Բոլոր դռների բանալին (ֆիլմ)
Բոլոր դռների բանալին անգլ.՝ The Skeleton Key | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թրիլեր և սարսափ ֆիլմ |
Թեմա | մարմինների փոխանակում |
Թվական | հուլիսի 29, 2005, օգոստոսի 12, 2005 և օգոստոսի 18, 2005[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Իեն Սոֆթլի |
Պրոդյուսեր | Սթեյսի Շեր |
Սցենարի հեղինակ | Էրեն Կրյուգեր |
Դերակատարներ | Քեյթ Հադսոն, Ջինա Ռոուլենդս, Փիթեր Սարսգաարդ, Ջոն Հըրթ, Ջոյ Բրայանթ, Ֆորեստ Լենդիս, Ջերիլ Փրեսքոթ և Իսաակ դը Բանկոլե |
Օպերատոր | Դանիել Մինդել |
Երաժշտություն | Էդվարդ Շերմուր |
Մոնտաժ | Ջո Հաթշինգ |
Պատմվածքի վայր | Օռլեան շրջան |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Բոլոր դռների բանալին» (անգլ.՝ The Skeleton Key), բրիտանացի ռեժիսոր Իեն Սոֆթլիի ամերիկյան միստիկ թրիլլերը[2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի հուլիսի 29-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]20-ամյա Քերոլայնն աշխատանքի է ընդունվում որպես բուժքույր, որպեսզի հոգ տանի կաթվածահար և համր ծեր Բենին։ Վերջինս ինսուլտ է ստացել, և մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ապրելու։ Նրա կինը՝ Վայոլեթը, Քերոլայնին է հանձնում երեսուն սենյակ ունեցող տան բոլոր դռները բացող բանալին։ Շուտով Քերոլայնը հայտնաբերում է, որ ձեղնահարկի սենյակներից մեկն այդ բանալիով չի բացվում։
Վայոլեթը պատմում է այդ տան պատմությունը․ իննսուն տարի առաջ այն պատկանում էր բանկիրին։ Սենյակում ապրել է սևամորթ ծառաների ամուսնական զույգը՝ Հայր Ջասթիֆայը և Մայր Սեսիլը, որոնք զբաղվել են հուդուով։ Մի օր բանկիրը խնջույք է կազմակերպում բանկի հոբելյանի առթիվ, և հանդիսության ժամանակ հյուրերը ձեղնահարկում հայտնաբերում են բանկիրի և Հայր Ջասթիֆայի ու Մայր Սեսիլի երեխաներին՝ որոշակի ծիսակատարություն անցկացնելիս։ Վրդովված հյուրերը անհրաժեշտ են համարում նրանց Լինչի դատաստանի ենթարկել։ Այս դեպքերից հետո բանկիրն ու նրա կինը մահանում են խորհրդավոր պայմաններում (ինչը մեկնաբանվել է որպես կախարդի մահացող անեծք)։ Բանկիրի երեխաները՝ քույր և եղբայր, մնում և ապրում են այդ տանը՝ 1960-ական թվականներին վաճառելով այն Բենին ու Վայոլեթին։
Ավելի ուշ Քերոլայնն իմանում է, որ մահից առաջ Հայր Ջասթիֆայնն աշխատել է այն կախարդանքի վրա, որը երկարացնում է մի մարդու կյանքը՝ կրճատելով մյուսինը։ Նա սկսում է հավատալ կախարդական հուդուի գործողությանը, որի առանձնահատկությունն այն է, որ նա, ով չի հավատում կախարդությանը, անխոցելի է նրա համար։
Քերոլայնը նկատում է, որ կաթվածահար Բենը ձգտում է ամբողջ ուժով դուրս գալ տնից` ճանկռոտում է սավանը՝ օգնություն խնդրելով, փորձում սողալ (ինչը, ի դեպ, կասեցվում է նրա կնոջ կողմից)։ Քերոլայնը եզրակացնում է, որ Վայոլեթն օգտագործել է Բենի դեմ կախարդանքը, որպեսզի իր կյանքը երկարացնի՝ նրա կյանքի հաշվին։ Քերոլայնն աջակցություն է փնտրում երիտասարդ իրավաբան Լյուքի մոտ, որը զբաղվում է տարեց զույգի կտակով[3]։
Իրադարձությունների շղթան հանգեցնում է նրան, որ Քերոլայնը, փախչելով ծիսական սենյակում գտնվող ձեղնահարկից, Վայոլեթից և Լյուքից (որոնք դառնում են նրա հանցակիցը), ուրվագծում է իր շուրջը պաշտպանական կախարդական շրջան։ Բայց Վայոլեթը հայտնում է, որ նրանք սպասում էին, թե երբ Քերոլայնն ինքը պետք է հավատա հուդուին, որպեսզի կախարդությունը սկսի գործել։ Բացի այդ, ըստ Վայոլեթի՝ այդ շրջանն ամենևին էլ պաշտպանական չէ, այլ ծիսակատարության անհրաժեշտ մասն է։ Դրանից հետո Վայոլեթն անցնում է ծիսակատարությանը՝ կարդալով կախարդանքը, նա հրում է Քերոլային դեպի հայելին, որում արտացոլվում է Մայր Սեսիլի պատկերը։ Երբ ծիսակատարության մասնակիցները ուշքի են գալիս, բացահայտվում է դրա իրական էությունը, այն է՝ մարմինների փոխանակումը։
Պարզվում է՝ այս ամբողջ ընթացքում Վայոլեթի մարմնի մեջ ապրել է Մայր Սեսիլի հոգին, իսկ Լյուքի մարմնում՝ Ջասթիֆայի հոգին։ Անդամալույծ ու համր Վայոլեթը (որում այժմ ապրում է Քերոլայնի հոգին) և Բենան (որում ֆիլմի ընթացքում տանջվում էր իսկական Լյուքի հոգին) մահանում են հիվանդանոցում։ Ըստ «իրենց» կտակի՝ տունն անցնում է Քերոլայնին (որտեղ այժմ ապրում է Մայր Սեսիլի հոգին)։
Վերջում պարզ է դառնում, որ Հայր Ջասթիֆային հաջողվել է գործնականում կիրառել իր կախարդանքը, և այդ ողբերգական օրը նա ու Մայր Սեսիլը փոխել են իրենց մարմինները բանկիրի երեխաների մարմինների հետ։ Իրականում բանկիրն ինքնադատաստանի է ենթարկել իր սեփական երեխաներին։ Այնուհետև 1960-ական թվականներին, երբ ծերանում են, կախարդանքը տեղափոխվում է երիտասարդ Բենի և Վայոլեթի մարմիններ, իսկ այժմ Քերոլայնի և Լյուքի մարմիններում են[4]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Քեյթ Հադսոն | բուժքույր | Քերոլայն Էլլիս
Ջինա Ռոուլենդս | Վայոլեթ Դեվերո |
Ջոն Հըրթ | հիվանդ ծերուկ | Բեն Դեվերո
Պիտեր Սարսգաարդ | իրավաբան | Լյուկ Մարշալ
Ջոյ Բրայանթ | Քերոլայնի ընկերուհին | Ջիլ
Մաքսին Բարնեթ | հուդուի ապրանքների վաճառողուհի | Սինտիյայի մայրը
Մերիոն Ցինսեր | կույր տարեց կին |
Դենին Թայլեր | հիվանդանոցի բուժքույր |
Ռոնալդ Մաքքոլ | Հայր Ջասթիֆայ |
Ջերիլ Պրեսկոտ | Մայր Սեսիլ |
Թոմաս Ասկալի | բանկիր | Ռոբերթսոն Թորփ
Իսաակ դը Բանկոլե | լիցքավորման սեփականատեր |
Ֆորեսթ Լենդիս | Մարտին Թորփ |
Ջեմի Լի Ռեդմոն | Գրեյս Թորփ |
Ջեն Էպգար | Մադլեն Թորփ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Interview with Ehren Kruger and Holly Minnich». Dread Central. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Weekend Box Office Results for August 12–14, 2005». Box Office Mojo. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Film Review: The Skeleton Key».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 2015-02-13 Wayback Machine (անգլ.)
|
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր անկանոն երևույթների մասին
- Ֆիլմեր կրոնի մասին
- Ֆիլմեր վհուկների մասին