Արքայադուստր Մարգարետ
Արքայադուստր Մարգարետ անգլ.՝ Princess Margaret | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Գլամզ ամրոց[4] |
Մահացել է | փետրվարի 9, 2002[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | King George VI Memorial Chapel[5][6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | ազնվական և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | Antony Armstrong-Jones, 1st Earl of Snowdon?[6][7] |
Ծնողներ | հայր՝ Ջորջ VI[6][7], մայր՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոն[6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական թագավորական ընտանիք |
Երեխաներ | David Armstrong-Jones, 2nd Earl of Snowdon?[6][7][3] և Lady Sarah Chatto?[3][6][7] |
Կայք | royal.uk/princess-margaret |
Princess Margaret, Countess of Snowdon Վիքիպահեստում |
Արքայադուստր Մարգարետ (Մարգարետ Ռոուզ, անգլ.՝ Margaret Rose,օգոստոսի 21, 1930[1][2][3][…], Գլամզ ամրոց[4] - փետրվարի 9, 2002[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ։
Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 21-ին Գլեմիս ամրոցում, Շոտլանդիայում։ Նա Ջորջ 6-րդի և Եղիզաբեթ Բոուզ Լայոնի կրտսեր դուստրն էր։ Արքայադուստրը կնքվել է Բուքինգհեմյան պալատի մատուռում։ Նրա կնքահայրը՝ ապագա Էդուարդ 8-րդն էր, նրա հոր ավագ եղբայրը, իսկ կնքամայրը՝ Ինգրիդը, Շվեդիայի ծնյալ արքայադուստրը, մի քանի տարի անց նաև Դանիայի թագուհին։ 1936 թվականին նրա հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը հրժարվեց գահից, և Մարգարետի հայրը դարձավ թագավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մարգարետը մնում է Վինձորի ամրոցում, չնայած Լոնդոնի բազմաթիվ ռմբակոծություններին։
1953 թվականին արքայադուստր Մարգարետը ծանոթացել է կապիտան Պիտեր Տաունսենդի (1914-1995) հետ։ Նա պալատական չէր (Մարգարետի հոր՝ Ջորջ VI-ի օրոք եղել էր թագավորական ախոռապետ), բայց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էր, այդ իսկ պատճառով ընդունվեց թագավորական ընտանիք, և Բուքինգհեմյան պալատ։ Բայց նա ամուսնալուծված էր և երեխաներ ուներ, ինչը անհնարին էր դարձնում արքայադստեր և նրա ամուսնությունը. անգլիկան եկեղեցին և թագավորական ավանդույթներն արգելում են ամուսնությունը բաժանված մարդու հետ։ Թագավորական պալատի օրենքների համաձայն, որպեսզի Արքայադուստր Մարգարետը ամուսնանար կապիտանի հետ, պետք է լրանար նրա 25 տարին և հրաժարվեր իր թագավորական տիտղոսից։ Մի քանի տարի տևած սիրավեպից հետո Մարգարետը հրապարակայնորեն հայտարարել է Պիտերից բաժանվելու մասին «իր երկրի նկատմամբ ունեցած պարտականությունների պատճառով»[11]։
Մարգարետը դարձել էր լրատվամիջոցների թիրախը՝ իր շահեկան դիրքի և թագավորական ընտանիքին ոչ հարիր վարքի պատճառով։ Նրան նկատել են Ջոն Թյորների հետ, որը հետագայում դարձել է Կանադայի վարչապետը։
1960 թվականին արքայադուստրը ամուսնացել է Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսոնի (1930—2017) հետ, լուսանկարիչ, ուելսյան փոքր արքայական տոհմի ժառանգորդ, որն արժանացել էր կոմս Սնոուդոն և Լինլիի վիկոնտ տիտղոսներին։
Նրանք ունեցել են երկու երեխա.
- Դևիդ Արմսթրոնգ Ջոնս (ծնվ․՝ 1961), Լինլիի վիկոնտ, 2017 թվականից՝ Սնոուդոնի 2-րդ կոմս
- Տիկին Սառա Արմսթրոնգ Ջոնս (ծնվ․՝ 1964)։
1978 թվականին կոմս և կոմսուհի Սնոուդոնները բաժանվել են։
Մարգարետին սկանդալային վարքագծի պատճառով անվանել են «Խռովարար արքայադուստր», նա դարձել էր լոնդոնյան ակումբների մշտական հաճախորդը։ 1980-ական թվականներից սկսած նրա մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ։
2002 թվականին Մարգարետը կաթվածից մահացել է։
2005 թվականին թողարկվել է արքայադստեր կյանքի մասին պատմող «Princess Margaret, a Love Story» ֆիլմը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CI: Հնդկական թագի շքանշանի ընկերակից, 1947 թվականի հունիսի 12[12]
- GCVO: Թագավորական Վիկտորյան շքանշանի Մեծ Խաչի տիկին, 1953
- Թագավորական Վիկտորյան շղթա, 1990
- Թագավոր Գեորգ 5-րդի թագավորական տան շքանշան
- Թագավոր Գեորգ 6-րդի թագավորական տան շքանշան
- Ելիզավետա 2-րդի թագավորական տան շքանշան
Արտերկրյա պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիդեռլանդական առյուծ շքանշանի մեծ խաչ, 1948
- Զնզիբարի ադամանդե աստղի 1 կարգի շքանշան, 1956
- Թագի շքանշանի մեծ խաչ (Բելգիա, 1960)
- Order of the Crown, Lion and Spear of Toro Kingdom (Уганда, 1965)
- Թանկարժեք թագի 1 կարգի շքանշան (Ճապոնիա, 1971)
Կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կետի մակ Գրատ - «Թագուհին» (Մեծ Բրիտանիա, 2009)
- Ռամոնա Մարքիզ - Թագավորի ելույթը (2010)
- Բել Պաուլի - Լոնդոնյան արձակուրդներ (Մեծ Բրիտանիա, 2015)
- Վանեսա Կիրբի - «Թագ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2016)
- Գարրիետ Ուոլտեր - Պատրիկ Մելրոուզ (հեռուստասերիալ) (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018)
- Հելենա Բոնեմ Քարթեր - «Թագ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2019)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 The London Gazette 33636 (բրիտ․ անգլ.) — Iss. 33636. — P. 5225.
- ↑ https://web.archive.org/web/20080210110244/http://www.stgeorges-windsor.org/history/hist_burials_date.asp
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 https://www.royal.uk/princess-margaret
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Kindred Britain
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Supplement to the London Gazette of Tuesday, 26th May, 1953 (բրիտ․ անգլ.) — 1953. — Iss. 39863. — P. 2940.
- ↑ Plarr's Lives of the Fellows
- ↑ Gregory, Joseph R. (2002 թ․ փետրվարի 10). «Princess Margaret Dies at 71; Sister of Queen Elizabeth Had a Troubled Life» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Supplement to the London Gazette, 6 June 1947
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստր Մարգարետ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Փետրվարի 9 մահեր
- 2002 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Հնդկական թագի շքանշանի ասպետ կանայք
- Վիկտորիանական թագավորական շղթայի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Կաթվածից մահացածներ
- Բրիտանացի բարեգործներ
- Վինձորներ
- 21-րդ դարի բրիտանացի կանայք
- 20-րդ դարի բրիտանացի կանայք
- Անձինք նամականիշերի վրա
- Թագավորների դուստրեր