Jump to content

Յութա Ջազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յութա Ջազ
Յութա Ջազ պատկերանիշ
Յութա Ջազ պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1974 թ.
Պատմություն Նյու Օռլեանս Ջազ
(1974-1979)
Յութա Ջազ
(1979-այժմ)
Մարզադաշտ «Դելթա Սենթեր»
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սոլթ Լեյք սիթի, Յութա, ԱՄՆ
Ակումբի գույներ                    
Նախագահ Ռենդի Ռիգբի
Սեփականատեր Գրեգ Միլլեր
Գլխավոր մարզիչ Քուին Սնայդեր
Առաջնություններ 0
Կոնֆերենցիոն տիտղոսներ 2 (1997, 1998)
Դիվիզիոն տիտղոսներ 11 (1984, 1989, 1992, 1997, 1998, 2000, 2007, 2008,2017,2021,2022)
Հավերժացված 9 (1, 4, 7, 9, 12, 14, 32, 35, 53, 1223)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Յութա Ջազ» (անգլ.՝ Utah Jazz), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի հյուսիսարևմտյան դիվիզիոնում։ Հիմնադրվել է 1974 թվականին՝ Նոր Օռլեանում՝ «Նյու Օռլեանս Ջազ» անվամբ, այնուհետև՝ 1979 թվականին տեղափոխվել է Սոլթ Լեյք Սիթի՝ ստանալով ներկայիս անվանումը։

Հիմնադրման թվականից ուղիղ 10 տարի անց՝ 1984 թվականին, թիմն առաջին անգամ դուրս է գալիս փլեյ-օֆֆ։ Ուշ 80-ականներին՝ մարզիչ Ջերի Սլոունի օրոք, Խաղարկող Ջոն Սթոքթոնը և ծանր հարձակվող Կարլ Մելոունը ձևավորում են NBA-ի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլային զույգը, որոնց միջոցով թիմը 1997 և 1998 թվականներին դուրս է գալիս NBA գերեզրափակիչ, սակայն երկու առիթով էլ պարտություն կրում Մայքլ Ջորդանի «Չիկագո Բուլսի» կողմից։ Երեք տարի անընդմեջ փլեյ-օֆֆները բաց թողնելուց հետո Սթոքթոնը և Մելոունը որոշում են հեռանալ մարզական կարիերայից։ Ակումբը նոր թափով է սկսում հանդես գալ Դերոն Ուիլյամսի հանդես գալու տարիներին, սակայն երբ 2010–11 մրցաշրջանին ընդառաջ Ջերի Սլոունը հեռանում է մարզչական կարիերայից, նոր նշանակված մարզիչ Թայրոն Կորբինը որոշում է փոխանակել Ուիլյամսին։

Հանդիսանում է Յութա նահանգը ներկայացնող միակ բարձրագույն թիմը հյուսիսամերիկյան սպորտային առաջնությունների մեծ քառյակում (MLB, NFL, NBA, NHL

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յութա Ջազ» հոդվածին։