Jump to content

Դենիս Ֆոնվիզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Ֆոնվիզին
Ծնվել էապրիլի 3 (14), 1745[1][2] կամ ապրիլի 14, 1743(1743-04-14)[3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 1 (12), 1792[1] կամ դեկտեմբերի 12, 1792(1792-12-12)[3]
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանLazarev Cemetery
Մասնագիտությունլեզվաբան, գրող, դրամատուրգ, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Minor?
 Denis Fonvizin Վիքիպահեստում

Դենիս Իվանովիչ Ֆոնվիզին (ռուս.՝ Денис Иванович Фонвизин, ապրիլի 3 (14), 1745[1][2] կամ ապրիլի 14, 1743(1743-04-14)[3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 1 (12), 1792[1] կամ դեկտեմբերի 12, 1792(1792-12-12)[3], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս արձակագիր, դրամատուրգ, ռուս գրականության մեջ կենցաղային կատակերգության ժանրի հիմնադիր, ծագումով ազնվական։

1755–1762 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիմնազիայում, ապա տեղափոխվել Պետերբուրգ, ծառայել արտաքին գործերի կոլեգիայում։ 1760-ական թվականներին ձևավորվել է նրա լուսավորական աշխարհայացքը՝ համընդհանուր ուսուցում, գյուղացիության աստիճանական ազատագրում։ Քաղաքացիական կառուցվածքի նրա իդեալն է եղել լուսավորյալ միապետությունը։ Այդ շրջանում էլ հանդես է եկել երգիծական գործերով՝ «Ուղերձ իմ ծառաներ Շումիլովին, Վանկային ու Պետրուշկային» (հրատարակվել է 1769 թվականին), «Բրիգադիրը» (1768–1769 թվականներ, հրատարակվել է 1792–1795 թվականներին, բարքագրական կատակերգություն) և այլն։ 1769 թվականին դարձել է արտաքին գործերի կոլեգիայի ղեկավար Ն․ Պանինի քարտուղարը։ 1777–1778 թվականներին այցելել է Ֆրանսիա («Առաջին ճանապարհորդության գրառումներ», հրտ․ 1800-ական թթ․)։

Ֆոնվիզինի ամենանշանակալի ստեղծագործությունը «Տհասը» (բեմ․ 1782 թ., հրտ․ 1783 թ.) կատակերգությունն է, որտեղ բացահայտված է ճորտատիրության սոցիալական էությունը։ 1783 թվականին հրապարակել է մի շարք երգիծական երկեր։ Մասնավորապես հասարակական մեծ արձագանք է գտել «Մի քանի հարցեր, որոնք կարող են խելացի և ազնիվ մարդկանց առանձնակի ուշադրությունը գրավել» գործը։ Այդ հարցերին ջղագրգռությամբ պատասխանել է կայսրուհին ինքը։ Քաղաքական երգիծանքի փայլուն օրինակ է «Համընդհանուր պալատական քերականություն»-ը, որի տպագրությունն արգելվեց (տարածվել է ձեռագիր)։ «Կալիսթենես» (1786 թ.) վիպակը տպագրվեց անանուն։ 1789 թվականին Ֆոնվիզինը սկսել է գրել «Անկեղծ խոստովանություն իմ գործերի ու մտածումների» (անավարտ, հրտ․ 1830 թ.) երկը։

Ֆոնվիզինը ռուսական լուսավորական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է, ռուսական ազգային առաջին կատակերգության ստեղծողը։

  • Собр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1959;
  • Избранное, М․, 1983․

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցասինսկայա Զ․, Դ․ Ի․ Ֆոնվիզին (1745–1792), Ե․, 1947։
  • Рассадин С․ Б․, Фонвизин, М․, 1980․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Ֆոնվիզին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 687