Սենեքերիմ Մկրտչյան
Սենեքերիմ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1908 |
Ծննդավայր | Արճակ, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1973 (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու (1952) |
Մասնագիտություն | համաճարակաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Սենեքերիմ Ալեքսանի Մկրտչյան (սեպտեմբերի 10, 1908, Արճակ, Իփեքյոլու, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 22, 1973, Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու (1952): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1961):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենեքերիմ Մկրտչյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 10-ին, Արճակ (Վանի նահանգ) գյուղում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1935-1939 թվականներին եղել է Վեդու (որտեղ Մկրտչյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է տրոպիկական կայան) շրջանային առբաժնի վարիչ,, 1939-1948 թվականներին՝ Հայաստանի հակահամաչարակային ծառայության վարչության պետ, 1941 թվականին Ա. Բ. Ալեքսանյանի հետ ստեղծել է Հանրապետական հակաժանտախտային կայանը և մինչև 1973 թվականը ղեկավարել այն[1]։ 1994 թվականից Մկրտչյանի անունով է կոչվել ՀՀ առողջապահության նախարարության Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնը[1][2]։
Աշխատանքները վերաբերում են հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի կազմակերպման հարցերին[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրուցելյոզ։ Երևան։ Ա. հ., 1939[3]:
- Որովայնատիֆը և պայքարը նրա դեմ, 1940 (համահեղինակ)։
- Հուշաթերթ հանրակացարանի պարետին բծավոր տիֆի դեմ մղվող պայքարի մասին։ Երևան։ Պետհրատ, 1945[4]։
- Հետադարձ տիֆ։ Երևան։ Հայպետհրատ, 1949[5]։
- Տուլյարեմիա։ Երևան։ Պետհրատ., 1950[6]:
- Ինչպիսի հիվանդություններ են փոխանցվում կենդանիներից մարդկանց։ Երևան։ Հայպետհրատ, 1950[7]։
- Տուլյարեմիա։ Երևան։ Հայպետհրատ, 1954[8]։
- Բծավոր տիֆ, Երևան։ Հայպետհրատ, 1956[9]։
- Ժանտախտ, Երևան։ Հայպետհրատ, 1962[10]։
- Կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները, 1963[11]։
- Армянская противочумная станцияТруды армянской противочумной станции. Вып. 1, 1991 : т.л. (Редкол.: С.А. Мкртчян (отв. ред.))
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 149։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի; Հայկական ԽՍՀ Առժողկոմատի սանլուս բաժին, eds. (1939). Բրուցելյոզ. Յերեվան: Ա. հ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի, ed. (1945). Հուշաթերթ հանրակացարանի պարետին բծավոր տիֆի դեմ մղվող պայքարի մասին. Երևան: Պետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1949). Հետադարձ տիֆ. ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի; Կորկոտյան, Ա Ա (1950). Տուլյարեմիա. Երևան: Պետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1950). Ինչպիսի հիվանդություններ են փոխանցվում կենդանիներից մարդկանց. ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1954). Տուլյարեմիա. ՀՀ առողջապահության նախարարություն. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1956). Բծավոր տիֆ. ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1962). Ժանտախտ. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սենեքերիմ Ալեքսանի (1963). Կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները. ՀՍՍՌ Առողջապահության մինիստրության սանլուստուն. Երևան: Հայպետհրատ.