Աշխարհագրական կոորդինատներ
Աշխարհագրական կոորդինատներով (լատ․՝ co (cum)՝ «համատեղ» և ordinatus՝ «կարգավորված», «որոշված») որոշում են երկրի մակերևույթի, կամ ավելի լայն իմաստով աշխարհագրական թաղանթի որևէ կետի դիրքը։
Աշխարհագրական կոորդինատները որոշվում են գնդաձև սկզբունքով։ Համանման կոորդինատները են օգտագործվում նաև այլ մոլորակների, ինչպես նաև երկնոլորտի համար[1]։
Լայնություն և երկայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական լայնությունը՝ , չափվում է այն անկյունով, որ կազմում է տվյալ կետով անցնող ուղղաձիգ գիծը հասարակածի հարթության հետ (MCN)։ Լայնությունները հաշվում են 0°-ից մինչև 90°, հասարակածից հյուսիս և հարավ։
Երկայնությունը՝ , չափվում է այն անկյունով, որ կազմում է տվյալ կետի միջօրեականի հարթությունը պայմանականորեն ընդունված սկզբնական («առաջին», «զրոյական») միջօրեականի հարթության հետ (OCN)։ Սկզբնական միջօրեականից արևելք 0°-ից մինչև 180° գտնվող երկայնությունները կոչվում են արևելյան, արևմուտք գտնվողները՝ արևմտյան։ Նախկինում ընդունված էին տարբեր սկզբնական միջօրեականներ։
1884 թվականից, միջազգային համաձայնությամբ, որպես սկզբնական միջօրեական ընդունված է Գրինվիչի միջօրեականը (Լոնդոն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Геоцентрические координаты // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 594)։ |