Ցուցահանդես 9-ը 5-ի վրա
Ցուցահանդես 9-ը 5-ի վրա | |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Հրապարակ | Մելբուռն |
Ցուցահանդեսի տեսակ | արվեստի ցուցահանդես |
Սկիզբ | օգոստոսի 12, 1889 |
Ցուցահանդես 9-ը 5-ի վրա (անգլ.՝ 9 by 5 Impression Exhibition), Ավստրալիայի իմպրեսիոնիստների գեղարվեստական ցուցահանդեսը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրությունը բացվել է 1889 թվականի օգոստոսի 17-ին[2]։ Մելբուռնում Գեյդելբերգի դպրոցի նկարիչների կողմից Buxton's Rooms-ի շենքում, Swanston Street փողոցում, քաղաքի քաղաքապետարանի դիմաց[3]։ Ցուցահանդեսը անվանակոչվել է աշխատանքներից մեծ մասի պատվին` 9-ը 5-ի վրա (23 սմ×13 սմ), պատրաստված են ծխախոտի ձեռնարկատեր, նկարիչ և բարերար Լուի Աբրահամի ծխախոտի տուփերի վրա։
Այն ցուցադրում էր ավստրալիական իմպրեսիոնիզմի առաջատար նկարիչների, ինչպես նաև քանդակագործ Չարլզ Ռիչարդսոնի և Վիկտորիայի արվեստի դպրոցի ազգային պատկերասրահի ուսանողների[3] 183 աշխատանք։ Ցուցահանդեսի կատալոգը մշակվել է մասնակիցներից մեկի՝ Չարլզ Քոնդերի կողմից[4]։
Ցուցահանդեսը տպավորեց երկրի հասարակությանը և բերեց բազմաթիվ աշխույժ մեկնաբանություններ՝ դառնալով կարևոր իրադարձություն Ավստրալիայի արվեստի պատմության մեջ։ Ցուցահանդեսային աշխատանքները շարունակվում են հայտնվել արվեստի շուկայում առ այսօր` 2009 թվականին Սոթբիսի աճուրդում Չարլզ Քոնդերի Centennial Choir at Sorrento աշխատանքը վաճառվել է 492 000 ավստրալիական դոլարով[5]։ Ցուցահանդեսի 123-րդ տարեդարձը նշելու համար 2012 թվականին, բարերար Մաքս Քարթերը հարավային Ավստրալիայի Արվեստի պատկերասրահին նվիրել է այս ցուցահանդեսից չորս նկար, որոնք արժեն ավելի քան 3 000 000 ԱՄՆ դոլար` այս ցուցահանդեսի աշխատանքներից սա ամենամեծ խումբն է, որոնք երբևէ փոխանցվել են ավստրալիական պետական գործակալությանը[6]։
-
Չարլզ Քոնդեր
Going Home -
Չարլզ Քոնդեր
All on a summer's day -
Թոմ Ռոբերտս
The violin lesson -
Արթուր Ստրիտոն
Princess & Burke & Wills
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The 9 by 5 impression exhibition
- ↑ The 9 by 5 impression exhibition
- ↑ 3,0 3,1 «9 by 5 Impression Exhibition». Australian Impressionism. Melbourne: National Gallery of Victoria. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Catalogue of The 9 by 5 Impression Exhibition
- ↑ Important Australian Art: Charles Conder, Centennial Choir at Sorrento(չաշխատող հղում), Sotheby's. Retrieved on 4 March 2011.
- ↑ "Art Gallery of South Australia receives largest group of '9 by 5' paintings", Art Daily. Retrieved 25 October 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Gallery of Victoria, The 9 by 5 Impression Exhibition 1889, Melbourne, Victoria, Australia Արխիվացված 2019-02-24 Wayback Machine
- 9 by 5 exhibition
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուցահանդես 9-ը 5-ի վրա» հոդվածին։ |
|