Թռիչքի պատրանք
Թռիչքի պատրանք (անգլ.՝ Flightplan), ռեժիսոր Ռոբերտ Շվենտկեի դրամատիկ թրիլլերը։ Սյուժեի համար հիմք է հանդիսացել Ալֆրեդ Հիչքոքի «Լեդին անհետանում է» ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայլի Պրետը (Ջուդի Ֆոսթեր) ամուսնու մահից հետո իր դստեր՝ վեցամյա Ջուլիայի հետ օդանավով Բեռլինից վերադառնում է Նյու Յորք։ Արթնանալով երեք ժամ տևած քնից Կայլին հայտնաբերում է, որ դուստրը կորել է։ Նրան հայտնում են, որ ուղևորների ցանկում Ջուլիան չկա։ Ուղևորներից ոչ ոք չի հիշում աղջկան։ Նստեցման կտրոնը աղջկա իրերի հետ միասին նույնպես կորել է։ Կայլին համոզված է, որ դստերը գողացել են։
Օդանավի հրամանատարը (Շոն Բին) Կայլիի խնդրանքը չմերժելով ամբողջ օդանավով որոնողական աշխատանքներ է կատարում, որոնք նույնպես արդյունք չեն տալիս։ Բայց հրամանատարը չի թույլատրում որոնել բեռնախցիկում, վախենալով մրրկային շարժման պատճառով բեռների հնարավոր տեղաշարժից։ Անձնակազմը սկսում է կասկածել, որ ամուսնու մահից հետո Կայլին ուղղակի երևակայել է, որ աղջիկն իր հետ է եղել։ Ինքնաթիռում գտնվող օդային մարշալ Ջին Կարսոնը հրամանատարի խնդրանքով Կայլիից աչքը չի կտրում։ Երկրից հաղորդագրություն են ստանում, որ Ջուլիան մահացել է Կայլիի ամուսնու հետ միասին։ Հրամանատարը հրամայում է Կայլիին չշարժվել տեղից, բայց կինը ոչ ոքի չի հավատում և փախչում է Կարսոնի հսկողությունից։ Նա զուգարանի դիտահորի միջով ներթափանցելով տեխնիկական խցիկ, մտնում է բեռնախցիկ, որտեղ սկսում է փնտրել աղջկան, բայց Կայլիին կանգնեցնում է Կարսոնը։
Կարսոնը հայտնում է հրամանատարին, որ Կայլիի հանցակիցները ականապատել են օդանավը և փոխանցում է նրա «պահանջները»՝ փոխանցել 50 մլն. դոլլար վատիկանյան բանկ և ինքնաթիռ տրամադրել։ Ավագ բորտուղեկցորդուհին՝ Սթեֆանին նույնպես մասնակցում է դավադրությանը՝ նա սուտ հաղորդագրություն է փոխանցել երկրից։ Կարսոնը գողացել է Ջուլիային, ներարկելով թաքցրել նրան։ Արտակարգ վայրէջքից հետո նրանք պլանավորում են ոչնչացնել Ջուլիային, պայթեցնելով նրա կողքին տեղադրված ռումբը, և Կայլիին մեռած մենակ թողնել ինքնաթիռում դետոնատորը ձեռքին։ Կարսոնը ասում է Կայլիին, որ վայրէջքից հետո ոստիկանությունը կխուզարկի ողջ ինքնաթիռը, կհարցաքննի անձնակազմին և ուղևորներին։ Կանադայում վթարային վայրէջքից հետո անձնակազմը և ուղևորները էվակուացվում են։ Կալյին ներողություն է խնդրում հրամանատարից, բայց նա հայտնում է, որ իր պահանջները կատարված են ու իմաստ չկա շարունակել այդ կատակերգությունը։ Կայլին պարզում է հանցանքի գաղափարը, ու հրամայում է Կարսոնին մնալ օդանավում և իր ատրճանակը տալ հրամանատարին։ Կարսոնը սպառնում է պայթեցնել նրա դստերը։
Օդանավում մնալով Կայլին խլացնում է Կարսոնին կրակմարիչով, կապում է ձեռնաշղթայով ճաղերին ու վերցնում է նրա մոտից դետոնատորը։ Ուշքի գալով հանցագործը ազատվում է կոտրելով ձեռնաշղթաները իր երկրորդ ատրճանակի կրակոցով։ Կայլին փակվում է օդաչուների խցիկում։ Նրան հաջողվում է խաբել Կարսոնին վեր գցելով ծանր իր, Կարսոնը կարծում է, որ նա վերև է բարձրացել, և խուզարկում է այնտեղ։ Կայլին հանդիպում է Սթեֆանիին և հասկանում, որ իր դուստրը գտնվում է օդանավի նավաքթում։ Բորտ ուղեկցորդուհուն նոկաուտի ենթարկելով Կայլին շարժվում է դեպի առջևի խցիկ։ Ուշքի գալով Ստեֆանին որոշում է թողնել Կարսոնին և փախչում է օդանավից։
Կարսոնը հասկանում է Կայլիի խաբեությունը և վազում է դեպի առջևի խցիկ։ Բայց Կայլին նրանից առաջ է անցնում, գտնում է իր քնած աղջկան և տեղափոխում է նրան առավել ապահով տեղ։ Խցիկ մտնելով Կարսոն հայտնաբերում է, որ աղջիկը տեղում չէ, իսկ Կայլին վազում է դեպի ոչ մեծ լյուկ դետոնատորը ձեռքին։ Կարսոնը հարցնում է, արդյոք Կայլին որոշել է պայթեցնել նրանց բոլորին։ Փակելով լյուկը Կայլին հանգիստ պատասխանում է, որ միայն նրան։ Կոճակը սեղմելով Կայլին ակտիվացնում է ռումբը, պայթեցնելով Կարսոնին և ավերում օդանավի առջի մասը։
Կայլին Ջուլիային գրկած դուրս է գալիս ավերակներից բեռնային խցիկի միջով։ Բոլոր ուղևորները, անձնակազմի անդամները, ոստիկանները զարմացած նայում են «խելագարված» կնոջը երեխայի հետ։ Հաջորդ առավոտ առաջին օդաչուն ներողություն է խնդրում Կայլիից, իսկ ուղևորները նայում են նրան մեղավոր հայացքներով։ Կայլիին ու Ջուլիան հեռանում են ավտոմեքենայով, իսկ ուղեբեռը օգնում է տեղավորել այն արաբը, որին Կայլին մեղադրում էր իր դստերը գողանալու մեջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուդի Ֆոսթեր` Կայլի Պրետ
- Պիտեր Սարսգարդ` Ջին Կարսոն
- Շոն Բին` առաջին օդաչու, Պիտ
- Քեյթ Բիհան` Ստեֆանի
- Մայքլ Իրբի ` Օբեյդ
- Ասսաֆ Քոեն` Ահմեդ
- Էրիկա Քրիստենսեն` բորտ ուղեկցորդուհի Ֆիոնա
- Գրետա Սկակկի` թերապևտ
- Մարլին Լոուստոն` Ջուլիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/movies/movie/312440/Flightplan/overview
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=flightplan.htm
- ↑ http://www.svenskfilmdatabas.se/sv/item/?type=film&itemid=61294
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://bbfc.co.uk/releases/flightplan-2005-0
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.ofdb.de/view.php?page=film&fid=82484
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.stopklatka.pl/film/film.asp?fi=20584
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.siamzone.com/movie/m/3419
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2008-02-04 Wayback Machine
|
- Բեռլինում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- Imagine Entertainment ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների գերմաներեն ֆիլմեր