Մայրի ատլասյան
Մայրի ատլասյան | |
Մայրի ատլասյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ենթաընտանիք | Եղևինայիններ (Abietoideae) |
Ցեղ | Մայրի (Cedrus) |
Տեսակ | Մայրի ատլասյան (C. atlantica) |
Միջազգային անվանում | |
Cedrus atlantica | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տաքսոնի տարածվածությունը |
Մայրի ատլասյան (լատին․՝ Cedrus atlantica Manetti), սոճազգիներ ընտանիքի, մայրի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց գեղեցիկ, մշտադալար ծառեր են՝ մինչև 40 մ բարձրությամբ, թափանցիկ, ցանցառ, բրգաձև սաղարթով։ Ճյուղերը դասավորված են սուր անկյան տակ։
Փշատերևները կապտականաչավուն են կամ արծաթամոխրավուն, 25 մմ-ից պակաս երկարությամբ, ընդ որում երբեմն մի փոքր ավելի երկար, քան լայնությունն է։ Կոները գլանաձև են, 5֊7 սմ երկարությամբ, 4.0 սմ լայնությամբ, փայլուն, բաց շագանակագույն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի վիճակում հանդիպում է Ալժիրի և Արևելյան Մարոկկոյի լեռներում, 1350֊2000 մ բարձրության վրա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը' III:
Եվրոպայում սկսել են մշակել 1842 թվականից, Հայաստանում՝ 1962 թվականից։
Երաշտադիմացկուն է, լուսասեր, աչքի է ընկնում բարձր դեկորատիվությամբ։
Հեռանկարային է հյուսիսային Հայաստանի անտառային գոտու ցածրադիր շրջաններում գտնվող բնակավայրերի կանաչապատման համար։ Մշակության հավանական շրջանները 9.32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 49-50։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի ատլասյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի ատլասյան» հոդվածին։ |
|