Գաո Սինցզյան
Գաո Սինցզյան չինարեն՝ 高行健 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1940[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Գանսյան Շրջան, Ջիանգհի, Թայվան |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, թարգմանիչ, վիպասան, դրամատուրգ, գրական քննադատ, կինոռեժիսոր և սցենարիստ |
Լեզու | չինարեն |
Քաղաքացիություն | Չինաստան և Ֆրանսիա |
Կրթություն | Պեկինի օտար լեզուների ինստիտուտ և Նանջինգ Ջինլինգ Ավագ Դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Մյուս Ափը և Soul Mountain? |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Gao Xingjian Վիքիպահեստում |
Գաո Սինցզյան (չինարեն՝ 高行健, հունվարի 4, 1940[1][2][3][…], Գանսյան Շրջան, Ջիանգհի, Թայվան), չինացի գրող, նկարիչ, գրաքննադատ։ 2000 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաո Սինցզյանը ծնվել է 1940 թվականի հունվարի 4-ին Գանչժոունում՝ բանկային ծառայողի և ոչ պրոֆեսիոնալ դերասանուհու ընտանիքում։ Ապագա գրողի մոտ թատրոնի և գրականության հանդեպ սիրո արթնացման գործում կարևոր դերակատարություն է ունեցել նրա մայրը։ 1962 թվականին Գաո Սինցզյանն ավարտում է Պեկինի օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բանասիրության ֆակուլտետը։ Մշակութային հեղափոխության ժամանակ՝ 1966-1976 թվականներին աքսորվում է աշխատանքային ճանբար։ 1976 թվականին նրան թույլատրվում է վերադառնալ Պեկին, որտեղ նա զբաղվում է թարգմանչական գործունեությամբ։ 1977 թվականին նա աշխատանքի է անցնում Չինաստանի գրողների միության արտաքին հարաբերությունների բաժնում։ 1985 թվականին Բեռլինի արվեստագետների միությունից ստանում է մեկ տարվա կրթաթոշակ և այդ ժամանակն անց է կացնում Բեռլինում[8]։ 1987 թվականին հաստատվում է Փարիզում։ 1989 թվականի Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ուսանողական բողոքի այրունոտ ճնշումնից հետո՝ Գաո Սինցզյանը, խիստ քննադատության է ենթարկում Չինաստանի իշխանություններին և հրաժարվում Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամակցությունից և չինական քաղաքացիությունից։ Այնուհետև որպես քաղաքական փախստական հաստատվում է Փարիզում, իսկ 1998 թվականին ստանում է ֆրանսիական քաղաքացիություն։ 2000 թվականին նրան շնորհվում է Գրականության Նոբելյան մրցանակ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ավտոբուսի կանգառ»
- «Միայնակ մարդու գիրքը»
- «Ոգու լեռ»
- «Ծովի վրա»
- «Իմ պապիկի հրեշտակը»
- «Ձյունն օգոստոսին»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wolfgang Wiesner: Die Seelenwanderung des Herrn Gao: Das literarische Werk des Gao Xingjian, übersetzt von Wolfgang Wiesner. Wiesner, Petershausen 2002. ISBN 3-9803061-8-6.
- Mark Siemons: Gao Xingjiang zum Siebzigsten – Die Masken loswerden. In: Frankfurter Allgemeine Zeitung. 4. Januar 2010.
- Wischenbach: Die Hölle ist man selbst. In: Die Zeit. Nr. 23, 27. Mai 2004.
- Joyce Yen: Translator of the Chinese star. The Swedish sinologist Goran Malmqvist is seen as integral to Gao Xingjian’s selection for last year’s Nobel Prize in Literature. In: Taipei Times. 1. Februar 2001.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2000/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000045522600
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Eintrag zu Gao Xingjian Արխիվացված 2016-02-02 Wayback Machine beim Berliner Künstlerprogramm des DAAD.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաո Սինցզյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Չինացի գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Չինացի դրամատուրգներ
- Չինացի նկարիչներ
- Գրաքննադատներ
- Չինացի թարգմանիչներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ