Jump to content

Կաստելֆոլիտ դե լա Ռոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կաստելֆոլիտ դե լա Ռոկա
կատ.՝ Castellfollit de la Roca[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքGarrotxa?
Մակերես0,70 կմ²
ԲԾՄ296±1 մետր
Պաշտոնական լեզուկատալաներեն[2]
Բնակչություն941 մարդ (2023)[3]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ17856
Ավտոմոբիլային կոդGI
Պաշտոնական կայքcastellfollitdelaroca.cat
Կաստելֆոլիտ դե լա Ռոկա (Իսպանիա)##
Կաստելֆոլիտ դե լա Ռոկա (Իսպանիա)

Կաստելֆոլիտ դե լա Ռոկա[4][5] (իսպ.՝ Castellfollit de la Roca կամ Castellfullit de la Roca[4][6]) մունիցիպալիտետ Իսպանիայի Ժիրոնա գավառի Լա Գարոչա կոմարկայում՝ Կատալոնիայի ինքնավար համայնքի կազմում։ Պատկանում է Օլոտի դատական շրջանին։ Իսպանիայի ամենափոքր բնակավայրերից մեկն է՝ 1 կմ²-ից պակաս մակերեսով։ Այն ամենափոքրն է Կատալոնիայում և ամենափոքրը Ժիրոնա նահանգում։ 2023 թվականի տվյալներով քաղաքն ունի 941 բնակիչ։

Կաստելֆոլիտ դե լա Ռոկա բազալտի քարհանքը միակ ակտիվ բազալտի հանքն է, որը ներկայումս գոյություն ունի Իսպանիայում: Քարհանքը գործում է 1929 թվականից, թեև կան 1887 թվականի գրավոր փաստաթղթեր, որոնք արդեն խոսում են դրա մասին։

Աշխարհագրություն և երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստելֆոլիտ դե լա Ռոկան Գարոչա հրաբխային շրջան բնական պարկի (իսպ.՝ Zona Volcànica de la Garrotxa Natural Park) մի մասն է: Քաղաքը գտնվում է ավելի քան 50 մետր բարձրությամբ և գրեթե մեկ կիլոմետր երկարությամբ բազալտային ժայռի վրա, ինչը հազարամյակներ առաջ Ֆլուվիա և Տորոնել գետերի էրոզիոն գործունեության հետևանք է հրաբխային մնացորդների վրա։ Տարածքում դիտվում է երկու լավային հոսքերի վրադրում՝ առաջինը՝ 217․000 տարեկան է և առաջացել է Բատետ դե լա Սեռա հրաբխից, երկրորդը մոտ 192․000 տարեկան է և առաջացել է Բեգուդա հրաբխից: Առանձնանում են բազալտե սյուներ, որոնք բազալտի կանոնավոր ճեղքման բնորոշ ձև են[5]։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1096 թվականին հիշատակվել է «Կաստրո Ֆուլիտ» անունը։ Ավելի ուշ այլ փաստաթղթերում հայտնվել են «Կաստրո Ֆոլիտո» և «Կաստելո Ֆոլիտո» անվանումները: Հետագայում ավելացվել է «դե լա Ռոկա» հավելվածը՝ քաղաքը տարբերելու Կատալոնիայի երկու՝ Կաստելֆոլիտ Ռյուբռեգոս և Կաստելֆոլիտ Բոշ (իսպ.՝ Castellfollit de Riubregós և Castellfollit del Boix) քաղաքներից[7]։

Հին քաղաքը, որը շրջապատված էր պարիսպներով, ավերվել է 1427-1428 թվականների երկրաշարժերից։

1462 թվականին, Կատալոնիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, այն անցել է Ֆրանչեսկ դե Վերնտալատի ռեմենսաների ձեռքը։ 1657 թվականին, Կատալոնիայի ապստամբության ժամանակ, տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ ֆրանսիացիները պարտվել են կաստիլիական զորքերին, որոնց հրամանատարն է եղել Ֆրանցիսկո դե Օրոզկոն՝ Մորտարայի մարկիզը։

1691 թվականին ֆրանսիացիները քանդել են ամրոցը։ 1874 թվականին, Երրորդ Կարլիստական պատերազմի ժամանակ, քաղաքի մոտ, Սիեռա դել Տոյսում, Կաստելֆոլիտի և Օիսի միջև, տեղի է ունեցեկ Տոյայի ճակատամարտը, որում Ֆրանցիսկո Սավալսի կարլիստական ուժերը ջախջախել են Նուվիլասի հանրապետական ուժերը[7]։

Մշակութային ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի տեսքը Կոս սրբավայրից։
  • Հին քաղաք, բաղկացած միջնադարյան ծագման նեղ փողոցներից: Տների մեծ մասը կառուցվել է շրջանի հրաբխային ապարներով։
  • Սան Սալվադորի եկեղեցի, որը մի քանի անգամ վերանորոգվել է, ուշ Վերածննդի ոճով է, յուրաքանչյուր կողմում բացվածքներով քառակուսի զանգակատուն և պսակված գմբեթով, որը զարդարված է փոքր սյուներով: Եկեղեցու ինտերիերը ներկայումս մշակութային կենտրոն է, որտեղ ժամանակավոր ցուցադրություններ են կազմակերպվում[8]:

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստելֆոլիտ դե լա Ռոկան բնութագրվում է իր սահմանափակ տարածքով, ինչը ստիպել է նրա բնակիչներին օրավարձու աշխատանքով զբաղվել (բրասերոներ), իսկ մյուսները՝ քարագործներ են եղել հենց քաղաքապետարանում: Արդյունաբերական հեղափոխության հետ մեկտեղ ստեղծվել են մի քանի ընտանեկան արտադրություններ, որոնք զբաղվել են կաշեգործությամբ, մսի և մանվածքի արտադրությամբ։  20-21-րդ դարերում Կաստելֆոլիտ դե լա Ռոկան տուժել է արդյունաբերական ընկերությունների փակման և մոտակա արդյունաբերական բնակավայրեր գաղթի պատճառով: Նրա բնակիչները կրկին ստիպված են եղել աշխատանք փնտրել քաղաքապետարանից դուրս[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. art.6 // (unspecified title)
  3. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  4. 4,0 4,1 Celdrán Gomáriz, Pancracio (2004). «Castellfollit de la Roca». Diccionario de topónimos españoles y sus gentilicios (5ª edición). Madrid: Espasa Calpe. p.229. ISBN 978-84-670-3054-9. Wikidata Q19360096.
  5. 5,0 5,1 Nieto Ballester, Emilio (1997). «Castellfollit de la Roca». Breve diccionario de topónimos españoles. Madrid: Alianza Editorial. p. 120. ISBN 978-84-206-9487-0. Wikidata Q124610703.
  6. Nombre oficial en castellano registrado por el Instituto Nacional de Estadística (España) desde 1860 hasta 1981. Instituto Nacional de Estadística de España. «Alteraciones de los municipios en los Censos de Población desde 1842». Վերցված է 25 de octubre de 2011-ին..
  7. 7,0 7,1 «Castellfollit de la Roca para niños, Enciclopedia para niños». {{cite web}}: line feed character in |title= at position 37 (օգնություն)
  8. Esglesia Museu Արխիվացված է Դեկտեմբեր 31, 2019 Wayback Machine-ի միջոցով: Consultado el 07/01/2020
  9. «Vaciado de locales en Castellfollit de la Roca». Serveis Badea Barcelona (իսպաներեն). 2020-01-18. Վերցված է 2024-10-01-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստելֆոլիտ դե լա Ռոկա» հոդվածին։