Jump to content

Սուրբ Նիկողայոսի հին եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոսի հին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունԿնեժևո
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմԲանյա Լուկայի թեմ
Ժառանգության կարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Շինանյութփայտ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicholas church in Javorani Վիքիպահեստում

Սուրբ Նիկողայոսի հին եկեղեցի կամ Ջավորանիի փայտե եկեղեցի (սերբ.՝ Црква брвнара у Јаворанима), սերբ ուղղափառ եկեղեցի Բոսնիայի շրջանում, Ջավորանիում։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացուն։ Կառուցվել է 1756 թվականին։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին պատկանում է եկեղեցիների հին տեսակին` ուղղանկյուն հիմքով, խորանի մոտ առանց աբսիդի հատվածի[1]։ Եկեղեցու կառուցման համար օգտագործվել է կաղնու փայտ[2]։ Եկեղեցին ունի 9.46 մետր երկարություն, 4.92 մետր լայնություն և 5.50 մետր բարձրություն[3]։

Սուրբ Նիկողայոսի հին եկեղեցում պահվում է աղոթագիրք, որը պատմական տեղեկատվություն է պարունակում Գոմիոնիկա վանքի Նեոֆիտ վանականի մասին, որը կախաղան է հանվել Օսմանյան տեղական վարչակազմի կողմից Բանյա Լուկայում` զրպարտանքի մեղադրանքով[4]։ 2003-2004 թվականներին եկեղեցին վերակառուցվել է։ Վերակառուցման նախագիծն իրականացվել է Սերբական Հանրապետության Մշակութային և ազգային ժառանգության պահպանման հանրապետական ինստիտուտի կողմից[1]։

Ժողովրդական արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տեղական ժողովրդական լեգենդի` մի գիշերվա մեջ եկեղեցին փոխել է իր գտնվելու նախնական վայրը և Գրաբեժից տեղափոխվել իր այսօրվա գտնվելու վայրը Ցվիշիչում[1]։ Գոյություն ունի նաև պատմություն Օսմանյան սուլթանի մասին, որն իբր թույլատրել է պաշտամունքի վայր կառուցել, սակայն այնպիսի մեծության, որը հնարավոր կլիներ ծածկել միայն մեկ ցլի կաշվով[3]։ Այս սահմանափակումը շրջանցվել է հնարամտության շնորհիվ, երբ մաշկը հնարամտորեն կտրատվել է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ministry of Education and Culture of Republika Srpska. «Пројекат реконструкције брвнаре у Јаворанима» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Архијерејско намјесништво которварошко. «Парохијa - Јаворани» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 PETAR MOMIROVIĆ. «DRVENE CRKVE ZAPADNE BOSNE» (PDF) (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Др Љиљана Шево. «МАНАСТИРИ ЕПАРХИЈЕ БАЊАЛУЧКЕ-МАНАСТИР ГОМИОНИЦА» (PDF) (սերբերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.