ականները։
Ականանետը կարող էր խոցել հակառակորդի կենդանի ուժին նույնիսկ խրամատներում և թաքստոցներում, սակայն Երկրորդ աշխարհամարտը ցույց տվեց, որ կրակի հեռահարությամբ բրիտանական ականանետը նշանակալիորեն զիջում է գերմանական 1934 թվականի 8,1 սմ ականանետների նմուշներին, որը կրակում էր մինչև 2400 մետր։ Դրանից հետո անգլիացիներն իրենց ականանետի համար մշակեցին նոր ավելի ամուր փող, ինչպես նաև սպառազինության մեջ մտցրին կուտակային ականներ և հասան կրակի 2560 մետր հեռահարության։ Բայց մինչ կկատարվեին փորձարկումները և նոր ականանետեր կհասնեին ճակատ, բրիտանական զորքերը օգտագործում էին ֆրանսիական, գերմանական և իտալական ռազմավարային ականանետերը։ Հատկապես Հյուսիսային Աֆրիկայում, քանի որ բրիտանական ականները համապատասխանում էին այդ ականանետերին։ Բրիտանական ականանետի ևս մեկ թերություն կայանում էր մինիմալ կրակի մեծ հեռավորությունը․ ականը 114 մետրից մոտ անհնար էր գցել, իսկ գերմանական ականանետը կարող էր կրակ վարել նույնիսկ 60 մ հեռավորության վրա, որը մերձամարտի ժամանակ օգտակար հատկություն էր։ Արդյունքում ստացվեց Mark 2 ականանետը, որը բրիտանական բանակի սպառազինության մեջ մնաց մինչև 60-ական թվականները, որից հետո փոխարինվեց L16 81 դյույմանոց ականանետը։
Տեխնիկա-տակտիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրամաչափ՝ 81,2 մմ
- Անվանական տրամաչափ՝ 3 դյույմ
- Քաշը մարտական վիճակում՝ 50,8 կգ (Mark II), 57,2 կգ (Mark IILR)
- Փողի երկարություն՝ 1370 մմ
- Հորիզոնական անկյուն՝ 11°
- Ուղղահայաց՝ +45°, +80°
- Արկի սկզբնական արագություն՝ 198 մ/վ
- Կրակի առավելագույն հեռահարություն՝ 1460 մ (Mark II), 2560 մ (Mark IILR)
- Կրակի նվազագույն հեռավորություն՝ 114 մ
- Արկի քաշ՝ 4,53 կգ (Mark II)
Գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]ML 3 inch Mark II | 8-cm s.G.W.34 | Տիպ 92 | БМ-37 | 81-միլիմետրանոց «Բրանդտ» | 81-միլիմետրանոց ականանետ M1 | |
---|---|---|---|---|---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն | Երրորդ Ռայխ | Ճապոնիա | ԽՍՀՄ | Ֆրանսիա/ Լեհաստան | ԱՄՆ |
Անվանում և տեսակ | Գումարտակային ականանետ | Գումարտակային ականանետ | Գումարտակային հաուբից | Գումարտակային ականանետ | Գումարտակային ականանետ | Գումարտակային ականանետ |
Տրամաչափ, մմ/ փողի երկարություն | 81,2/16 | 81,4/14 | 70/10,3 | 82/14,8 | 81,4/14,6 | 81,4/14,3 |
Քաշը մարտական վիճակում, կգ | 50,8 | 57 | 212 | 56 | 61,7 | 61,7 |
Կրակի առավելագույն հեռահարություն, մ | 1460 | 2400 | 2788 | 3040 | 2850(FA Mle1932) | 3010(M43) 2064(M45) |
Կրակի նվազագույն հեռահարություն, մ | 114 | 60 | >100 | 100 | 100 | 183 (M43A1 Light) |
Ուղղահայաց առավելագույն անկյուն, ° | 80 | 87 | 75 | 85 | 85 | 80 |
Հորիզոնական նշանառության անկյուն, ° | 11 | 15 | 45 | 6 | 8 | 8 |
Բեկորա-ֆուգասային արկի քաշ, կգ | 4,53 | 3,5 | 3,76 | 3,31 | 3,34(FA Mle1932) | 3,11(M43A1 Light) 4,82 (M45B1 Heavy) |
Սպառազինման մեջ է գտնվել
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միացյալ Թագավորություն
- Ավստրալիա
- Կանադա
- Հնդկաստան
- Իռլանդիա
- Լյուքսեմբուրգ
- Նոր Զելանդիա
- Ֆիլիպիններ
- Լեհաստան
- Իտալիա (1944-1946)
- Ճապոնիա
Ռազմավարային ականանետերը կիրառվել են ճապոնական բանակի ստորաբաժանումների կողմից[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hogg I. V. Twentieth-Century Artillery — Friedman/Fairfax Publishers, 2000. — P. 179. — ISBN 978-1-58663-299-1
- ↑ Реальный калибр составляет 3,2 дюйма, название принято для упрощения
- ↑ так, 88 шт. захваченных в 1942 году в Сингапуре миномётов этого типа были переданы в войска, после того, как с английского на японский язык были переведены наставления и таблицы стрельбы к ним
Report of installations and captured weapons, Java and Singapoure 1942. Prepared by Headquarters USAFFE and Eighth U.S. Army (rear). 1958. pages 45, 52