Հեջուբ
Արտաքին տեսք
Հեջուբ (արաբ․՝ الحاجب -ից՝ հաջիբ - արգելող, վերակացու), արքունի սենեկապետ Արաբական խալիֆայությունում և դրա քայքայումից հետո առաջացած արաբական պետություններում։ Հեջուբի պաշտոնը գործադրվել է նաև Միջնադարյան Հայաստանում։ Հեջուբներ եղել են Զաքարյանների, Խաղբակյանների, Ջալալյանների և այլ իշխանական տոհմերի պալատներում։ Այդ պաշտոնյան իշխանի սենեկապետն էր, պալատի վերակացուն, երբեմն՝ իշխանի ներկայացուցիչը արտաքին հարաբերություններում։
Տես՝ hajib Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 355)։ |