Մխիթար Հերացու մեդալ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Մխիթար Հերացու մեդալ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հուլիսի 26, 1993 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Մխիթար Գոշի մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Անանիա Շիրակացու մեդալ |
Մխիթար Հերացու մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մխիթար Հերացու մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Անանիա Շիրակացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Մեդալի կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թ. ընդունված օրենքի համաձայն Մխիթար Հերացու մեդալը շնորհվում էր Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. օգոստոսի 9-ից Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Մեդալով պարգևատրվողները
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թ. ընդունված օրենքի համաձայն՝ Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաև բարեգործները և այլ անձինք։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. օգոստոսի 9-ից Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպես նաև բարեգործները[1]։
Պարգևատրման միջնորդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թ. ընդունված օրենքի համաձայն Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների կողմից։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։
Կրելու կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014 թթ. Մխիթար Հերացու մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Գոշի մեդալից հետո։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. օգոստոսի 9-ից Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Գոշի մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։
Այսպիսով, 2014 թ. Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի կարգավիճակները հավասարեցվել են, մինչդեռ մինչ այդ Մխիթար Գոշի մեդալն ուներ ավելի բարձր կարգավիճակ Մխիթար Հերացու մեդալի, իսկ վերջինս՝ Անանիա Շիրակացու մեդալի նկատմամբ։
Մեդալի նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-2014 թթ. հանձնվող Մխիթար Հերացու մեդալն իրենից ներկայացնում է հավասարաչափ կորագծային խաչ, անկյուններում՝ զարդերով, որի կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետևում հիվանդը՝ պառկած կեցվածքով։ Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։ Խաչն ունի եզրաշերտ։ Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է։ Խաչի վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում տեղադրված է կյանքի հավերժության նշանը և մակագրություն՝ «Մխիթար Հերացի»։ Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։ Ժապավենը հնգակող է, որի երկու կողերն ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը թունդ կապույտ գույնի է։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։ Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։ Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։
Ներկայումս
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։
Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից՝ անկյուններում զարդերով, որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետնամասում հիվանդն է՝ պառկած դիրքով։
Խաչն ունի եզրաշերտ, թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում՝ կյանքի հավերժության նշանն է և «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մակագրությունը։ Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում։
Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը մուգ կապույտ է։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։
Պարգևատրման վիճակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 100 անձ։
100 պարգևատրվածներից 79-ը ՀՀ, 21-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 21 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը՝ ԱՄՆ, 5-ը՝ Արգենտինայի, 4՝ Ֆրանսիայի, 3՝ Սիրիայի, 1-ական՝ Կանադայի, Ավստրալիայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։
100 պարգևատրվածներից 66-ը տղամարդ են, 34-ը՝ կին։
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
- 2008 թ. - 4,
- 2009 թ. - 7,
- 2010 թ. - 6,
- 2011 թ. - 32,
- 2012 թ. - 8,
- 2013 թ. - 10,
- 2014 թ. - 20,
- 2015 թ. - 12,
- 2016 թ. փետրվարի 4-ի դրությամբ - 1 անձ։
Մեդալակիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հոդված՝ Մխիթար Հերացու մեդալակիրների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ↑ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ