Գիորգոս Կոլոկիտաս
Գիորգոս Կոլոկիտաս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1945 |
Ծննդավայր | Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան |
Մահացել է | մարտի 2, 2013 (67 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Գիորգոս Կոլոկիտաս (հուն․՝ Γεώργιος (Γιώργος) Κολοκυθάς, նոյեմբերի 2, 1945, Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան - մարտի 2, 2013, Աթենք, Հունաստան[1]), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը համարվում է հունական բասկետբոլի պատմության մեջ լավագույն ռմբարկուներից և խաղացողներից մեկը[2] : 1991 թվականին ճանաչվել է FIBA-ի 50 մեծագույն խաղացողներից մեկը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլոկիտասը իր ակումբային կարիերայում խաղացել է հունական «Սպորտինգ» և «Պանաթինաիկոս» բասկետբոլային ակումբների հետ։ «Պանաթինաիկոսի» կազմում խաղալիս հաղթել է Հունաստանի լիգայի 4 առաջնություններում (1967, 1969, 1971, 1972)։ Հունական լիգայում վաստակել է ընդհանուր 3,529 միավոր՝ ունենալով անհատական ռեկորդային խաղ՝ 51 միավոր։ 1964, 1966 և 1967 թվականներին Հունաստանի լիգայի լավագույն ռմբարկուն էր։
Եվրոպական ակումբային մրցումներում «Պանաթինայիկոսի» կազմում 1969 թվականին դուրս է եկել ՖԻԲԱ-ի Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության (FIBA Saporta Cup) կիսաեզրափակիչ, իսկ 1972 թվականին՝ ՖԻԲԱ-ի Եվրալիգայի չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ 1970-ին FIBA- ի եվրոպական ընտրության անդամ էր։ Բասկետբոլից հեռացել է 28 տարեկանում՝ ծնկի վնասվածքի պատճառով[3]։
Կարիերա ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլոկիտասը 90 խաղ է անցկացրել Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում և վաստակել 1,807 միավոր։ Նա FIBA-ի Եվրաբասկետի խաղերում անցկացրել է 25 խաղ,որոնցում վաստակել է 492 միավոր (19,7 մեկ խաղում)։ 1967 թվականի FIBA Եվրոբասկետում մրցաշարի լավագույն ռմբարկուն էր՝ վաստակելով 206 միավոր (մեկ խաղում՝ 22.9): 1969 թվականին կրկնել է իր հաջողությունը՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու 159 միավորով (մեկ խաղում՝ 22,7):
1971 թվականին Կոլոկիտասը հեռացել է Հունաստանի ավագ հավաքականից՝ Շոտլանդիայի տղամարդկանց հավաքականի դեմ անցկացրած իր վերջին խաղում 35 միավոր վաստակելուց հետո։ Հետագայում դարձել է Հունաստանի բոլոր ազգային հավաքականների նախագահ և Հունաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ։
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրո կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 3 × Հունական լիգայի լավագույն ռմբարկու (1964, 1966, 1967)
- 4 × Հունական լիգայի չեմպիոն (1967, 1969, 1971, 1972)
- FIBA եվրոպական ընտրություն (1970)
- FIBA- ի 50 մեծագույն խաղացողները (1991)
Հունական ազգային թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2 × FIBA Եվրոբասկետի լավագույն ռմբարկու (1967, 1969)
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլոկիտասը մահացել է սրտի կաթվածից 2013 թվականի մարտի 2-ին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Greek basketball is mourning the death of legend Kolokithas, article on Euroleague.net, March 02, 2013.
- ↑ Sport24.gr "'Εφυγε" από την ζωή ο Γιώργος Κολοκυθάς (el).
- ↑ Sport24.gr Ο θρυλικός "μύτος" Γιώργος Κολοκυθάς (el).