Փիթեր Լաքս
Փիթեր Դևիդ Լաքս (հունգ.՝ Lax Péter Dávid, անգլ.՝ Peter David Lax, մայիսի 1, 1926[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն), ամերիկացի մաթեմատիկոս, 1987 թվականի Վոլֆի մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Լաքսը ծնվել է 1926 թվականին Բուդապեշտում հրեաների ընտանիքում։ Ծնողները՝ Հենրի Լաքսն ու Կլարա Քորնֆելդը, եղել են բժիշկներ։ 1941 թվականին ամբողջ ընտանիքը երկրից փախել է Նյու Յորք։ 19 տարեկանից մասնակցել է Մանհեթենյան նախագծին՝ միջուկային զենքի մշակման ծրագրին։ 1949 թվականին ստացել է Նյու Յորքի համալսարանի փիլիսոփայության դոկտորի կոչում։ Լաքսը եղել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի աշխատակից, ինչպես նաև աշխատել է Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտում։
Լաքսի գործունեության դաշտը բազմակողմանի է. մասնավորապես այն ներառում էր ինտեգրվող համակարգերի, հարվածային ալիքի, հիդրոդինամիկայի ուսումնասիրությունը։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել սոլիտոնների տեսության զարգացման գործում։ Նրա անվան հետ են կապված այնպիսի մաթեմատիկական ձեռքբերումներ և թվային մեթոդներ, ինչպիսիք են Լաքս-Միլգրամի թեորեմը, Լաքսի համարժեքության թեորեմը, Լաքս-Ֆրիդրիխսի սխեման և Լաքս-Վենդրոֆի սխեման, Լաքսի էնտրոպիայի պայմանը և Լաքս-Լևերմորի տեսությունը, Լաքսի հավասարումը[21]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը (1948 թվականից) մաթեմատիկոս Անելի Կան Լաքսն է (1922, 1999 Կատովիցե, Նյու Յորք)՝ Ռիխարդ Կուրանտի աշակերտը,
- Որդիներ՝ Ջեյմս և Ջոն։
- Երկրորդ կինը՝ ջութակահար Լեոնորա Կուրանտ (1928-2015), մաթեմատիկոս, Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի հիմնադիր Ռիխարդ Կուրանտի դուստրը և ֆիզիկոս, միջուկաբան Էռնեստ Կուրանտի քույրը։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործունեության համար Լաքսն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ 1970 թվականից նա եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ 1975 թվականին նրան շնորհվել է Նորբերտ Վիների մրցանակ։ 1986 թվականին պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտական մեդալով, 1987 թվականին՝ Վոլֆի մրցանակով, 1992 թվականին՝ Ստիլի մրցանակով։ 2005 թվականին մաթեմատիկոսը դարձել է Աբելի մրցանակի դափնեկիր[21]։ Լաքսն աշխարհի բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր է, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (1990 թվականից)[22]։ 2012 թվականից ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[23], 1979-1980 թվականներին եղել է նրա նախագահը։ Փիթեր Լաքսին շնորհվել է նաև 2013 թվականի Լոմոնոսովի անվան Մեծ ոսկե մեդալը[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 Gray J. J. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51006.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
- ↑ 7,0 7,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 8,0 8,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ https://books.google.hu/books?id=vYlIDQAAQBAJ&pg=PA451&lpg=PA451&dq=%22Stuyvesant+High+School%22+Lax+P%C3%A9ter&source=bl&ots=jRGbuSsEe4&sig=ACfU3U0_0-54b1Ya8wwZkoK89_n9pQmPqg&hl=hu&sa=X&ved=2ahUKEwj9mPXVzYPgAhUOy6QKHZEXAIIQ6AEwC3oECBMQAQ#v=onepage&q=%22Stuyvesant%20High%20School%22%20Lax%20P%C3%A9ter&f=false
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 10,35 10,36 10,37 10,38 10,39 10,40 10,41 10,42 10,43 10,44 10,45 10,46 10,47 10,48 10,49 10,50 10,51 10,52 10,53 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Professor Michael Ghil — ICL.
- ↑ Academia.edu — 2008.
- ↑ https://web.archive.org/web/20170705052457/http://upmc.fr/fr/universite/histoire_et_personnalites/les_docteurs_honoris_causa/les_docteurs_honoris_causa_de_1975_a_2003.html
- ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=28
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ https://www.abelprize.no/c53864/seksjon/vis.html?tid=54440
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=2
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ 21,0 21,1 «Питер Д. Лакс» (PDF). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Почётный доктор СПбГУ 1990 года». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ [Пресс-релиз заседания РАН (18 февраля 2014 года) http://www.ras.ru/news/news_release.aspx?ID=4ad7f5af-d048-40fd-94dd-ca9bad74c907]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիթեր Լաքսի կենսագրությունը (անգլ.) — MacTutor History of Mathematics archive.
- Martin Raussen, Christian Skau (2006). «Интервью с Питером Лаксом» (PDF) (անգլերեն). Notices of the American Mathematical Society. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Լաքս» հոդվածին։ |
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ