Բելա Տարր
Բելա Տարր Բելա Տարր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Բելա Տարր | |||||||
Ծնվել է | հուլիսի 21, 1955 (69 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Պեչ | ||||||
Կրթություն | Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1981) | ||||||
Քաղաքացիություն | Հունգարիա | ||||||
Ազգություն | հունգարացի | ||||||
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր | ||||||
Ոճ(եր) | արտհաուս | ||||||
Ամուսին | Ագնեշ Հրանիցկի | ||||||
Պարգևներ | «Արծաթե արջ» (2010) | ||||||
IMDb | ID ID 0850601 | ||||||
|
Բելա Տարր (հունգ. Tarr Béla, հուլիսի 21, 1955[1][2][3], Պեչ, Հունգարիա[4]), հունգարական հեղինակային ֆիլմերի վարպետ, «Թուրինյան ձին» (2011 թ.) ֆիլմից հետո հայտարարել է, որ ավարտում է իր կինոարտադրական գործունեությունն ու անցնում է թոշակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկան հասակում Տարրը ստեղծեց իր առաջին ֆիլմը՝ 20 րոպեանոց վավերագրական ֆիլմ գնչուական աշխատանքային բրիգադի մասին։ Ռեժիսորի դեբյուտը գրավում է այդ տարիներին կարևոր հունգարական կինոստուդիայի՝ Բելա Բալաշի ստուդիայի ուշադրությունը։ Պաշտոնյաների արձագանքն այդ վավերագրական ֆիլմի նկատմամբ կտրուկ բացասական էր, որի պատճառով Տարրին չհաջողվեց ընդունվել համալսարան, որտեղ որոշել էր ուսումնասիրել փիլիսոփայություն[5]։.
Այնուհետև Տարրը սովորեց Բուդապեշտի թատրոնի ու կինոյի ակադեմիայում։ 1989—1990 գիտնական Բեռլինում, 1990 թվականից Բեռլինյան կինոակադեմիայի դասախոս։
Տարրի առաջին ֆիլմերը մոտ են «վավերագրական ռեալիզմի» փնտրտուքներին Արևելյան Եվրոպայի կինոարտադրության մեջ, ներառյալ հրաժարվելը պրոֆեսիոնալ դերասաններից։ Սկյսելով «Մակբետի» էկրանավորումից (լիամետրաժ ֆիլմ՝ նկարահանված երկու էպիզոդներով), Տարրն անցնում է Աբելի ընդհանրացված, մեդիտատիվ պոեզիայի, կապված մնալով առօրեականի, կենսագրականի ու պատմականի հետ։ 1985 թվականից հետո նկարահանված բոլոր ֆիլմերի սցենարիստը Տարրի հասակակից Լասլո Կրասնահորկայն է։
Երիտասարդ ժամանակվա իր համար կարևոր ֆիլմերի ցանկում Տարրն անվանում է Բրեսսոնի, Օձուի, Կասսավետիսի ժապավենները։ Քննադատները հաճախ նրան համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի ու Սոկուրովի հետ։
1990-ականներին Բելա Տարրը քիչ հայտնի էր, սակայն 2000-ական թվականներին նրա արվեստը պրոպագանդեցին այնպիսի արտհաուս-քննադատներ, ինչպիսին է Ջոնաթան Ռոզենբաումը։ 2007 թվականին, երբ ռեժիսորը իր նոր ֆիլմով առաջին անգամ հրավիրվել էր Կաննի կինոփառատոն, մամուլը հասարակության ուշադրությունը հրավիրեց ոչ միայն այդ, այլ նաև Տարրի մնացած ֆիլմերի վրա։
Տարրի հետահայաց ցուցադրությունները մի անգամ չէ, որ անց են կացվել Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Քննադատները նրան համարում են միջին սերնդի առաջնակարգ եվրոպական վարպետներից մեկը։ 2012 թվականին Sight & Sound ամսագրի կողմից անց կացված 846 կինոքննադատների հարցման արդյունքում, Տարրի յոթժամանոց «Սատանայական տանգո» ֆիլմը հավասար միավորներ է ստացել այնպիսի ընդհանուր ճանաչում ստացած գլուխգործոցների հետ, ինչպիսիք են «Մետրոպոլիս», «Փսիխո» և «Քաղցր կյանք»։
2011 թվականին Բեռլինի կինոփառատոնում, Տարրի վերջին ֆիլմը՝ «Թուրինյան ձին», արժանացավ փառատոնի՝ նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Արծաթե արջի»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979 — Հարազատ բույն — հունգարական կինոքննադատական մրցանակ, Մաննհեյմի կինոփառատոնի մրցանակ
- 1981 — The Outsider
- 1982 — The Prefab People
- 1982 — Մակբեթ
- 1985 —Autumn Almanac pores
- 1988 — Անեծք (Kárhozat),Լասլո Կրասնահորկայի սցենարով
- 1990 — Քաղաքային կյանք, «Վերջին շոգենավը» դրվագ(վավերագրական ֆիլմ)
- 1994 — Սատանայական տանգո / Sátántangó, Կրասնահորկայի համանուն վեպի հիման վրա; Բեռլինյան կինոփառատոնի մրցանակ
- 1995 — Հունգարական հարթավայրով — կարճամետրաժ ֆիլմ
- 2000 — Harmony Werckmeister / Werckmeister harmóniák (Կրասնահորկայի «Դիմադրության մելանխոլիան» վեպի հիման վրա),Բեռլինյան կինոփառատոնի Berliner Zeitung ընթերցողների մրցանակ
- 2004 — Եվրոպայի պատկերներ / Visions of Europe,«Նախաբան» դրվագ, վավերագրական
- 2007 — Մարդը Լոնդոնից / L’homme de Londres — 60 - րդ Կաննի կինոփառատոնի մասնակից
- 2010 — Թուրինյան ձին A Torinói ló (Բեռլինի 61 - րդ միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ» Ժյուրիի մրցանակ)
- «Ալեքսանդր Նևսկի»
- «Հաջողություն, Բալտազար»
- «Բեռլին-Ալեքսանդրպլաց»
- «Մտահափշտակություն»
- «Էմ»
- «Կինոապարատով մարդը»
- «Ժաննա Դ’Արկի կրքերը»
- «Առանց հույսի»
- «Տոկիոյի պատմությունը»
- «Ապրել սեփական կյանքով»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011։ «Փարաջանովյան թալեր» — Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ «կինոարտադրության մեջ իր ունեցած նվաճումների համար» («Ոսկե ծիրան» Երևանյան կինոփառատոն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1020678070 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Միխայիլ Կուրտով. (2011 թ․ հունիսի 28). «Բելա Տարր:«Աստծո մահվան աստվածաբանությունը» սոցռեալիզմից» (ռուսերեն). «Սեանս» ամսագիր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Bela Tarr» (անգլերեն). BFI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jensen J. Béla Tarr. Budapest։ Filmunio Hungary, 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելա Տարրը ձեռքը վերցրեց կինոկամերան ու … Արխիվացված 2011-04-20 Wayback Machine(ռուս.)
- Հարցազրույցը Բելա Տարրի հետ /սինեմատեկում(ռուս.)
- Բելա Տարր:Հարցազրույց Ֆայոն Միդին Արխիվացված 2014-06-20 Wayback Machine (ռուս.)
- Ֆիլմերի ակնարկ Արխիվացված 2007-04-16 Wayback Machine(անգլ.)
- Ֆիլմերի ակնարկ Արխիվացված 2012-01-18 Wayback Machine (անգլ.)
- Հոդված արվեստի մասին (անգլ.)
- Տարր-Կրասնահորկայ համագործակցության մասին (անգլ.)
- Հարցազրույց Արխիվացված 2007-06-24 Wayback Machine (ֆր.)
- Հարցազրույց ռեժիսորի հետ, 2011 (ռուս.)
- Ֆիլմերի ակնարկ OpenSpace-ում, 2011 (ռուս.)
- արվեստի մասին հոդված «Սեանս»-ում, 2011 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելա Տարր» հոդվածին։ |
|