Միխայիլ Մեյեր
Միխայիլ Մեյեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1936 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 19, 2022[1] (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մաքսիմ Մեյեր |
Միխայիլ Սերաֆիմովիչ Մեյեր (ռուս.՝ Михаи́л Серафи́мович Ме́йер, օգոստոսի 30, 1936, Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 19, 2022[1]), խորհրդային և ռուս պատմաբան, թուրքագետ, Օսմանյան կայսրության պատմության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Մաքսիմ Մեյերի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին կից Արևելյան լեզուների ինստիտուտը (ներկայիս Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը)։ 1965 թվականին դարձել է պատմական գիտությունների թեկնածու, իսկ 1990 թվականին՝ պատմական գիտությունների դոկտոր։ 1992 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Եղել է պատմական գիտությունների երեք թեկնածուների ատենախոս։
1990-1994 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ, 1994-2012 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, իսկ 2012 թվականի դեկտեմբերից նույն ինստիտուտի նախագահ։
Գիտական հետաքրքրությունների շրջանակներում են Օսմանյան կայսրության պատմությունը, Մերձավոր և Միջին Արևելքի աշխարհամակարգային տեսության ներառման խնդիրները և այլն։ Համարվում է «Восточная коллекция» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Միխայիլ Մեյերի հայացքները բազմիցս քննադատվել են տարբեր մասնագետների և կազմակերպությունների կողմից։ Դրանք դիտարկվում են որպես Հայոց ցեղասպանության ժխտում[2][3][4][5]։ Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 11-ին «Культура» հեռուստաընկերության եթերում Մեյերն առաջ է քաշել մի շարք թեզեր, որոնք պատմաբան, Սևծովյան֊Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը որակել է որպես պատմական իրադարձությունների խեղաթյուրում[6]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Османская империя в XVIII веке: черты структурного кризиса. М.: ГИВЛ, 1991.
- История Турции в средние века и новое время (совместно с Д. Е. Еремеевым). М.: МГУ, 1992.
- Докторская диссертация: Социально-политический кризис Османской империи в XVIII веке. М., 1989. 396 л. (МГУ, ИСАА.) Автореф.: — М., 1989. 31 с.
- Социально-экономический строй Османской империи в XVII—XVIII веках // История стран Азии и Африки в нов. время. — М.: 1971. С. 215—232.
- Некоторые черты аграрных отношений в Османской империи // Историография стран Востока: (Проблемы феодализма). — М.: 1977. С. 179—293.
- О соотношении светской и духовной власти в османской политической системе в XVI—XVIII вв. // Ислам в истории народов Востока. — М., 1981. С. 51-62.
- Экономические проблемы Османской империи XVI—XVIII вв. в современной турецкой и западной историографии // Соц.-экон. проблемы генезиса капитализма. — М., 1984, С. 224—248.
- Новые явления социально-политической жизни Османской империи во второй половине XVII—XVIII в. // Османская империя: Система государственного управления и этнорелигиозн. отношения. — М., 1986. С. 55-185.
- Османская империя // Всемирная история экономической мысли. Т. 1. — М., 1987. С. 343—353.
- Вместо введ.: Внешнеэкон. связи Османской империи в современной немарксистской историографии // Внешнеэкономические связи Османской империи в нов. время (конец XVIII — начало XX в.). — М. 1989. С. 7-24.
- Особенности экономической жизни городов Османской империи в XVI—XVIII вв./ Зарубежный Восток. Вопросы экономической истории городов. — М., 1990. С.5-32.
- Кризис имперских порядков: меняющиеся отношения центра и периферии / Османская империя: государственная власть и социально- политическая структура. — М., 1992, С.66-81.
- Османская империя в XIV—XV вв. / История Востока. Т. 2. — М., 1995. С. 493—504.
- Основные этапы ранней истории русско-турецких отношений / Османская империя: проблемы внешней политики и отношений с Россией. — М., 1996. С. 47-117.
- Ататюрк / Мейер М. С. // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծագող արևի շքանշան» (Ճապոնիա, նոյեմբեր, 2010 թվական)[7],
- Մոսկվայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2003 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Умер президент ИСАА МГУ Михаил Мейер
- ↑ «Заявления Михаила Мейера о Геноциде армян являются также антироссийскими. Призыв к Госдуме». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Российский ученый, который отрицает факт геноцида армян
- ↑ «Тюрколог К. Сирунян, Мейер и «молчание ягнят»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Обращение представителей российской общественности к руководству телеканала «Культура» в связи с высказываниями г-на Мейера, 3 июля 2013 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «В. Захаров, Геноцид армян: правда и ложь. Ответ профессору Мейеру». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Востоковед и художница из России получили высшие награды Японии». Взгляд. 3 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Turcica et ottomanica. Сборник статей в честь 70-летия М. С. Мейера. М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья на сайте «Летопись Московского университета»
- Публикации в системе ИСТИНА МГУ
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 19 մահեր
- 2022 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային արևելագետներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս արևելագետներ
- Հայոց ցեղասպանությունը ժխտողներ
- Ռուս գիտնականներ
- Խորհրդային պրոֆեսորներ