Jump to content

Ցին դինաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցին դինաստիա
晉朝
265 - 420  
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լոյան (265-316), Ցյանքան (317-420)
Լեզու Չինարեն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ցին
Պատմություն

Ցին դինաստիան (հեշտացված չինարեն՝ 晋朝, ավանդական չինարեն՝ 晉朝, փինյին՝ Jìn Cháo) Չինաստանի պատմության մեջ դինաստիա էր, որ գոյատևել է 265-420 թթ․։ Այդ դինաստիայի 2 հիմնական բաժին կա, առաջինը՝ Արևմտյան Ցին(西晉, 265-316), երկրորդը՝ Արևելյան Ցին(東晉, 317–420)։ Արևմտյան Ցինը՝ իր Լոյան մայրաքաղաով, հիմնադրվել էր Սիմա Յանի կողմից, մինչդեռ Արևելյան Ցինի հիմնադիրն էր Սիմա Րուին, իսկ մայրաքաղաքը՝ Ցյանքանը։ Գիտնականների մոտ այս երկու ժամանակաշրջանները հայտնի են նաև որպես Լիան Ցին (兩晉, բառացի՝ երկու Ցին) և Սիմա Ցին (司馬晉), որպեսզի հեշտ լինի տարբերելը այս դինաստիան մյուս դինաստիաներից, որ կրում են նույն անվանումը, ինչպիսին է, օրինակ՝ ավելի ուշ Ցին դինաստիան (後晉)։

Սիմա կլանը սկզբում ենթարկվում էր Վեյ դինաստիային, սակայն կլանի ազդեցությունը և հզորությունը մեծապես աճեց 249 թ․-ի հեղաշրջումից հետո, որը հայտնի է որպես Գաոփինգ Դամբարանների միջադեպ։ 263 թ․-ին Սիմա Ժաոն գրավեց Շուի հողերը և բանտարկեց Լիու Շանին, ինչին մի տարի հետո հաջորդեց Ժոնգ Հույի ապստամբությունը։ 265 թ․-ին Սիմա Յանը ստիպեց Վեյի Կայսր Չաո Հուանին հանձնել գահը իրեն՝ վերջ դնելով Վեյ դինաստիային և հիմնադրելով Ցինը։ Սիմա Յանը թագադրվեց որպես Ցինի Վու Կայսր։ Նա իր դինաստիան անվանեց այդպես ի պատիվ Գարնան և Աշնան շրջանների Ցին պետության, որը իշխել է Սիմայի կլանում Վեն կոմսությանը Հենեյում (ներկայիս Վեն կոմսություն, Հենան280 թ․-ին Ցինը գրավեց Արևելյան Վուն և միացրեց իրեն Չինաստանը, սակայն ներքին հակամարությունները, կոռուպցիան և քաղաքական ցնցումները թուլացրեցին դինաստիան, և միավորումը տևեց ընդամենը տասը տարի։ Երկրորդ Ցին կայսեր՝ Կայսեր Հույի գալուստից հետո, տարբեր կայսերական իշխաններ փորձեցին ներգրավվել իշխանությունը ավերիչ Ութ կայսրերի պատերազմի մեջ։ Դրան հաջորդեց Հինգ Բարբարոսների ապստամբությունը, որի ժամանակ մեծ թվով փախստականներ գաղթեցին հարավ, քանի դեռ հյուսիսը զբաղեցրել էին տարբեր քոչվոր ցեղեր։ Ասյպիսով, 316 թիվը դարձավ Արևմտյան Ցին դինաստիայի ավարտը, երբ Ցին դատարանը տարահանվեց Հուայհե գետի հյուսիս, և Արևելյան Ցին դինաստիայի սկիզբ, ինչպես նաև համարվեց Տասնվեց Թագավորությունների շրջան։ Սիմա Րուին հիմնադրեց Արևելյան Ցինը Ցյանքանում 317 թ․-ին՝ մինչև ներկայիս Հարավային Չինաստանի ամբողջ մասը հասնող տարածքով։ Արևելյան Ցինի և Տասնվեց Թագավորությունների շրջանի համադրությունը երբեմն անվանում են «Արևելյան Ցին Տասնվեց Թագավորություններ» (東晉十六國)։ Այս ժամանակաշրջանի ընթացքում մեծ թվով մարդ կենտրոնից տեղափոխվեց հյուսիս՝ զարգացումը խթանելով Հյուսիսային Չինաստանում։ Արևելյան Ցինի կայսրերը սահմնակափակում են կառավարությունը տեղական և փախստական ազնվական զինակիր ընտանիքների աջակցությունից կախվածության պատճառով։ Այդ ընտանիքները ներառում էին Վան Դաո կանցլերի Վան ընտանիքը և Սի Անի ու Սի Սուանի Սի ընտանիքը։ Շատ ֆենջեններ (方鎮; բառացի՝ ռազմական կոմսություն) լուրջ ծրագրեր ունեին, ինչը հանգեցրեց Վան Դունի ապստամբության, Սու Ցանի և Հուան Վենի դիկտատուրայի։ Չնայած գլխավոր նպատակը հյուսիսում կորցրած տարածքների ետ բերելն էր, թագավորական ընտանիքների պարանոյան և գահի կործանման մշտական լարվածությունը հանգեցրին շատ պաշտոնյաների օժանդակության կորստի։ 383 թ․-ին Քինը հավաքեց իր զորքերը և մտադիր էր նվաճել Արևելյան Ցինը։ Կայսրություն ներխուժելու վտանգի առաջ կանգնած Ցինի պաշտոնյաները համագործակցեցին՝ այն հույսով, որ կդադարեցնեն հարձակումը։ Ֆեյ գետի ճակատամարտից հետո Սի Անը, Սի Սուանը և այլ գեներալներ կարող էին դիմադրել Քանի հարձակմանը և ետ գրավել հսկայական տարածք իր թշնամուց։ Գահի զավթմանը Հուան Սուանի կողմից հաջորդեց ավելի շատ ներքին քաղաքական մարտեր։ Քանի որ տուժում էր քաղաքացիական վարչակազմը, Սան Էնը և Լու Սունը ավելի շատ ապստամբեցին և Քյաո Զոնը Արևմտյան Ցինի տարածքում Արևելյան Շու կոչվող նոր թագավորություն հայտարարագրեց։ Ի վերջո, Լիու Յուի վերելքը արարտվեց քաոսով և ավելի ուշ նա գաը իրեն վերցրեց, դնելով վերջ Ցին դինաստիային և սկիզբ Լիու Սոնյ դինաստիային ու Հյուսիսային դինաստիայի շրջանին Չինաստանի պատմության մեջ։

Արևմտյան Ցին դինաստիան (西晉, 265–316) հիմնադրվել էր Վու Կայսեր կողմից, որն ավելի հայտնի էր որպես Սիմա Յան։ Չնայած այն ապրեց Արևելյան Վուի հետ միասնության կարճ ժամանակահատված 280 թ․-ին, Ցին դինաստիան անցավ Ութ կայսրերի պատերազմի միջով, որից հետո նրանք չէին կարող ունենալ քոչվոր ցեղերի ապստամբություն՝ հայտնի որպես Վու Հու։ Լոյան մայրաքաղաքը գրավվել էր 311 թ․-ին, երբ բռնեցին Կայսր Հուային։ Նրան հաջորդող Կայսր Մինին նույնպես բռնեցին Չանանում 316 թ․ին։ Ցին դատարանի կենդանի ներկայացուցիչները գաղթեցին արևելք և վերականգնեցին կառավարությունը Ցյանքանում՝ ներկայիս Նանկին, թագավորական ընտանիքի անդամ Կայսր Լանյեի գլխավորությամբ։ Կայսրը հռչակվեց Արևելյան Ցին դինաստիայի (東晉, 317–420) Կայսր Յուան, երբ Չանանի կործանման մասին լուրերը հասան հարավ։ (Վու Հու հակառակորդը հաստատվելով հյուսիսում, որ չէր ճանաչում Ցինի լեգիտիմությունը, վերաբերվում էր նրան Լանյեի նման։) Ռազմական ճգնաժամը, ինչպիսին էր Վան Դուն և Սու Ցուն գեներալների ապստամբությունը, անհանգստացնում էին Արևելյան Ցինը իր 104 տարվա գոյության ընթացքում։ Այնուամենայնիվ, Ֆեյ Գետի ճակատամարտը, ինչպես պարզվեց, Ցինի գլխավոր հաղթանակն էր, որ պայմանավորված էր Հուան Չոնի՝ Հուան Վեն գեներալի եղբայր, և Ցի Անի կարճատև համագործակցությամբ։ Ավելի ուշ Հուան Սուանը՝ Հուան Վենի որդին, գրավեց գահը և դինաստիան վերանվանեց Չու։ Նրան, իր հերթին, գահընկեց արեց Լիու Յուն, որը իր եղբայր Կայսր Գոնին պատվիրեց խեղդել Կայսր Անին 419 թ․-ին։ Կայսր Գոնը հրաժարվեց գահից 420 թ․։ Այսպես ավարտվեց Ցին դինաստիան։ Մինչդեռ Հյուսիսային Չինաստանում կառավարում էին Տասնվեց Թագավորությունները, որոնցից շատերը հիմնդարվել էին Վու Հուի կողմից։ Նրանցից վերջինը, Հյուսիսային Լիանը, նվաճվել էր Հյուսիսային Վեյ դինաստիայի կողմից 439 թ․-ին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցին դինաստիա» հոդվածին։