Զինվորի ընկերուհին
Զինվորի ընկերուհին անգլ.՝ Soldier's Girl | |
---|---|
Երկիր | Կանադա ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, դրամա, քրեական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | հունվարի 20, 2003[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրենկ Փիրսոն |
Սցենարի հեղինակ | Ռոն Նիսուոներ |
Դերակատարներ | Բարքլեյ Հոուփ, Տտոյ Գերիթի, Լի Փեյս, Անդրե Բրաուեր, Շոն Հեթոսի և Վինս Կորացցա |
Օպերատոր | Փոլ Սարոսի |
Երաժշտություն | Յան Կաչմարեկ |
Պատմվածքի վայր | Կենտուկի |
Տևողություն | 112 րոպե |
«Զինվորի ընկերուհին» (անգլ.՝ Soldier's Girl), դրամա, որը հիմնված է ԱՄՆ բանակի զինծառայող Բերրի Ուինչելի և տրանսգենդեր կնոջ՝ Կալպերնիա Ադամի միջև հարաբերությունների իրական պատմության և այն իրադարձությունների վրա, որոնք հանգեցրել են Բերրիի սպանությանը այլ զինվորների կողմից[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերրին ծառայում է Միացյալ Նահանգների բանակի օդային դիվիզիայում, որը տեղակայված է Քեմփբելի Ֆորտում (Կենտուկի նահանգ)։ Կալպերնիան պարուհի է աշխատում Նեշվիլում (Թենեսի նահանգ) տրանսսեքսուալների շոուում։ Նրանք ծանոթացել են 1999 թվականին։ Բերրիի սենյակի հարևան Ջասթին Ֆիշերը նրան բերում է ակումբ, որտեղ հանդես է գալիս Կալպերնիան։ Երբ Բերրին և Կալպերնիան սկսում են պարբերաբար հանդիպել, Ֆիշերը տարածում է իրենց հարաբերությունների մասին լուրերը, ինչը խախտում է զինծառայողների սեռական կողմնորոշման քննարկման մասին քաղաքականությունը, որը հայտնի է որպես «Մի հարցրու, մի ասա»։ Բերրին բախվում է հալածանքների և ճնշումների, որոնք բռնության են վերածվում հուլիսի չորսին (Անկախության օրը) տոնական հանգստյան օրը։ Այն պահին, երբ Կալպերնիան մասնակցում է Նեշվիլում անցկացվող մրցույթին, Քելվին Գլովերը, ում հրահրում է Ֆիշերը, բեյսբոլի զարկիչով մինչև մահ ծեծում է քնած Բերրիին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Թրոյ Գերիթի | շարքային Բերրի Ուինչել |
Լի Փեյս | Կալպերնիա Ադամս / Սքոթի |
Անդրե Բրաուեր | սերժանտ Կառլոս Դիաս |
Շոն Հեթոսի | Ջասթին Ֆիշեր |
Ֆիլիպ Էդդոլլս | Կելվին Գլովեր |
Դեն Պետրոնիժևիչ | Քոլին Բեյքեր |
Բարքլայ Հոուպ | սերժանտ Հովարդ Փաքստոն |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարն առաջադրվել է հետևյալ մրցանակներին[3]։
Տարի | Մրցանակ | Առաջադրում | Հաղթեց |
---|---|---|---|
2003 թ | Էմմի | Մինի-սերիալի կամ դրամատիկական սերիալի լավագույն ռեժիսոր ( Ֆրենկ Փիրսոն ) | Ոչ |
Լավագույն դիմահարդարում մինի-սերիալի, ֆիլմի համար (Մաքինթոշ Ռեյմբոնդ և Ռասել Քեյթ) | Ոչ | ||
Գոթամի մրցանակներ | Մրցանակ «Բեկում» (Լի Փեյս) | Այո | |
2004 թ | GLAAD | Լավագույն հեռուստատեսային ֆիլմ կամ սերիալ | Ոչ |
Ոսկե գլոբուս | Լավագույն մինի-սերիալ կամ ֆիլմ հեռուստատեսության համար | Ոչ | |
Հեռուստատեսության մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան (Թրոյ Գերիթի) | Ոչ | ||
Սերիալի, մինի-սերիալի, կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան (Լի Փեյս) | Ոչ | ||
Անկախ ոգին | Լավագույն դերասան (Լի Փեյս) | Ոչ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան (Թրոյ Գերիթի) | Ոչ | ||
Փիբոդի մրցանակ | Այո | ||
Ոսկե արբանյակ | Լավագույն հեռուստատեսային ֆիլմ | Ոչ | |
Սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերակատար (Թրոյ Գերիթի) | Ոչ | ||
Սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերակատար (Լի Փեյս) | Ոչ | ||
Սերիալում, մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կատարող (Շոն Հեթոսի) | Ոչ | ||
Հեռուստատեսության քննադատների ասոցիացիայի մրցանակներ | Լավագույն ֆիլմ կամ մինի-սերիալ | Ոչ |
Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Զինվորի ընկերուհին» նկարը անվանել է 2003 թվականի լավագույն 10 հեռուստատեսային ծրագրերից մեկը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Փեյսը նկարագրում է իր դերը[4]։
«Երբեք չեմ եղել այսքան ճնշված։ Ես կորցրել եմ 20 ֆունտ։ Որպիսի համապատասխանեմ կերպարին ես ստիպված էի անընդհատ սոված մնալ, որովհետև պետք է քաշս գցեի։ Հեշտ չէր։ Դա իմ առաջին ֆիլմն էր և այն ինձ սովորեցրեց, թե ինչպես պետք է աշխատել։ Այս կինոկերպարը շատ հեռու է ինձանից, բայց հետո, երբ ես նայեցի այն, ինչ ստացվեց այլ կողքից, ես ցնցված էի, թե որքան ընդհանրություններ ունեմ նրա հետ։»
Really, I've never been so depressed in my life; I lost 20 pounds to play the role and was always hungry because I was trying to keep the weight off. It was a difficult experience. It was my first movie and it taught me how to do the job. That character is so far from who I am, but when I watched it afterward, I was shocked at how much of myself I saw in the character.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «'Soldier's Girl' -- a tragic love story / Intense, honest film about lead-up to anti-gay murder». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Awards for Soldier's Girl». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «'Pushing Daisies' star Lee Pace shows his range with 'Miss Pettigrew'» (անգլերեն). Daily News (New York). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2003 ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան հեռուստաֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Կանադական դետեկտիվ ֆիլմեր
- Կանադական դրամա ֆիլմեր
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կենտուկիում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1990-ականներին
- Կանադական մելոդրամա ֆիլմեր
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- 2000-ականների կանադական ֆիլմեր