Jump to content

Ֆերդինանդ ֆոն Լինդեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ ֆոն Լինդեման
գերմ.՝ Ferdinand von Lindemann
Ծնվել էապրիլի 12, 1852(1852-04-12)[1][2][3][…]
Հաննովեր, Հաննովերի թագավորություն[4]
Մահացել էմարտի 6, 1939(1939-03-06)[1][2][3][…] (86 տարեկան)
Մյունխեն, Նացիստական Գերմանիա[4]
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
Բնակության վայր(եր)Գերմանիա
Քաղաքացիություն Հաննովերի թագավորություն,  Գերմանական ռայխ և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, JMU, Ֆրայբուրգի համալսարան և Քյոնիգսբերգի համալսարան
Գործունեության ոլորտթվերի տեսություն, մաթեմատիկա[5] և Ոչ Էվկլիդեսյան երկրաչափություն[5]
ԱնդամակցությունԳյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6]
Գիտական ղեկավարՖելիքս Կլայն[7]
Եղել է գիտական ղեկավարՀերման Մինովսկի[7], Դավիդ Հիլբերտ[8], Առնոլդ Զոմմերֆելդ[7], Franz Fuchs?[7], Emil Hilb?[7], Martin Wilhelm Kutta?[9], Max Otto Lagally?[7], Alfred Loewy?[7], Oskar Perron?[10], Arthur Rosenthal?[11], Wilhelm Schlink?[7], Franz Staeble?[12], Otto Volk?[13], Heinrich Wieleitner?[14], Wilhelm Schlink?[7], Carl Raimund Wallner?[7], Heinrich Wieleitner?[7], Franz Xaver Zrenner?[7], Franz Fuchs?[7], Karl Petri?[7], Karl Horn?[7], Karl Walek?[7], Leroy Albert Howland?[7], Franz Thalreiter?[7], Konrad Münich?[7], Hans Schübel?[7], Friedrich Hans Cramer?[7], Հանս Դեգենհարթ[7], Charles H. Ashton?[7], Herbert Burmester?[7], Karl Strauß?[7], Julius Scheckenbach?[7], Arthur Rauber?[7], Eugen Lutz?[7], Georg Diem?[7], Օտմար Զեթլ[7], Hans Tempel?[7], Eduard Lampart?[7], August Loehrl?[7], Joseph Mayer?[7], Յոհան Գեթլեր[7], Johannes Höppner?[7], Ludwig Marc?[7], Robert Mayr?[7], Lucjan Grabowski?[7], August Wendler?[7], Rudolf Zahler?[7], Josef Wagner?[7], Fritz Lettenmeyer?[7], Gustav Schnauder?[7] և Michael Egger?[7]
Հայտնի աշակերտներGerhard von Poellnitz?[7]
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ՀայրJohann Georg Friedrich Lindemann?
 Ferdinand von Lindemann Վիքիպահեստում

Կարլ Լուիս Ֆերդինանդ ֆոն Լինդեման (ապրիլի 12, 1852(1852-04-12)[1][2][3][…], Հաննովեր, Հաննովերի թագավորություն[4] - մարտի 6, 1939(1939-03-06)[1][2][3][…], Մյունխեն, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի մաթեմատիկոս, որը 1882 թվականին ապացուցել է, որ Պի թիվը պատկանում է տրանսցենդենտ թվերի բազմությանը, այսինքն՝ գոյություն չունի ռացիոնալ գործակիցներով բազմանդամ, որի լուծումը հավասար է Պիի։

Կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդեմանը ծնվել է Հաննովերում։ Հայրը՝ Ֆերդինանդ Լինդեմանը, Հաննովերի գիմնազիայում դասավանդել է լեզուներ։ Մայրը՝ Էմիլի Կրուսիուսը, գիմնազիայի տնօրենի աղջիկն էր։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Շվերին, որտեղ Լինդեմանը հաճախել է դպրոց։

Մաթեմատիկա սովորել է Գյոթինգենում, Էռլանգենում և Մյունխենում։ Էռլանգենում Ոչ էվկլիդեսյան երկրաչափության բնագավառում ստացել է դոկտորի աստիճան՝ Ֆելիքս Կլայնի ղեկավարության ներքո[15]։ Դասավանդել է Վյուրցբուրգի և Ֆրայբուրգի համալսարաններում։ Ֆրայբուրգում գտնվելու ժամանակ ապացուցել է, որ թիվը տրանսցենդենտ է։ Ֆրայբուրգից հետո տեղափոխվել է Քյոնիգսբերգի համալսարան։ Քյոնիգսբերգում դասախոս լինելու ընթացքում ղեկավարել է մաթեմատիկոսներ Դավիթ Հիլբերտի, Հերման Մինկովսկիի և Առնոլդ Զոմմերֆելդի դոկտորական թեզերը[16]։

Տրանսցենդենտության ապացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Լինդեմանը հրատարակել է Պի թվի տրանսցենդենտության ապացույցը։ Ապացույցի մեթոդը նման էր ինը տարի առաջ Շառլ Հերմիտի կողմից e թվի տրանսցենդենտության ապացույցի մեթոդին։ Մինչ այս ապացույցը արդեն հայտնի էր, որ թիվը իռացիոնալ է (Յոհան Լամբերտը ապացուցել է -ի իռացիոնալությունը 1760-ականներին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #122995643 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 7,36 7,37 7,38 7,39 7,40 7,41 7,42 7,43 7,44 7,45 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. Mathematics Genealogy Project — 1997.
  14. Mathematics Genealogy Project — 1997.
  15. Ֆերդինանդ ֆոն Լինդեման Mathematics Genealogy Project կայքում
  16. «Ferdinand von Lindemann - Biography». Maths History (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ ֆոն Լինդեման» հոդվածին։