Օտարերկրյա քաղաքացի
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Օտարերկրյա քաղաքացի է համարվում այն ֆիզիկական անձը, որի քաղաքացիությունը չի համընկնում այն երկրին, որտեղ նա գտնվում է։
Օտարերկացիների նկատմամբ կարող է տարածվել ազգային ռեժիմը (երբ նրանք օգտվում են նույն իրավունքներից, ինչ պետության քաղաքացիները), ամենամեծ առավելությունների ռեժիմը (երբ բոլոր օտարերկրացիներին, առանց խտրականության, տրվում են հավասար իրավունքներ) կամ հատուկ ռեժիմը (երբ նրանք օգտվում են միայն որոշակիորեն սահմանված իրավունքներից)։
Որևէ երկրում օտարերկրացիների իրավական ռեժիմը կարգավորող հիմնական ակտերն են տվյալ երկրի սահմանադրությունը, օտարերկրացիների իրավական դրության մասին օրենքները, ինչպես նաև կնքված միջազգային համաձայնագրերը։ Օտարերկրացիների նկատմամբ կարող են սահմանվել պատասխան սահմանափակումներ, եթե նրանց երկրներում սահմանափակումներ են սահմանված հյուրընկալող երկրի քաղաքացիների նկատմամբ։
Ըստ Հայաստանի օտարերկրյա քաղաքացիների մասին օրենքի օտարերկրյա քաղաքացիներ են համարվում նաև քաղաքացիություն չունեցող անձինք։
Սահմանում օրենքում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված 2.
«օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք)։»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ OՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Ընդունված է 25.12.2006)
- The Rights of Non-citizens UN, 2006. ISBN 92-1-454026-8
- University of Minnesota Human Rights Center: Study Guide: The Rights of Non-Citizens, 2003 (անգլ.)
- Earnest D. C. Noncitizen Voting Rights: A Survey of an Emerging Democratic Norm Արխիվացված 2012-07-17 Wayback Machine, 2003(անգլ.)
- Общая рекомендация ХХХ о дискриминации неграждан Комитет по ликвидации расовой дискриминации (ООН), 2004
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 576)։ |