Կամիլա Ռավերա
Կամիլա Ռավերա իտալ.՝ Camilla Ravera | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1889[1][2] |
Ծննդավայր | Ակվի Տերմե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա |
Մահացել է | ապրիլի 14, 1988[1][2] (98 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[2] |
Գերեզման | Կամպո Վերանո[3] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և խմբագիր |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Ցմահ սենատոր |
Կուսակցություն | Իտալական կոմունիստական կուսակցություն |
Camilla Ravera Վիքիպահեստում |
Կամիլա Ռավերա (իտալ.՝ Camilla Ravera, հունիսի 18, 1889[1][2], Ակվի Տերմե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - ապրիլի 14, 1988[1][2], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի քաղաքական գործիչ և առաջին կին սենատորը։ Իտալական ֆեմինիզմի շարժիչ ուժերից մեկը[4]։
1921 թվականին մասնակցել է Իտալիայի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը[5]։ Եղել է կուսակցության գլխավոր քարտուղարը 1927 թվականից մինչև 1930 թվականը Անտոնիո Գրամշիի ձերբակալությունից հետո։
Ռավերան մասնակցել է Կոմինտերնի տարբեր համագումարներին՝ անձամբ հանդիպելով և՛ Վլադիմիր Լենինի, և՛ Իոսիֆ Ստալինի հետ։ Ձերբակալվել է 1930 թվականին և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Ձերբակալությունից հետո գլխավոր քարտուղարի պաշտոնում նրան հաջորդել է Պալմիրո Տոլյատին։ Ումբերտո Էլիա Տեռաչինիi հետ միասին հեռացվել է Իտալիայի կոմունիստական կուսակցությունից 1939 թվականին Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրին ընդդիմանալու համար և նրան թույլ չեն տվել նորից միանալ մինչև 1945 թվականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռավերան սկսել է գրել էսսեներ, որոնք խթանել եմ սոցիալիզմը, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Թուրին՝ ուսուցիչ դառնալու նպատակով[6]։ Նրա ստեղծագործությունները գրավել են Անտոնիո Գրամշիի ուշադրությունը, որը հրավիրել է նրան սյունակներ գրել իր L'Ordine Nuovo թերթի համար[6]։ 1921 թվականի հուլիսին միացել է թերթի խմբագրությանը[6]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի կոմունիստական կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականի նոյեմբերին Ռավերան մասնակցել է Կոմինտերնի չորրորդ համագումարին՝ որպես Իտալիայի կոմունիստական կուսակցության պատվիրակ[7]։ Այստեղ հանդիպել է կոմունիստական շարժման կարևոր դեմքերին, այդ թվում՝ Կլարա Ցետկինին, Խրիստո Կաբակչիևին, Իոսիֆ Ստալինին և Վլադիմիր Լենինին[7]։ Հռոմի երթից հետո Կոմունիստական կուսակցությունը ստիպված է եղել ընդհատակվել, և Ռավերան դարձել է հետախուզման մեջ գտնվող գործիչ Մուսոլինիի ռեժիմի ներքո[7]։ 1927 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղար[7]։ Մասնակցել է Կոմինտերնի վեցերորդ համագումարին 1928 թվականին Մոսկվայում, և նրան առաջարկվել է մշտական բնակություն քաղաքում, որը նա մերժել է[7]։ 1930 թվականի հուլիսի 10-ին Մագիորե լճում Ռավերան ձերբակալվել է[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռավերան դարձել է Իտալիայի կոմունիստական կուսակցության մի մասը։ Նա ծառայել է որպես Իտալիայի խորհրդարանի անդամ՝ որպես կուսակցության անդամ, որտեղ ստորագրել է օրինագծեր, ներառյալ այն օրինագծերը, որոնք ուղղված են մայրերի պաշտպանությանը և կանանց հավասար աշխատավարձին[8]։ Ռավերան այս պաշտոնից հեռացել է 1958 թվականին[8]։
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Իտալիայի նախագահ Ալեսանդրո Պերտինիին Կամիլա Ռավերային ցմահ սենատորի կոչում շնորհել[9]։
Մասնակցությունը ընտրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություն | Պալատ | Constituency | Կուսակցությույն | Ձայն | Արդյունք | |
---|---|---|---|---|---|---|
1948 | Պատգամավորների պալատ | Թուրին-Նովարա-Վերչելի | ԺԴՃ | 68,716 | Ընտրված | |
1953 | Պատգամավորների պալատ | Թուրին-Նովարա-Վերչելի | ԻԿԿ | 43,650 | Ընտրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Agosti A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 86.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Forsas-Scott, Helena (1991). Textual Liberation: European Feminist Writing in the Twentieth Century. Routledge. էջ 238.
- ↑ «Camilla Ravera, 98, Italy Communist, Dies». The New York Times. 1988 թ․ ապրիլի 16.
- ↑ 6,0 6,1 6,2 Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 8,0 8,1 Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Alfano, Lorenzo (2020 թ․ հունիսի 18). «The First Woman to Lead a Political Party Was an Italian Communist». jacobinmag.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Ռավերա» հոդվածին։ |
|
- Հունիսի 18 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Ապրիլի 14 մահեր
- 1988 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Իտալացի կոմունիստներ
- Իտալացի հեղափոխականներ
- Իտալացի ֆեմինիստներ
- Իտալիայի կին քաղաքական գործիչներ
- Իտալիայի սենատորներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Երկարակյացներ