Լեա Մասարի
Լեա Մասարի իտալ.՝ Lea Massari | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1933[1][2][3] (91 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[3] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Լեա Մասարի, ծնված Աննա Մարիա Մասետանի (իտալերեն՝ Lea Massari, Anna Maria Massetani. հունիսի 30, 1933[1][2][3], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի դերասանուհի և երգչուհի։ Անունը փոխել է 22 տարեկանում՝ իր փեսացու Լեոյի մահից հետո։
Մասսարին գեղարվեստական կինոյում ճանաչում է ձեռք բերել երկու դերակատարմամբ՝ խաղալով կորած աղջիկ Աննայի դերը Միքելանջելո Անտոնիոնիի Արկած (1960 թ.) ֆիլմում, ապա և սեքսուալ առումով վաղ հասունացած 14-ամյա տղայի մոր՝ Կլարայի դերը Լուի Մալի Murmur of the Heart (Սրտի արատ, 1971) ֆիլմում[4]։
Մասարին նկարահանվել է ինչպես իտալական, այնպես էլ ֆրանսիական կինոյում։ Հիշարժան են հատկապես նրա դերակատարումներըլ Սերջո Լեոնեի դեբյուտային «Հռոդոսի կոթողը» ( Il Colosso di Rodi, 1961) կինոնկարում[5] և միջազգային կոմերցիոն ֆիլմերում, այդ թվում՝ «Կյանքի բաներ»-ում ( Les choses de la vie, 1970):
Մասարին եղել է Կաննի 1975 թվականի կինոփառատոնի ժյուրիի անդամ։
Ֆրանչեսկո Ռոզիի «Քրիստոսը կանգ է առել Էբոլիում» ( Cristo si è fermato a Eboli, 1979) ֆիլմում նկարահանվելուց հետո Մասարին արժանացել է «Nastro d'Argento» մրցանակի «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 — Արկած / L’avventura — Աննա
- 1961 — Հռոդոսի կոթող / Colosso di Rodi — Դիալա
- 1962 — Նեապոլի չորս օրը / Le quattro giornate di Napoli — Մարիա
- 1964 — Աննվաճը / L’insoumis — Դոմինիկա
- 1964 — Նրանք արևելք էին գնում / Italiani brava gente — դրվագ
- 1964 — Ողբ՝ բանդիտի համար / Llanto por un bandido — Մարիա
- 1965 — Զինվորական աղջիկներ / Le soldatesse — Տուլա
- 1970 — Կյանքի մանրուքներ / Les choses de la vie — Կատրին
- 1971 — Աղմուկ՝ սրտի մեջ / Le souffle au coeur — Կլարա
- 1972 — Նապաստակի վազքը դաշտերով / La course du lièvre à travers les champs — Շուգար
- 1972 — Հանգստի առաջին գիշերը / La prima notte di quiete — Մոնիկա
- 1973 — Անհասանելի նպատակ / Impossible Object — կին
- 1975 — Ահը քաղաքի գլխին / Peur sur la ville — Նորա
- 1978 — Աննայի հանդիպումները / Les rendez-vous d’Anna — Աննայի մայր
- 1979 — Քրիստոսը կանգ է առել Էբոլիում / Cristo si è fermato a Eboli — Լուիզա
- 1984 — Յոթերորդ թիրախը / La 7ème cible — Նելլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ cita noticia|url=http://www.telegraph.co.uk/culture/film/3574345/Film-makers-on-film-Wes-Anderson.html%7Ctítulo=Film-makers on film: Wes Anderson|fecha=9 de marzo de 2002|editorial=The Daily Telegraph|fechaacceso=27 de noviembre de 2009 | ubicación=Londres | nombre=Mark | apellido=Monahan
- ↑ cita noticia|url=http://www.smh.com.au/news/tv-reviews/the-colossus-of-rhodes/2006/10/20/1160851117267.html%7Ctítulo=The(չաշխատող հղում) Colossus of Rhodes|fecha=23 de octubre de 2006|editorial=The Sydney Morning Herald|fechaacceso=27 de noviembre de 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեա Մասարի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Մասարի» հոդվածին։ |
|