Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ
Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ Johann Wolfgang Döbereiner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1780 Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[1] |
Մահացել է | մարտի 24, 1849[2][3][4][…] (68 տարեկան) Ենա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական միություն[1] |
Բնակության վայր(եր) | Սաքսեն-Վեյմար-Էյզենախ |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, քիմիկոս և դեղագործ |
Հաստատություն(ներ) | Պեկինի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Եղել է գիտական ղեկավար | Ֆրիդրիխ Շիլլեր |
Հայտնի աշակերտներ | Heinrich Hlasiwetz? |
Johann Wolfgang Döbereiner Վիքիպահեստում |
Յոհան Վոլֆանգ Դյոբերայներ (գերմ.՝ Johann Wolfgang Döbereiner) (դեկտեմբերի 13, 1780, Հոֆ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[1] - մարտի 24, 1849[2][3][4][…], Ենա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական միություն[1]), գերմանացի քիմիկոս։ Ենայի համալսարանի պրոֆեսոր (1810 թվական)։
Զբաղվել է պլատինային մետաղների ուսումնասիրությամբ։ 1821-1823 թվականներին պարզել է, որ պլատինի փոշին խթանում է որոշ քիմիական ռեակցիաներ (օդում էթիլսպիրտի գոլորշիների օքսիդացումը, քացախաթթվի, ջրածնի և թթվածնի խառնուրդի պայթյունը)։ 1832 թվականին ցույց է տվել, որ մանրացված պլատինի առկայությամբ ծծմբային գազը օքսիդանում է ծծմբական անհիդրիդի։ 1835 թվականին Ի․ Բերցելիուսն այդ երևույթներն անվանեց կատալիզ։ Դյոբերայները նկատել է, որ ատոմական զանգվածների աճման կարգով դասավորված երեք քիմիապես նման տարրերի խմբերում՝ տրիադներում (Ca-Sr-Ba, Zi-Na-К, S-Se-Те, U-Br-Y), միջին անդամի ատոմական զանգվածը մոտավորապես հավասար է ծայրանդամների ատոմական զանգվածների կիսագումարին։ Սա տարրերը ըստ ատոմական զանգվածների դասակարգելու առաջին փորձն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Дёберейнер Иоганн Вольфганг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Վոլֆգանգ Դյոբերայներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 423)։ |
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1780 ծնունդներ
- Մարտի 24 մահեր
- 1849 մահեր
- Լեոպոլդինայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի քիմիկոսներ
- Դեղագործներ
- Գերմանացի գյուտարարներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին