Ցոլակ Հովսեփյան
Ցոլակ Հովսեփյան Անդրանիկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1918 |
Ծննդավայր | Բաղդադ |
Մահացել է | նոյեմբերի 17, 2022[1] (104 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրովիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ամուսին | Գոհար Սուլթանյան |
Ծնողներ | Անդրանիկ և Շուշան Հովսեփյաններ |
Tzolag Hovsepian Վիքիպահեստում |
Ցոլակ Հովսեփյան (փետրվարի 18, 1918, Բաղդադ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 2022[1], Մոնրովիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ հայտնի լուսանկարիչ, դաշնակցական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցոլակ Հովսեփյանը ծնվել է 1918 թվականի փետրվարի 18-ին, Բաղդադում[2]։ Նրա հայրը՝ Անդրանիկ Հովսեփյանը, Վաղարշապատ էր տեղափոխվել Վասպուրականից, մայրը՝ Շուշանը, Ատրպատականի Նախիջևան գյուղից էր։ Անդրանիկ և Շուշան Հովսեփյանները ունեցել են հինգ զավակ։ Ազգային ազատագրական պայքարի ընթացքում Անդրանիկը Թավրիզից Հայաստան զենք էր փոխադրում և մասնակցում հեղափոխական շարժմանը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցոլակ Հովսեփյանը նախնական կրթությունը ստացել է Միհրան Ավաջյան նախակրթարանում, իսկ երկրորդական ուսումը՝ Թարգմանչաց ազգային վարժարանում։ Հաճախել է նաև Ամերիկյան երկրորդական վարժարանի դասընթացներին։
1935 թվականին, ընդունվում է Հայ հեղափոխական դաշնակցության Ուսանողական միության շարքերը, ապա 1937 թվականին անցնում կուսակցության շարքերը։ 1936 թվականին մեկ տարի հաճախել է Հնդկաստանի Պոմպեյ քաղաքի ամերիկյան Քերականության դպրոցը։ 1943 թվականին Լևոն փաշա Շողոյանի կողմից գործուղել է Իրան և այնտեղ հանդիպել քաղաքական գործիչներ Բաղդիկ Մինասյանին և Հայկակ Գոսոյանին։ Հանդիպել է նաև Թավրիզի առաջնորդ Ներսես արք․ Մելիքթանգյանին։ Մեկ ամիս մնացել է Իրանում, շրջագայել մինչև Ուրմիա հասնող տարածքները և ապա վերադարձել Բաղդադ։
Լուսանկարչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի տարիներին ձեռք է բերել առանց ոսպնյակի գործող իր առաջին լուսանկարչական սարքը։ Ավելի ուշ 1945 թվականին եղբոր հետ բացել է իր առաջին լուսանկարչատունը՝ «Studio HAS» անվամբ, որը գործում էր Բաղդադի «Ֆայսալ Բ. թագավոր» հրապարակում։
Բաղդադի լուսանկարչատունը գործել է 27 տարի։ 1958 թվականի հեղաշրջումի տարիներին որպես դաշնակցական ենթարկվել է հետապնդման։ Եղել է Ամերիկայի լուսանկարիչների միության անդամ։ 1954 թվականին իր լուսանկարներից մեկը լույս է տեսել The Photographer Magazine-ի կազմի վրա։
1952 թվականին այցելել է Հալեպ և մասնակցել ՀՄԸՄ միջմասնաճյուղային խաղերին և եզրափակիչ երթին։ Այնտեղ հանդիպել է Հրաչ Փափազյանի, Սիմոն Վրացյանի, Ջորջ Մարտիկյանի և այլ հայտնի անձանց հետ։ 1945-1972 թվականներին հաճախ այցելել է Բեյրութ։
1966 թվականին նախ տեղափոխվել է Միացյալ Նահանգների արևելյան շրջան՝ Նյու Յորք և Վաշինգտոն, իսկ մեկ ամիս անց տեղափոխվել Կալիֆորնիա և հաստատվել Փասադենա քաղաքում[3]։ Այժմ բնակվում է Փասադենայի մոտ գտնվող Մոնրովիա քաղաքում։ Կալիֆորնիայում հաստատվելուց հետո շարունակել է իր լուսանկարչական գործը, գործակցել է հայկական մամուլի՝ հատկապես Ասպարեզ օրաթերթի հետ։
Ամուսնացել է 1947 թվականին, Բաղդադում, կինը Գոհար Սուլթանյանն է։ Ունի երկու որդի՝ Վիգեն և Սարմեն։
Այցելություն Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին իմանալով Սարդարապատի հուշահամալիրի բացման մասին լուրը, մի խումբ ընկերների հետ առաջին անգամ այցելել է Հայաստան։ Հայաստանի անկախացումից հետո ավելի քան 20 անգամ այցելել է Հայաստան և Արցախ[4]։
Նվիրատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցոլակ Հովսեփյանն իր «Հարազատ դեմքեր» ալբոմի[5] լուսանկարների հավաքածուն նվիրել է Վիքիմեդիա նախագծերում օգտագործելու։ Հավաքածուն հասանելի է վիքիպահեստում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ոչ Եւս Է Դաշնակցական Վեթերան Ընկեր՝ 104ամեայ Ցոլակ Յովսէփեանը
- ↑ «Եվ դարից երկար ձգվում է օրը». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «93-ամյա հայ լուսանկարիչ Ցոլակ Հովսեփյանը հայրենիքում է | Նորություններ | Երկիր Մեդիա». Yerkir Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Հովսեփյան, Ցոլակ (2013). Հարազատ դէմքեր. Լոս Անջելես: Հայ Գիր. էջեր 11–13.
- ↑ «Ցոլակ Յովսէփեանի «Հարազատ Դէմքեր» Ալպոմի Շնորհահանդէս». Azad Or. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցոլակ Հովսեփյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցոլակ Հովսեփյան» հոդվածին։ |