Անատոլի Ռապոպորտ
Անատոլի Ռապոպորտ ռուս.՝ Анато́лий Бори́сович Рапопо́рт | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1911[1][2] Լոզովայա, Pavlogradsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 20, 2007[3][1][2] (95 տարեկան) Տորոնտո, Կանադա[4] բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, հոգեբան և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Տորոնտոյի համալսարան և Միչիգանի համալսարան |
Գործունեության ոլորտ | Համակարգերի տեսություն և խաղերի տեսություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] (1941) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6], անգլերեն[2][6] և գերմաներեն[6] |
Գիտական ղեկավար | Otto Schilling?, Nicolas Rashevsky? և Abraham Adrian Albert? |
Եղել է գիտական ղեկավար | Abbe Mowshowitz?[7], Lindsey Saunders Perkins?[7], (Donald) Marc Kilgour?[7] և Carolyn Pitchik?[7] |
Պարգևներ |
Անատոլի Ռապոպորտ (մայիսի 22, 1911[1][2], Լոզովայա, Pavlogradsky Uyezd, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 20, 2007[3][1][2], Տորոնտո, Կանադա[4]), ռուսական ծագմամբ ամերիկացի փիլիսոփա, կենսաբան, հոգեբան, օպերացիոնալիզմի հետևորդ։
Կենսագրություն և գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Ռապոպորտը ծնվել է Լոզովայա կայարանում՝ հրեական ընտանիքում, և անվանակոչվել Անատոլի՝ ի պատիվ հորական պապի[9]։ Հայրը՝ Մունյա Խաիմ-Բեր (հետագայում՝ Բորիս) Նաֆտուլևիչ Ռապոպորտը (1888 թվական), և մայրը՝ Հանա-Ուդլ (հետագայում՝ Ադել) Պինխուսովնան (օրիորդ ժամանակ՝ Ռապոպորտ, ծագմամբ Չերկասիից), մոտ ազգականներ էին։ Ծնողներն ամուսնացել էին ավագ որդու՝ Անատոլիի ծննդից մեկ տարի առաջ։
1921 թվականին Անատոլի Ռապոպորտը տեղափոխվել է ԱՄՆ, 1941 թվականին ավարտել Չիկագոյի համալսարանը։ 1955-1970 թվականներին Միչիգանի համալսարանում (University of Michigan) մաթեմատիկական կենսաբանության պրոֆեսոր էր։ 1955 թվականին դարձել է ընդհանուր իմաստաբանության խնդիրներն ուսումնասիրող միջազգային ընկերության հիմնադիրներից մեկը, և 1965-1966 թվականներին, որպես նախագահ, ղեկավարել այն։ Եղել է «ETC» և «Behavior Science» ամսագրերի հիմնական խմբագիրներց մեկը։ 1970-2007 թվականներին Կանադայի Տորոնտոյի համալսարանի (University of Toronto) հոգեբանության և մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ Մահացել է թոքերի բորբոքումից Տորոնտոյում։
Իր գիտական գործունեության մեջ արժանացել է մեծ համբավի լեզվի, մտածողության և գործունեության միջև կապի վերլուծության, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում լեզվի օգտագործման ուսումնասիրության համար։ Առաջիններից մեկն էր, որ վարքի վերլուծության համար օգտագործել է խաղերի տեսությունը[10]։ Մակաբուծության և սիմբիոզի ֆենոմենների վերլուծության համար օգտագործել է մաթեմատիկական մոդելներ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рапопорт Анатоль Стратегия и совесть = Strategy and Conscience. — М.: Прогресс (издательство), 1968. — 322 с. — Հղվում է հատուկ ցանկով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20070930201455/http://media.www.michigandaily.com/media/storage/paper851/news/2007/01/26/CampusLife/Prof-Who.Led.Peace.Movement.Dies.At.95-2680157.shtml?sourcedomain=www.michigandaily.com&MIIHost=media.collegepublisher.com
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118598287 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://ispp.org/awards/lasswell/
- ↑ Anatol Rapoport «Skating on Thin Ice»: подробная автобиография А. Рапопорта
- ↑ Prisoner’s Dilemma: A Study in Conflict and Cooperation, 1965, совместно с Альбертом M. Чама
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рапопорт|В. Н. Садовский| ссылка=https://iphlib.ru/greenstone3/library/collection/newphilenc/document/HASH2824151093bd42ebd37028
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2007 մահեր
- Տորոնտո քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի կենսաբաններ
- Կանադացի ակադեմիկոսներ