Արթուր Բենջամին
Արթուր Բենջամին անգլ.՝ Arthur T. Benjamin | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1961 (63 տարեկան) Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1] |
Բնակության վայր(եր) | Քլերմոնտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Harvey Mudd College?[2] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա[3], կոմբինատորիկա, Իլյուզիոնիզմ[3] և teaching practice?[3] |
Անդամակցություն | Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն[4][5] |
Ալմա մատեր | Քարնեգի Մելոն համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Mayfield High School? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Alan J. Goldman? |
Ինչով է հայտնի | Մտավոր մաթեմատիկական գործողություններ, կոմբինատորիկա, մաթեմեջիք |
Պարգևներ | |
Arthur T. Benjamin Վիքիպահեստում |
Արթուր Թ. Բենջամին (անգլ.՝ Arthur T. Benjamin, մարտի 19, 1961, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1]), ամերիկացի մաթեմատիկոս, կոմբինատորիկայի ոլորտի մասնագետ։ 1989 թվականից սկսած նա աշխատել է որպես պրոֆեսոր Հարվերի Մադ քոլեջում, որտեղ դասավանդել է մաթեմատիկա նաև Սմոլվուդ ընտանիքին[6]։
Բենջամինը հայտնի է իր մտավոր մաթեմատիկական գործողություններով։ Նա ունեցել է մի քանի ելույթներ կենդանի լսարանի առջև, որտեղ ցույց է տվել իր մտավոր ունակությունները։ Նրա մաթեմատիկական ունակությունները բարձր են գնահատել մի շարք թերթեր, ամսագրեր և հաղորդումներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Քարնեգի Մելոն համալսարանում Բենջամինն արժանացել է բակալավրի գիտական աստիճանի կիրառական մաթեմատիկայի կոչումների հետ միասին։ Նա 1985 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1989 թվականին Ջոն Հոփքինսի համալսարանում ստացել է փիլիսոփայական գիտությունների աստիճան։ Նրա դիսերտացիան վերնագիրն էր` «Օպտիմալ մեխանիզմների թռիչքային կառույցներ», որի ղեկավարն էր Ալան Ժ. Գոլդմանը[7]։
Իր աշխատանքային առաջին տարիների ընթացքում Բենջամինը գրել է տեքստ և ստեղծել կախարդական էֆեկտներ Kije! երաժշտական կատակերգության համար իր գործընկերներ Սքոթ Մաքգրեգորի և Արթուր Դարել Թուրների հետ միասին։ Այն առաջին անգամ ներկայացվել է CMU's Spring Musical-ում 1980 թվականին[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանական
Բենջամինը մի քանի պաշտոններ է զբաղեցրել նաև համալսարանում։ Համագործակցել է մի շարք գործակալությունների հետ։ Գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց հետո նա աշխատել է որպես պրոֆեսոր Հարվերի Մադ քոլեջում, որտեղ 2002-2004 թվականներին աշխատել է նաև որպես ամբիոնի վարիչ։ Նա հրապարակել է ավելի քան 90 գիտական հոդված և հինգ գիրք[7]։ Բենիամինը նկարահանել է մի շարք դասախոսություններ մաթեմատիկայի վերաբերյալ։ Նրա դասընթացները հիմնականում նվիրված են դիսկրետ մաթեմատիկային, մտավոր մաթեմատիկային և մաթեմատիկական խաղերին։ Բենիամինը եղել է «Մաթեմատիկական հորիզոն» ամսագրի համահեղինակ։
«Մաթեմեջիքս»
Բենջամինին դեռևս շատ վաղուց էր հետաքրքրում կախարդական հնարքները։ Քոլեջում նա կատարելագործում իր ունակությունները այդ բնագավառում և մասնակցում է մի քանի կոնֆերանսների։ Այդ կոնֆերանսներից մեկում նա հանդիպում է Ջեյմս Ռանդիին, ով նույնպես ուներ նույն նախասիրությունները։ Նա Բենջամինին տվեց մի քանի ցուցումներ կենդանի ելույթներ վարելու համար։ Ռանդին նրան մի քանի մաթեմատիկական հնարքներ է սովորեցնում։ 1990-ականներին նա մասնակցում է Հարավային Կալիֆոռնիայի «Սքեփթիքս»-ի նիստերին։ Այնտեղ Բենջամինը հանդիպում ունեցավ նիստերի նախագահ Մայքլ Շեմերի հետ, ով հետագայում դարձավ նրա գրքերից երեքի համահեղինակը[9]։
Բենջամինն իր կենդանի ելույթներն սկսել է քոլեջումներում, դպրոցներում, կոնֆերանսներում և այլուր[10]։ Ելույթների ընթացքում Բենջամինը կատարում էր մի քանի մտավոր մաթեմատիկական գործողություններ, ինչպիսիք են` չորս և ավելի նիշ ունեցող թվերի բազմապատկում, գումարում, քառակուսային բազմապատկում և այլն[11]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկայի նարդու առաջնության հաղթող (1997 թվական)[12]
- Կոմբինատորիկայի ինստիտուտի խորհրդի անդամ
- Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մրցանակ (2000 թվական)
- «Ամերիկայի լավագույն մաթեմատիկոս-կախարդ» (2005 թվական, մայիս)
- Լավագույն գիրք անվանակարգի հաղթող Ամերիկյան մաթեմատիկայի ասոցիացիայի կողմից («Լավագույն ապացույցներ, որոնք հնարավոր է հաշվարկել», 2006 թվական)
- The Princeton Review-ի կողմից ընտրվել է որպես 300 լավագույն պրոֆեսորներից մեկը (2012 թվական)
ԶԼՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենջամինը մասնակցել է երեք TED բանակցությունների։ Առաջինը` 2005 թվականին, նրա «Մաթեմեջիքս» շոուի ցուցադրությունն էր։ Երկրորդը` 2009 թվականին, նվիրված էր դպրոցներում մաթեմատիկական կրթության բարելավմանը, իսկ երրորդը` 2013 թվականին, Ֆիբոնաչիի թվերի հաջորդականությանը։
Նա տարիներ շարունակ հանդես է եկել բազմաթիվ հեռուստատեսային ծրագրերում։ Նա տպագրել է ավելի քան 100 հոդված «New York Times», «People Magazine», «USA Today» և «Scientific American» պարբերականներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #133336107 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.hmc.edu/mathematics/people/faculty/benjamin/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 5,0 5,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ Mathematics Faculty at HMC, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին, Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 7,0 7,1 «Curriculum Vitae: Arthur T. Benjamin». Harvey Mudd College. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Kije! A Musical Fairy Tale». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 15-ին.
- ↑ Brown, Christopher (2011 թ․ մարտի 20). «MTS: Meet Arthur Benjamin». Meet the Skeptics!. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Recent & Upcoming Performances». Arthur Benjamin: The Art of Mental Calculation. Harvey Mudd College. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Mathemagics». GamePro. IDG (70): 131. 1995 թ․ մայիս.
- ↑ «1997 American Backgammon Tour». American Backgammon Tour. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Բենջամինի կայքը
- Արթուր Բենջամին TED-ում
- Arthur Benjamin on the Colbert Report Արխիվացված 2020-02-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բենջամին» հոդվածին։ |
|