Jump to content

Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին
անգլ.՝ Dorothy Crowfoot Hodgkin
Ծնվել էմայիսի 12, 1910(1910-05-12)[1][2][3][…]
Կահիրե, Եգիպտոս[4][5]
Մահացել էհուլիսի 29, 1994(1994-07-29)[1][2][3][…] (84 տարեկան)
Ilmington, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]
Բնակության վայր(եր)Օքսֆորդ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, քիմիկոս, ֆիզիկոս, կենսաքիմիկոս, բյուրեղագիր և կենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտՌենտգենյան ճառագայթների դիֆրակցիա, Կենսաքիմիա[7], քիմիա[5] և բյուրեղագիտություն[7]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[8], Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Manchester Literary and Philosophical Society?
Ալմա մատերՍոմերվիլ Քոլեջ[8], Նյունհեմի քոլեջ, Sir John Leman High School?[10] և Օքսֆորդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][7][12]
Գիտական ղեկավարՋոն Դեսմոնդ Բեռնալ
Եղել է գիտական ղեկավարՅուդիթ Հովարդ, Թոմ Բլանդել
Պարգևներ
Ամուսին(ներ)Թոմաս Լիոնել Հոջքին
ՀայրJohn Winter Crowfoot?[20]
ՄայրGrace Mary Hood Crowfoot?[8][20]
 Dorothy Hodgkin Վիքիպահեստում

Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին (անգլ.՝ Dorothy Crowfoot Hodgkin, Dorothy Mary Hodgkin, մայիսի 12, 1910(1910-05-12)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4][5] - հուլիսի 29, 1994(1994-07-29)[1][2][3][…], Ilmington, Էյվոնի Սթրաթֆորդ, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), անգլիացի քիմիկոս, կենսաքիմիկոս, Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1947 թվական), Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964 թվական)[21][22][23][24][25][26]։ ԽՍՀՄ Գիտությունների (1976 թ.)[27], ԱՄՆ Գիտությունների ակադեմիաների անդամ (1971 թվական)։

Դորոտի Կրոուֆուտ-Հոջքինի հայտնաբերած Վիտամին B12 մոլեկուլյար կառուցվածքը

Մշակել, զարգացրել է ռենտգենակառուցվածքային անալիզը. մեթոդ, որի միջոցով որոշվում է բիոմոլեկուլների եռաչափ կառուցվածքը։ Նրա ամենահայտնի բացահայտումներից են պենիցիլինի կառուցվածքի հաստատումը, որը նախկինում ենթադրվում էր Բորիս Էրնստ Չեյնի և Էդվարդ Աբրահամի կողմից, այնուհետև վիտամին B12 կառուցվածքը, որի համար նա դարձավ երրորդ կինը, ով արժանացավ Քիմիայի Նոբելյան մրցանակի։

1969 թվականին, որպես 35-ամյա գործունեության արդյունք և 5 տարի Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո Կրոուֆուտ-Հոջքին վերծանել է ինսուլինի կառուցվածքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոտի Մարի Կրոուֆուտը ծնվել է Կահիրեում հնագետ, գիտնական Ջոն Ուինթեր Կրոուֆուտի (1873-1959 թվականներ) և հնագետ, հին եգիպտական մանածագործվածքների փորձագետ Գրեյս Մարի Կրոուֆուտի (1877-1957 թվականներ) ընտանիքում։

Ապրել է Եգիպտոսի անգլիական հայրենադարձների համայնքում, Անգլիայում է անցկացրել տարվա մի քանի ամիսները։ Այցերից մեկի ժամանակ, երբ նա 4 տարեկան էր, ծագեց Առաջին համաշխարհային պատերազմը և նրա չորս մորեղբայրները զոհվեցին պատերազմում[28]։ Մինչև պատերազմի ավարտ Կրոուֆուտը մնաց Անգլիայում ազգականների և ընկերների մոտ։

1921 թվականին ընդունվել է Սըր Ջոն Լեմանի անվան ավագ դպրոց, 1928-1932 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ռենտգենակառուցվածքային անալիզի գծով։ 1932 թվականից աշխատել է Քեմբրիջի համալսարանում, համագործակցել է Ջոն Բեռնալի հետ, մշակել միաբյուրեղային սպիտակուցների ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդը, որոնք կան արգանդի լուծույթներում, ուսումնասիրել ստերինների, պոլիպեպտիդների, ամինաթթուների կառուցվածքը։

Աշխատանքները նվիրված են բարդ կենդանաբանական ակտիվ միացությունների ռենտգենակառուցվածքային հետազոտություններին։ Իրականացրել է ինսուլինի (1936 թվական), խոլեստերինի (1945 թվական), պենիցիլինի (1949 թվական) և B12 վիտամինի (1956 թվական) ռենտգենակառուցվածքային վերլուծությունը և պարզել նրա ազդեցության մեխանիզմը օրգանիզմում։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոնդոնի թագավորական ընկերության մեդալ, 1956 թվական[29]
  • Նոբելյան մրցանակ քիմիայից, 1964 թվական
  • Պատվո շքանշանի (Միացյալ Թագավորություն), 1965 թվական
  • Կոպլիի մեդալ, 1976 թվական
  • Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ, 1982 թվական
  • Լենինի անվան մրցանակ, 1987 թվական
  • Լենինի մեդալ[30]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Кроуфут-Ходжкин Дороти // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 484.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 8,2 8,3 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 606. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  9. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52628.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  10. 10,0 10,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. CONOR.Sl
  13. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1964/hodgkin-bio.html
  14. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  15. https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1336391689&single=true
  16. Award winners : Copley MedalRoyal Society.
  17. http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
  18. https://professional.diabetes.org/content-page/1941-2023-banting-medal-scientific-achievement-award
  19. https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/longstaff-prize/previous-winners/
  20. 20,0 20,1 Kindred Britain
  21. Dodson, Guy (2002). «Dorothy Mary Crowfoot Hodgkin, O.M. 12 May 1910 - 29 July 1994». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 48: 179–219. doi:10.1098/rsbm.2002.0011.
  22. Glusker, J. P. (1994). «Dorothy crowfoot hodgkin (1910-1994)». Protein Science. 3 (12): 2465–2469. doi:10.1002/pro.5560031233. PMC 2142778. PMID 7757003.
  23. Glusker, J. P.; Adams, M. J. (1995). «Dorothy Crowfoot Hodgkin». Physics Today. 48 (5): 80. Bibcode:1995PhT....48e..80G. doi:10.1063/1.2808036.
  24. Johnson, L. N.; Phillips, D. (1994). «Professor Dorothy Hodgkin, OM, FRS». Nature Structural Biology. 1 (9): 573–576. doi:10.1038/nsb0994-573. PMID 7634095.
  25. Perutz, Max (1994). «Obituary: Dorothy Hodgkin (1910-94)». Nature. 371 (6492): 20–20. Bibcode:1994Natur.371...20P. doi:10.1038/371020a0. PMID 7980814.
  26. Perutz, M. (2009). «Professor Dorothy Hodgkin». Quarterly Reviews of Biophysics. 27 (4): 333–337. doi:10.1017/S0033583500003085. PMID 7784539.
  27. Ходжкин (Кроуфут-Ходжкин) Дороти Мэри на официальном сайте РАН
  28. «Dorothy Hodgkin 1910 - 1994». A Science Odyssey: People and Discoveries a 1997 PBS documentary and accompanying book.
  29. Royal Medal (անգլ.).
  30. «Тэтчер и Ходжкин: как химия одолела политику»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին» հոդվածին։