Jump to content

Դարպասապահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ֆուտբոլային պատանի դարպասապահ
Գնդակով հոկեյ

Դարպասապահը որոշ թիմային մարզաձևերում թիմի խաղացողներից մեկն է, որը նշանակված է ուղղակիորեն դարպասը պատշպանելու համար՝ մրցակցի կողմից դարպասի վրա գրոհներից։ Այդպիսի խաղային դիրքեր գոյություն ունեն ֆուտբոլում, տափօղակով հոկեյում, հանդբոլում, ջրագնդակում և այլ մարզաձևերում։

Սովորաբար դարպասապահների համար գործում են հատուկ կանոններ, որոնք չեն գործում այլ խաղացողների համար։ Այս կանոնները հաճախ գործում են դարպասապահներին պաշտպանելու համար, որոնք ակնհայտ թիրախ են մրցակցի վտանգավոր, երբեմն նույնիսկ բռնի գործողությունների համար։ Որոշակի մարզաձևերում, օրինակ տափօղակով հոկեյում, դարպասապահներից պահանջվում է կրել հատուկ հանդերձանք՝ մարմինը խաղային առարկաներից պաշտպանելու համար (օրինակ տափօղակից

Որոշ խաղաձևերում դարպասապահները ունեն այլ խաղացողների համար սահմանված իրավունքները։ Օրիանակ ֆուտբոլում դարպասապահը կարող է գնդակի հետ վարվել այնպես, ինչպես մնացած խաղացողները, բացի այդ նա կարող է գդնակը վերցնել ձեռքով խաղադաշտի որոշակի հատվածում։ Այլ մարզաձևերում դարպասապահների գործողությունները կարող են սահմանափակված լինել, կամ թույլատրվել խաղադաշտի որոշակի հատվածներում։ Օրինակ ՀԱԼ-ում (NHL) դարպասապահները չեն կարող տափօղակով խաղալ խաղադաշտի որոշ սահմանափակ հատվածներում։