Տյալլինգ Կուպմանս
Տյալլինգ Կուպմանս (հոլ.՝ Tjalling Charles Koopmans, օգոստոսի 28, 1910[1][2][3][…], 's-Graveland - փետրվարի 26, 1985[1][2][3][…], Նյու Հեյվեն[1]), նիդերլանդացի-ամերիկացի ականավոր տնտեսագետ, մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար (1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուպմանսը ծնվել է Նիդեռլանդների 's-Graveland քաղաքում։ Բարձրագույն կրությունը ստացել է Ուտրեխտի համալսարանում՝ մասնագիտանալով մաթեմատիկայի մեջ։ 1930 թվականին նա փոխում է մասնագիտոացումը՝ սկսելով ուսումնասիրել ֆիզիկա։ 1933 թվականին հանդիպել է Յան Թինբերգենին (նա 1969 թվականին տնտեսագիտության ոլորոտւմ ստացել էր Նոբելյան մրցանակակ) և տեղափոխվում Ամստերդամ՝ սովորելու մաթեմատիկական տնտեսագիտություն Թինբերգենի ղեկավարությամբ։ Բացի այդ, Կուպմանսն իր ուսումնասիրություններում ընդգրկում է նաև էկոնոմետրիկան և վիճակագրությունը։ 1936 թվականին նա ավարտել է Լեյդենի համալսարանի ասպիրանտուրան՝ Հենդրիկ Կրամերսի ղեկավարությամբ։ Թեզի վերնագիրն էր «Տնտեսական ժամանակային շարքերի գծային ռեգրեսիայի վերլուծություն» ("Linear regression analysis of economic time series")[7]:
1940 թվականին Կուպմանսը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում նա որոշ ժամանակ աշխատել է մի պետական մարմնում, որտեղ տպագրելէ տրանսպորտի տնտեսագիտության մասին նյութեր՝ կենտրոնանալով օպտիմալ երթուղիների վրա, ապա տեղափոխվել է Չիկագո, որտեղ միացել է հետազոտական մարմնին՝ Քոուլսի հանձնաժողովին, և համագործակցել Չիկագոյի համալսարանի հետ։ 1946-ին նա դառնում է ԱՄՆ-ի լիարժեք քաղաքացի, իսկ 1948-ին՝ Քոուլսի հանձնաժողովի տնօրեն։ Նույն տարի ընտրվում է որպես Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի գիտաշխատող[8]։ 1950 թվականին նա դարձել է Նիդեռլանդների Արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի թղթակից անդամ[9]։ 1950-ականների՝ Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի կողմից Քոուլսի հանձնաժողովի դեմ թշնամական ընդդիմության աճը ստիպել է Կուպմանսին համոզել Քոուլզների ընտանիքին, որ 1955 թվականին տեղափոխեն Յեյլի համալսարան (որտեղ այն վերանվանվեց Քաուլզի հիմնադրամ)։ Նա շարունակել է հրատարակել օպտիմալ աճի և գործունեության վերլուծության տնտեսագիտության վերաբերյալ։
Կուպմանսի վաղ աշխատանքները Հարթրի-Ֆոկի տեսության վերաբերյալ կապված են Կուպմանսի տեսության հետ, որը շատ հայտնի է քվանտային քիմիայում։ Կուպմանսը պարգևատրվել է իր Նոբելյան հուշամրցանակով (Լեոնիդ Կանտորովիչի հետ միասին) ռեսուրսների բաշխման ոլորտում՝ մասնավորապես ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մեջ ունեցած ներդրման համար։ Այն աշխատանքը, որի համար շնորհվել է մրցանակը, կենտրոնացել է գործունեության վերլուծության, արտադրության մուտքերի և արդյունքների միջև փոխազդեցությունների ուսումնասիրության վրա, ինչպես նաև դրանց կապի տնտեսական արդյունավետության և գների հետ։ Եվ վերջապես Ջոն վոն Նոյմանը ճանաչում է Կուպմանսի (1942) հոդվածի կարևորությունը՝ սերիական փոխկապակցման գործակիցը բաշխելու համար, և այն հետագայում ազդում է Ջոն Դենիս Սարգանի և Ալոկ Բհարգավայի կողմից միավորի արմատի օպտիմալ փորձարկումների վրա (Sargan and Bhargava, 1983):
Ընտանիք և անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տյալլինգ Չարլզ Կուպմանսը Սյորդ Կուպմանսի և Ույցկե վան դեր Զիի որդին էր. նրա երկրորդ անունը՝ Չարլզ, հավանաբար ծագել է նրա «Սյորդ» հայրանունից[10]։
Տյալլինգն ուներ երկու եղբայր, որոնցից մեկը աստվածաբան և բժիշկ Յան Կուպմանսն էր։ 1940 թվականին նա Նիդեռլանդների գերմանական օկուպացիայի ժամանակ գրել է հետագայում լայն տարածում ստացած «Բիժնա տա լաատ» («Գրեթե շատ ուշ», 30,000 օրինակ) բրոշյուրը՝ նախազգուշացնելով նացիստական ռեժիմի օրոք հրեաների ապագայի մասին[11]։ 1945 թվականին՝ պատերազմի ավարտին, Ամստերդամում պատուհանի հետևից մահապատիժ դիտելիս մահացու վիրավորվել է պատահական գնդակից[12][13]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարբեր երթուղիներով բեռնահոսքերի միջև հարաբերակցությունը (1942)
- Տնտեսական դինամիկայի մոդելների վիճակագրական ներածություն (1950)
- Արտադրական գործունեության և բաշխման վերլուծություն (1951)
- Երեք ուրվագիծ տնտեսագիտության վիճակի մասին (1957)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блауг М. Купманс, Тьяллинг Ч. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 135-137. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tjalling Charles Koopmans — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Scientific Legacy Database — Institute of Mathematical Statistics.
- ↑ https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Tjalling Koopmans (1936). «Linear regression analysis of economic time series» (PDF).
- ↑ View/Search Fellows of the ASA Արխիվացված 2016-06-16 Wayback Machine, accessed 2016-07-23.
- ↑ «T.C. Koopmans (1910 - 1985)». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Ruurd Koopmans. De Macht van Twee: Kwartierstaat van de kinderen van Hendrik Koopmans en Minke Jager (հոլանդերեն).
- ↑ Dewulf, Jeroen (2010 թ․ դեկտեմբերի 1). Spirit of Resistance: Dutch Clandestine Literature During the Nazi Occupation. Boydell & Brewer. էջ 125. ISBN 978-1571134936.
- ↑ van Istendael, Geert (2005 թ․ հուլիսի 1). Mijn Nederland [My Netherlands] (հոլանդերեն). Atlas-Contact. ISBN 9789045005195.
- ↑ Koopmans, Tjalling Charles (1975). «Tjalling C. Koopmans - Biographical». Nobel Media AB 2014. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյալլինգ Կուպմանս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Փետրվարի 26 մահեր
- 1985 մահեր
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ուտրեխտի համալսարանի շրջանավարտներ
- Ամստերդամի համալսարանի շրջանավարտներ
- Լեյդենի համալսարանի շրջանավարտներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Հոլանդացի տնտեսագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Նյու Հևեն քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Հոլանդացի նոբելյան մրցանակակիրներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ