Jump to content

Կիևյան Ռուսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Киевская Русь
Կիևյան Ռուսիա
 Նովգորոդի Ռուսիա 882 - 1240 Նովգորոդի հանրապետություն 
Վլադիմիրի մեծ իշխանություն 
Լիտվական մեծ իշխանություն 
Մոսկվայի մեծ իշխանություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կիև
Մակերես 1 330 000 (1000 թվական)
Բնակչություն 5 400 000 (1000 թվական)
Լեզու հին ռուսերեն
Կրոն Հեթանոսություն, Քրիստոնեություն
Արժույթ կունա, գրիվնա, նոկատա
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Պետության գլուխ Իշխան
Պատմություն
- Վլադիմիրը 980—1015 ընդունեց Քրիստոնեություն 988
- Կիևյան Ռուսիայի մասնատումը 1054
- Մոնղոլները հարձակվում են Կիևի վրա 1237

Կիևյան Ռուսիա, Ռուսիա կամ Հին Ռուսական պետություն[1][2], (հին սլավոներեն՝ Рѹ́сь, հունարեն՝ Ρωσία, լատիներեն՝ Ruthenia) միջնադարյան պետություն էր Արևելյան Եվրոպայում։ Կազմավորվել է 882 թվականին, երբ որ Ռյուրիկովիչները միավորեցին արևելասլավոնական և ֆիննա-ուգորական ցեղերը։ Երբեմն հին ռուսական պետություն ասելով հասկանում են ոչ միայն Կիևյան, այլև Նովգորոդի Ռուսիան (862-882), քանի որ իշխող տոհմը և պետական կարգը էական փոփոխություններ չեն կրել, այլ ընդամենը ռուսական մայրաքաղաքը Նովգորոդից տեղափոխվել է Կիև։

Ռուսական պետությունը հզորության գագաթնակետին է հասնում Վլադիմիր Կարմիր Արեգակ (978-1015) և Յարոսլավ Իմաստուն իշխանների օրոք (1016—105410-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին։ Նրա սահմանները հարավում հասնում էին Ղրիմի արևելյան սահմանին գտնվող Թամանյան թերակղզուն, հյուսիսում՝ Հյուսիսային Դվինա գետին հյուսիսում, Դնեստր գետին արևմուտքում՝ այդպիսով ընդգրկելով գրեթե ամբողջ Արևելաեվրոպական կամ Ռուսական դաշտավայրը։ 12-րդ դարի կեսին երկիրը ենթարկվում է ավատատիրական մասնատվածության, հիմնվում են զանազան մանր իշխանություններ, որտեղ կառավարում էին Ռյուրիկովիչների ներկայացուցիչները։ Կիևը ձևականորեն շարունակում է մնալ մայրաքաղաք մինչև մոնղոլական արշավանքները (1237—1240), իսկ Կիևի իշխանությունը մնում էր որպես ռուս իշխանների տիրույթների միություն։

Կիևյան Ռուսիայի ընդարձակումը
Կիևյան Ռուսիան 1015-1113 թվականներին

Գոյություն ունեն պետության մի քանի պատմագիտական անվանումներ, որոնք գրականության մեջ տարբեր ժամանակներում գերակշռում են հետևյալ անվանումներով՝ «Հին ռուսական պետություն», «Հին Ռուսիա», «Կիևյան Ռուսիա», «Կիևյան պետություն»։ Հին ռուսերեն անվանումը ընդհանուր առմամբ կապված չէ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի Միջնադարի և հին պատմագրության բաժանումով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիևյան Ռուսիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 403