1967-1971 թթ. - աշխատել է ԼՂԻՄ դատախազության համակարգում։
1971-1980 թթ. - աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ավտոտեխսպասարկման և զբոսաշրջության վարչությունում։
1990-1994 թթ. - ՀՀ-ում կազմակերպել է շուրջ 2 հազար բռնագադթածների տեղավորման, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման աշխատանքները։ Արցախ է առաքել սննդամթերք։
Զինադադարից հետո ընդհանրացրել և ԼՂՀ իշխանություններին ու Անվտանգության խորհրդին է ներկայացրել հանրապետության ներրին և արտաքին անվտանգության վիճակի, պաշտպանունակության, ռազմատեխնիկական համագործակցության տեղեկատվավերլուծական հիմնահարցերը։
1991-1997 թթ. - ՀՀ զբոսաշրջության ընկերակցության վարչության պետ։
1998-2000 թթ. - ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար։
2000 թվականից 2005 թ. հունվարի 4-ը - ՀՀվարչապետի խորհրդական։
2005 թ. հունվարի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀվարչապետի խորհրդականի պաշտոնից[2]։
2005 թ. մարտի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։