Լոիս Ուեբեր
Լոիս Ուեբեր անգլ.՝ Lois Weber | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1879[1][2][3] |
Ծննդավայր | Ալեգեյնի, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 13, 1939[1][2][4][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոսցենարիստ և դերասանուհի |
Ընտրանի | Shoes? |
Ամուսին(ներ) | Phillips Smalley? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լոիս Ուեբեր (անգլ.՝ Lois Weber, հունիսի 13, 1879[1][2][3], Ալեգեյնի, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 13, 1939[1][2][4][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համր կինոյի ամերիկացի դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Մի շարք կինոքննադատների կողմից համարվել է ամերիկյան կինոարտադրության ամենանշանակալի կին ռեժիսորը[5] և ամենաբեղմնավոր գործունեության ծավալածներից մեկը համր կինոյի դարաշրջանում[6][7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոիս Ուեբերը ծնվել է 1879 թվականի նոյեմբերի 13-ին Փենսիլվանիայում, աստվածավախ քրիստոնեական ընտանիքում[9][10]։ Մանկության տարիներին հետաքրքրվել է երաժշտությամբ և դաշնամուր նվագելով[11]։ Պատանեկան տարիքում Ուեբերը փախել է տանից և երկու տարի համագործակցել ավետարանչական համայնքի հետ՝ զբաղվելով փողոցային քարոզներով ու եկեղեցական հիմներ կատարելով Փիթսբուրգի ոչ բարեկեցիկ շրջաններում, ապա Նյու Յորքում[12][13]։ 1905 թվականին կատարել է իր նորամուտը որպես դերասանուհի «Gaumont» ստուդիայում, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ ռեժիսոր Ֆիլիպ Սմոլլիի հետ։ Իր առաջին ֆիլմն Ուեբերը նկարահանել է 1911 թվականին և շուտով հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ իր կինոնկարներում անդրադարձել է սոցիալական ու բարոյական բազմաթիվ խնդիրների, ինչը բավական համարձակ քայլ էր այն ժամանակի համար[14]։
Ըստ տարբեր գնահատականների՝ Ուեբերը նկարահանել է 200-400 ֆիլմ[6], որոնցից պահպանվել են միայն քսանը[15]։ Նրա հայտնի ֆիլմերի թվում են՝ «Սասպենս» (1913), «Երեսպաշտները» (1915), «Որտե՞ղ են իմ երեխաները» (1916), «Բժիշկն ու կինը» (1918) և «Բիծ» (1921)։ 1913 թվականին նա իր առաջին ամուսնու հետ համագործակցությամբ դարձել է առաջին ռեժիսորներից մեկը, որ փորձարկումներ է կատարել ձայնի հետ՝ ստեղծելով առաջին հնչուն ֆիլմերն ԱՄՆ-ում[16][17]։ Սակայն տարիների ընթացքում նրա աշխատանքներն սկսել են վատ ընդունվել հանդիսատեսի կողմից, և 1934 թվականին «Սպիտակ տենդ» ֆիլմի ձախողումից հետո Ուեբերն աշխատել է բացառապես որպես սցենարիստ «Universal» ստուդիայում։
1939 թվականի նոյեմբերին Լոիս Ուեբերը կրիտիկական վիճակում տեղափոխվել է հիվանդանոց ստամոքսի հիվանդության պատճառով, որ նրա մոտ զարգացել էր մի քանի տարի առաջ[18][19]։ ԵՐկու շաբաթ անց նա մահացել է արնահոսող խոցից․ այդ ժամանակ նա արդեն աղքատ էր ու մոռացված[20]։ Հրաժեշտի արարողության ու դիակիզման համար վճարել է նրա գործընկեր Ֆրենսիս Մարիոնը[19][20]։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվել է Լոիս Ուեբերի անվանական աստղը[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Royce B. S. Weber, Lois (13 June 1879–13 November 1939) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803906
- ↑ Anthony Slide, Lois Weber Film Collection Արխիվացված 2013-01-17 Wayback Machine
- ↑ 6,0 6,1 "Lois Weber (1881–1939)", Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages (2007), Dictionary of Women Worldwide.
- ↑ "Lois Weber, or the exigency of writing"
- ↑ Anthony Slide, The Silent Feminists, pp. 29, 151.
- ↑ Karen Ward Mahar, Women Filmmakers in Early Hollywood (JHU Press, 2008): 89.
- ↑ Nellie Van de Grift Sanchez, California and Californians, Vol. 4, ed. Rockwell Dennis Hunt (The Lewis publishing company, 1930): 176.
- ↑ Famous American Women: A Biographical Dictionary from Colonial Times to the Present, ed. Robert McHenry (Courier Dover Publications, 1980): 432.
- ↑ Lisa Singh, The Silenced Woman of Silent Films: Why Lois Weber Has Not Been Rediscovered Արխիվացված Մարտ 27, 2012 Wayback Machine, michelebeverly.com; accessed December 19, 2016.
- ↑ «Lois Weber, writing exigence». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ Richard Koszarski, An Evening's Entertainment: The Age of the Silent Feature Picture, 1915–1928 (University of California Press, 1994): 223.
- ↑ Linda Seger, When Women Call the Shots: The Developing Power and Influence of Women in Television and Film (iUniverse, 2003): 8.
- ↑ Women Behind the Camera: Women as Directors Արխիվացված Մայիս 14, 2012 Wayback Machine
- ↑ Louella O. Brown, "Pathe, F.B.O., Radio Victor Merge Stirs Movieland", Rochester Evening Journal and the Post Express (December 27, 1928): 22.
- ↑ Hedda Hopper, "Lois Weber Critically III: Pioneer of Films, in Hospital, Fights Ravages of Stomach Ailment", Los Angeles Times (November 6, 1939): A1.
- ↑ 19,0 19,1 Cari Beauchamp, Without Lying Down: Frances Marion and the Powerful Women of Early Hollywood (University of California Press, 1998): 35-36, 41, 112, 149, 193, 282-83, 346.
- ↑ 20,0 20,1 Gwendolyn Audrey Foster, Women Film Directors: An International Bio-critical Dictionary (Greenwood Publishing Group, 1995): 366.
- ↑ «Awards for Lois Weber». Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոիս Ուեբեր» հոդվածին։ |
|
- Հունիսի 13 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 13 մահեր
- 1939 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Համր կինոյի դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի