Ալեքսանդր Ագասիս
Ալեքսանդր Ագասիս (անգլ.՝ Alexander Emanuel Agassiz, դեկտեմբերի 17, 1835[1][2][3][…], Նևշատել, Շվեյցարիա[4] - մարտի 27, 1910[1][2][5], RMS Adriatic), ծնունդով Շվեյցարիայից ամերիկացի գիտնական և լեռնային ինժեներ, ծովի կենդանաբանության մասնագետ, Շվեյցարիայի բնագետ Լուի Ագասիսի և Էլիզաբեթ Կաբոտ Ագասիսի խորթ որդին։
Այն զգալի ազդեցություն է ունեցել ժամանակակից կենդանաբանական համակարգի զարգացման վրա։ Եղել է նշանավոր երկրաբան և լեռնային ինժեներ, զգալի հարստություն է կուտակել Հյուսիսային Ամերիկայում օգտակար հանածոների հետազոտման և զարգացման գործում, ինչպես նաև կատարել է օվկիանոսի հատակի կարևոր ուսումնասիրություններ։
Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1866) և նախագահ (1901-1907), Լոնդոնի թագավորական ընկերության (1891), Փարիզի գիտությունների ակադեմիայի (1904, 1887 թվականից՝ թղթակից) օտարերկրյա անդամ[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1849 թվականին հոր՝ Լուի Ագասիզի հետ գաղթել է ԱՄՆ[11]։ Այնտեղ սկսել է սովորել ճարտարագիտություն և քիմիա՝ ավարտելով բակալավրի աստիճանը։ Այնուհետև մինչև 1859 թվականը աշխատել է որպես ասիստենտ Ազգային գեոդեզիայի ծառայությունում, 1865-1869 թվականներին Հարվարդի համալսարանում սովորել է կենսաբանություն։
Նրա հայրը՝ Լուի Ագասիսը, հիմնել է Հարվարդի Համեմատական կենդանաբանության թանգարանը։ 1873 թվականին նրա որդին փոխարինեց նրան թանգարանի կուրատորի պաշտոնում։ Ի տարբերություն իր հոր՝ Ալեքսանդր Ագասիսը աշխարհի Դարվինյան համակարգի կողմնակից էր։ Նա իր աշխատանքի մեծ մասը նվիրել է էվոլյուցիայի ուսումնասիրությանը։
Ալեքսանդր Ագասիսը ոչ միայն ձկնաբան էր, այլ որպես տեսուչ և երկրաբան նա նաև պատասխանատու էր պղնձի հանքերի համար։ Նա գլխավորել է ամերիկյան խոշոր արշավախմբեր[12], ինչպես նաև 1875 թվականին Պերուի և Չիլիի պղնձի հանքերը։ Նա կատարել է ծովային արշավներ, այդ թվում՝ դեպի Կարիբյան ավազան, Ֆիջի, Պանամա, Գալապագոսյան կղզիներ, Ավստրալիա և Մեծ արգելախութ։
Եղել է Լեոպոլդինայի անդամ (1882), Բավարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից (1886)[13], Լոնդոնի կենդանաբանական ընկերության արտասահմանյան անդամ (1874)։
Պատիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1902 թվականին նա ստացել է Pour le Mérite շքանշան՝ գիտությանը և արվեստին մատուցած ծառայությունների համար[14]։
1913 թվականին ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիան սահմանել է Ալեքսանդր Ագասիսի մեդալը, որը շնորհվում է օվկիանոսագիտության զարգացման գործում ունեցած ինքնատիպ ավանդի համար։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A. Agassiz։ Selections from embryological monographs։ Crustacea. Band 3։ Acalephs and polyps, Cambridge, 1884.
- A. Agassiz, E. C. Agassiz։ Seaside Studies in Natural History., Boston J.R. Osgood & Co., 1865
- A. Agassiz, E. C. Agassiz։ North american Acephalae., Boston Harvard College, 1865
- A. Agassiz։ On the embryology of echinoderms. In։ Mem. Ann. Acad. Arts and Sci. Vol.9, 1864
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 The Biographical Dictionary of America / R. Johnson — Boston: 1906. — Vol. 1. — P. 59—60.
- ↑ 5,0 5,1 5,2 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 7.
- ↑ Les membres du passé dont le nom commence par A(ֆր.)
- ↑ A. von Humboldt, I. Schwarz: Alexander von Humboldt und die Vereinigten Staaten von Amerika: Briefwechsel. Akademie Verlag, 2004, S. 394. ISBN 3-05-002776-2
- ↑ Agassiz, Alexander Արխիվացված 2012-01-22 Wayback Machine, Pädagogische Hochschule Heidelberg
- ↑ Alexandre Emanuel Agassiz(գերմ.)(անգլ.)
- ↑ Swiss Hall of Fame: Schweizer Prominenz aus über 2000 Jahren
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- G. L. Goodale։ Biographical memoir of Alexander Agassiz 1835—1910. In։ Nat. Acad. Sciences Biographical memoirs, Part of Vol. 7
- A. H. Duppen։ Alexander Agassiz. In։ Dictionary of Scientific Biography, Charles Scribner’s Son, New York, 1970, Part 1, S. 71-72.
- R. R. Agassiz։ Alexander Agassiz. Letters and Recollections of Alexander Agassiz։ With a Sketch of his Life and Work, Mifflin Comp., 1913
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dupree, A. Hunter (1970). «Alexander Agassiz». Dictionary of Scientific Biography. Vol. 1. New York: Charles Scribner's Sons. էջեր 71–72. ISBN 978-0-684-10114-9.
- Murray, John (1911). «Alexander Agassiz: His Life and Scientific Work». Bulletin of the Museum of Comparative Zoology 54 (3). pp 139–158(անգլ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ագասիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ագասիս» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1835 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1910 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բնագետներ
- Ամերիկացի բուսաբաններ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի կենդանաբաններ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ