Jump to content

«Վիքիպեդիա:Հոդվածների անվանում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 107. Տող 107.
==Հոդվածի անվանման տեսքը==
==Հոդվածի անվանման տեսքը==
* Օգտագործեք փոքրատառերը բացի հատուկ անուններից. Հոդվածի առաջին տառը միշտ ընդունվում է որպես մեծատառ, անկախ նրանից դուք կգրեք մեծատառ թե փոքրատառ:
* Օգտագործեք փոքրատառեր բացի հատուկ անուններից. Հոդվածի առաջին տառը միշտ ընդունվում է որպես մեծատառ, անկախ նրանից դուք կգրեք մեծատառ թե փոքրատառ:
* Օգտագործեք եզակի բառեր. Հոդվածների անվանումները պետք է լինեն եզակի, օրինակ` [[ձի]], ոչ ձիեր:
* Օգտագործեք եզակի բառեր. Հոդվածների անվանումները պետք է լինեն եզակի, օրինակ` [[ձի]], ոչ ձիեր:
* Խուսափեք ոչ միանշանակ հապավումներից, այսինքն հապավումերը որոնք դուք օգտագործում եք պետք է միանշանակ վերաբերվեն տվյալ հոդվածին, օրինակ [[ՆԱՏՕ]], [[ԵՄ]] և այլն:
* Խուսափեք ոչ միանշանակ հապավումներից, այսինքն հապավումերը որոնք դուք օգտագործում եք պետք է միանշանակ վերաբերվեն տվյալ հոդվածին, օրինակ [[ՆԱՏՕ]], [[ԵՄ]] և այլն:

10:01, 23 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱
  • ՎՊ:ՀԱ

Հոդվածի անվանումը համարվում է հոդվածի վերնագիրը, որը գրվում է հոդվածի վերևում:

Հոդվածի անվանումը պետք է լինի հոդվածի առարկայի անունը կամ արտահայտի հոդվածի թեման: Երկու հոդված չեն կարող ունենալ միևնույն անվանումը, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտություն կարող է առաջանալ նույն անվանումով մեկից ավելի հոդված ստեղծելու, այս դեպքում անվանմանը կարող է կցվել հավելյալ բառեր, օրինակ` Սևիլյա քաղաք և Սևիլյա ՖԱ ֆուտբոլային ակումբ: Սովորաբար հոդվածը կոչվում է այնպես, ինչպես հեղինակավոր աղբյուրներում է: Երբ հնարավոր է թեման ունենա մեկից ավել անվանումներ, այս դեպքում խմբագրողը պետք է նախապատվությունը տա ավելի ճանաչված անվանմանը:

Այս էջը բացատրում է, թե հոդվածի անվանումն ընտրելիս ինչ հիմքեր պետք է ունենա խմբագրողը և ինչպես ընտրել ճիշտ անվանում:

Եթե անհրաժեշտություն առաջանա, հոդվածի անվանումը կարող է փոխվել էջի տեղափոխմամբ:

Հոդվածի վերնագիր որոշելը

Հոդվածի վերնագիրը պետք է հիմնված լինի հայալեզու հեղինակավոր աղբյուրների վրա: Եթե հայերեն որևէ աղբյուր չկա նման հոդվածի վերաբերյալ, ապա խմբագրողը պետք է մյուս մասնակիցների հետ քննարկման արդյունքում համաձայնության գա հոդվածի անվանման վերաբերյալ: Լավ հոդվածի անվանումը պետք է համապատասխանի ներքոնշյալ հինգ կետերին:

  • Ճանաչված – Վերնագիրը պետք է ճանաչված լինի տվյալ թեմային քիչ թե շատ ծանոթ մարկանց մեծամասնությանը:
  • Չեզոք – Հոդվածի անվանումը պետք է լինի չեզոք տեսակետից:
  • Ճշգրիտ – Հոդվածի անվանումը պետք է ճշգրտորեն արտահայտի հոդվածի թեման և առարկան:
  • Համառոտություն – Հոդվածի վերնագիրը պետք է լինի հնարավորինս համառոտ, չպարունակի ավելորդ բառեր:
  • Հետևողականություն – Եթե հիմքերը բավարար չեն հոդվածի անվանումը գրելիս, պետք է առաջնորդվել նմանատիպ հոդվածների անվանումներով:

Այս չափանիշները պետք է լինեն որպես նպատակ, այլ ոչ թե կանոն: Հոդվածների մեծամասնության համար կան պարզ անվանումներ, որոնք համապատասխանում են այս չափանիշներին: Այստեղ որոշելը շատ պարզ է, սակայն որոշ դեպքերում որոշելը այդքան էլ պարզ չէ: Այստեղ անհրաժեշտություն կառաջանա նախապատվությունը տալ չափանիշներից մի քանիսին՝ անտեսելով մյուսները:

Եթե հոդվածի անվանումը վիճելի է, հաճախ կարելի է օգտագործել նմանատիպ հոդվածների անվանման հետ կապված նախորդ որոշումների նախադեպը: Եթե նմանատիպ քննարկում չի եղել, կարելի է բացել նոր քննարկում: Որոշումը պետք է ընդունվի քննարկողների մեծամասնության կողմից կամ համապատասխան մասնագետների հիմնավորմամբ:

Հոդվածներին վերահղումները պետք է կրեն հոդվածի հիմնական անվանումից բացի այն անվանումները, որոնք առավել շատ են օգտագործվում հոդվածը որոնելիս, օրինակ նախկին անվանումները, այլ ուղագրությամբ անվանումները և այլն: Եվ հակառակը, հոդվածի անվանումը կարող է համընկնել մի քանի այլ հոդվածների հետ, այս դեպքում անհրաժեշտ է կատարել Բազմիմաստության փարատում:

Օգտագործեք լայն ճանաչում ունեցող անվանումներ

Անվանումները հիմնականում տրվում են հոդվածի անունները, ինչպիսիք են անձնավորության անունը, վայրի անունը և հոդվածի թեմայի անունը: Սակայն որոշ թեմաներ կարող են ունենալ մի քանի անուն, ինչը կարող է վեճերի առարկա հանդիսանալ: Այս դեպքում առավել նախընտրելի է ընտրել ավելի հանրաճանաչ անունը:

Վիքիպեդիայում կարիք չկա նախապատվությունը տալ «պաշտոնական» անվանմանը էջի անունն ընտրելիս, առավել նախընտրելի է ընտրել այնպիսի անվանումը, որն ավելի ճանաչված է և առավել շատ է օգտագործվում հայերեն հեղինակավոր աղբյուրներում: Սա նաև վերաբերվում է էջին, հղումներին: Եթե անձի, ընկերության, առարկայի կամ այլ հոդվածի անվանումը փոխվում է, ապա նախապատվությունը պետք է տալ այն աղբյուրներին, որոնք գրվել են փոխվելուց հետո, ոչ թե մինչև փոխվելը:

Հոդվածի անվանումը որոշելիս անհրաժեշտ է ստուգել, որդյոք չկան նման անվանումով այլ հոդվածներ, եթե կան, ապա խմբագրողը պետք է առաջնորդվի Բազմիմաստության փարատման ուղեցույցով: Անվանումները նաև չպետք է պարունակեն գռեհիկ տերմիններ։ Եթե հեղինակավոր աղբյուրներում օգտագործվում են այդպիսի տերմիններ, խորհուրդ է տրվում օգտագործել այլ անվանում, որը չի պարունակի գռեհիկ տերմին և նույնպես կլինի ճանաչված:

Որոշ դեպքերում անվանում ընտրելիս կարելի է առաջնորդվել այլ հանրագիտարաններում օգտագործված անվանումներով, եթե պաշտոնական աղբյուրները նման հոդվածի համար բավարար չեն:

Ստորև նշված օրինակներում բերված են դեպքեր, երբ ընտրվում է ճանաչված անվանումը, այլ ոչ թե պաշտոնական.

Անձիք

Վայրեր

Այլ հոդվածներ

  • ՖԻՖԱ (ոչ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա)

Եթե մի քանի անվանումների մեջ անհրաժեշտ է կատարել ընտրություն, օգտակար կլինի օգտվել հիմնական միջազգային կազմակերպությունների աղբյուրներից, հայերեն հիմնական տեղեկատվական համակարգերից, այլ հանրագիտարաններից, գիտական հոդվածներից և գիտական կայքերից: Կարող եք օգտվել որոնողական կայքերից՝ լրացնելով տարբերակներից յուրաքանչյուրը:

Հոդվածների անվանումների չեզոք լինելը

Հոդվածի անվանման որոշման վեճերը հաճախ բերում են Վիքիպեդիայի չեզոք տեսակետի վիճարկմանը: Այստեղ քննարկումների թեման է՝ արդյո՞ք հոդվածի անվանումը որևէ աղբյուրից է վերցված, թե՞ խմբագրողի նախընտրություններով:

Ոչ չեզոք, բայց հայտնի անվանումներ

Երբ հոդվածի թեման վերաբերվում է միայն մեկ անվանմանը, որը նշված է նաև հայերեն այլ աղբյուրներում, ապա սովորաբար անվան հետ կապված վեճեր չեն ծագում: Որոշ դեպքերում անվանումը կարող է պարունակել հայտնի, բայց ոչ չեզոք բառեր: Այս դեպքում որոշ վերապահումներով կարող է ընդունվել հոդվածի ոչ չեզոք անունը, եթե թեման հայտնի է միայն այդ անվամբ, իսկ այլ անվանումները գործածական չեն:

Հիմնավորված հանգամանքների շրջանակում Վիքիպեդիան նախընտրությունը կարող է տալ ճանաչվածությանը` անտեսելով չեզոքությունը:

Բացահայտ կոնվեցիաներ

Վիքիպեդիան ունի հատուկ կոնվեցիաներ տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց համաձայն խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հայտնի անվանումներ, օրինակ` բուսականության և բժշկության կոնվեցիաներում: Այս դեպքում հիմնականում հոդվածների անվանումները տրվում են այնպես, որպեսզի չխախտվի թեմային վերաբերվող մյուս անվանումների համաչափությունը:

Ճշգրիտ և ոչ ճշգրիտ

Ճշգրտություն

Սովորաբար վերնագրերը պետք է լինեն ճշգրիտ և միանշանակ որոշեն հոդվածի թեման, բայց ոչ միշտ է այդպես: Օրինակ՝ միայն անձի անունը որոշ դեպքերում բավարար չէ ճշգրիտ համապատասխան անձին հղում տալու համար, անհրաժեշտություն է առաջանում նշել նաև ազգանունը կամ այլ տեղեկատվություն, մյուս կողմից շատ մարդիկ ճանաչելի են միայն ազգանվամբ կամ անվամբ:

Այստեղ հնարավոր են որոշ բացառություններ, եթե վիքիպեդիայի նման թեմաների վերաբերյալ կա անվանակոչության համաձայնություն, այս դեպքում, անվանումները իրականացվում են համաձայն այդ համաձայնության:

Ոչ ճշգրիտ

Ոչ միշտ է հնարավոր հոդվածին ճշգրիտ անվանում տալ, այն կարող է ունենալ այլ նշանակություն և կարող է օգտագործվել որպես այլ էջի անուն: Այս դեպքերում կիրառվում է բազմիմաստության փարատման ուղեցույցը, իսկ անվանումներին ավելացվում է հավելյալ տերմիններ հոդվածները տարբերելու համար: Օրինակ՝ Թագուհի հոդվածում փակագծերի մեջ կարող եք նշել շախմատ իսկ էջի առաջին տողում գրել հղում Թագուհի (այլ կիրառումներ):

Որպես գլխավոր կանոն, հոդվածները, որոնք ունեն միևնույն անուն, պետք է ունենան հիմնական էջ(օրինակ Բրաբիոն (այլ կիրառումներ)), որը կպարունակի հղումներ մնացած բոլոր էջերին: Այն էջերը որոնք չունեն հիմնական էջ, ապա անհրաժեշտ է ստեղծել համաձայն բազմիմաստության փարատման ուղեցույցի:

Ոչ միանշանակ անվանումների կիրառումից խուսափելու երեք մեթոդ կա.

  1. Բնական իմաստ. Եթե կա այլընտրանքային անվանում, որը նույնպես ճանաչված է կամ ավելի քիչ ճանաչված է, սակայն միանշանակ վերաբերվում է հենց այդ թեմային, ապա կարող եք ընտրել դա, սակայն մի ընտրեք մտացածին անվանումներ:
    Օրինակ. հոտ բառը կարող է նշանակել բույր կամ ոչխարի հոտ, այստեղ պետք է օրտագործել Բույր և Ոչխարի հոտ անվանումները:
  2. Փակագծերում իմաստ. Եթե բնական ձևով տարանջատելը անհնար է, կարող եք փակագծերում նշել թեման, որին վերաբերվում է թեման:
    Օրինակ. «Մերկուրի» բառն ունի մի քանի նշանակություն, իսկ բնական եղանակով նրան հոմանիշ ընտրել հնարավոր չէ, այս դեպքում կարող եք գրել Մերկուրի (քիմիական տարր), Մերկուրի (դիցաբանություն) և Մերկուրի (մոլորակ):

Հակիրճ

Հակիրճության նպատակն այն է, որ հոդվածների անվանումները չլինեն շատ երկար, բայց միևնույն ժամանակ լինեն միանշանակ և ճանաչված։

Օրինակ.

  • Ռոդ Այլենդի պաշտոնական անունը` Ռոդ Այլենդի և Պրովիդանս Պլանտաշիոնի նահանգ է, երկուսն էլ կարելի է օգտագործել, սակայն Ռոդ Այլենդը ավելի հակիրճ է և նույնպես ճանաչված:

Բացառություններ են կենսագրական հոդվածները․ չի կարելի օգտագործել անուններ, որոնք ոչ պաշտոնական են, ոչ ճանաչված:

Հայերեն անվանումներ

Հայերեն վիքիպեդիայում հոդվածների անունները պետք է լինեն գրված հայերենով: Սակայն հնարավոր են բացառություններ, երբ բառը կամ բառակապակցությունը հայտնի է միայն տվյալ լեզվով և հայերենում գործածական չէ, ապա կարելի է ընտրել տվյալ լեզվով անվանումը:

Օտարերկրյա անուններ

Եթե հայկական վստահելի աղբյուրներում տվյալ էջի անվանումը այլ լեզուներով է, ապա այստեղ կարելի է օգտագործել տվյալ լեզվով անվանումը: Տվյալ դեպքում անվանումը պետք է համապատասխանի վերը թվարկված պայմաններից առնվազն մեկին:

Եթե օտարերկրյա անվանումը կամ հապավումը հայերեն վստահելի աղբյուրներում գործածվում է տառացի առանց թարգմանությամբ, օրինակ (Ուոլ Սթրիթ, ՆԱՏՕ, ՅՈՒՆԵՍԿՈ և այլն), ապա հոդվածների անունները կարելի է կոչել այդպես, միայն այն դեպքում, եթե հայերենով թարգմանված տարբերակը ոչ պակաս հայտնի է:

Այլընտրանքային անվանումների տարանջատում

Վիքիպեդիայի մոդուլը գրված է այնպես, որ ամեն հոդված կարող է ունենալ մեկ անվանում: Եթե հոդվածն ունի մեկից ավելի անվանումներ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել Վերահղման ուղեցույցով: Այն կարող է ներառել այլընտրանքային ուղղագրություն, պատմական անվանում, կարճ տարբերակ, անունն այլ լեզուներով և այլն:

Հոդվածի անվանման տեսքը

  • Օգտագործեք փոքրատառեր բացի հատուկ անուններից. Հոդվածի առաջին տառը միշտ ընդունվում է որպես մեծատառ, անկախ նրանից դուք կգրեք մեծատառ թե փոքրատառ:
  • Օգտագործեք եզակի բառեր. Հոդվածների անվանումները պետք է լինեն եզակի, օրինակ` ձի, ոչ ձիեր:
  • Խուսափեք ոչ միանշանակ հապավումներից, այսինքն հապավումերը որոնք դուք օգտագործում եք պետք է միանշանակ վերաբերվեն տվյալ հոդվածին, օրինակ ՆԱՏՕ, ԵՄ և այլն:
  • Խուսափեք անվանումների հոլովումներից, բացառություն են այն դեպքերը, երբ հոդվածը ճանաչված է միայն այդ անվամամբ:
  • Օգտագործեք գոյականներ, եթե հոդվածի անվանումը կարելի է գրել միանշանակ գոյականով:
  • Հոդվածի անվանումը չակերտներում մի գրեք:
  • Մի անվանեք հոդվածների այնպես, որ դա վերաբերվի միայն ինչ որ ենթավերնագրի, հոդվածի անվանումը պետք է վերաբերվի ամբողջ հոդվածին:
  • Անձանց անունները գրեք այնպես, ինչպես հեղիանակավոր աղբյուրներում է:

Հատուկ նշաններ

Վիքիպեդիայում անվանումները գրելիս հնարավոր է օգտագործել ստեղնաշարի ցանկացած նշան, սակայն ոչ բոլորն է թույլատրվում օգտագործել, օրինակ այս նշանները չի թույլատրվում # < > [ ] | { } _: Նշանները որոնք ցանկանում եք օգտագործել պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:

  • Նշանները պե՛տք է լինեն ստեղնաշարին և որոնք կարող եք ուղղակի սեղմել Որոշ դեպքերում լինում են նշաններ որոնք չեք կարող գտնել Ձեր ստեղնաշարին:
  • Խուսափե՛ք չակերտներից կարելի է ծայրահեղ դեպքերում օգտագործել («...») այս չակերտները, եթե առանց դրանց հոդվածի անվանումը չի արտացոլի հոդվածի թեման:
  • Սիմվոլներ (խուսափե՛ք դրանցից): Սիմվոլներ ինչպիսիք են «♥» սիմվոլը, որը օգտագործվում է շատ կազմակերպությունների լոգոներում չի կարելի գրել հոդվածների վերնագրերում:

Շեղատառ և այլ ֆորմատներ

Հայերեն վիքիպեդիայում հոդվածների անվանումների մեջ արգելված է օգտագործել շեղատառ, թավատառ տեքստեր:

Վերնագրեր որոնք պարունակում են «և»

Որոշ դեպքերում մեկից ավելի հոդվածներ, որոնք իմաստներով միանման են և կապված են, կարելի է խմբագրել և գրել մեկ հոդվածի ներքո, վերնագրում գրել բոլորի անվանումները տարանջատելով ստորակետներով ու և-ով: Որոշ դեպքերում վերնագրում կարելի է գրել գծիկ, եթե օրինակ այն վերաբերվում է երկու պետություններին (օրինակ Հայ-ադրբեջանական սահման)

Անվանափոխման քննարկումներ

Առանց քննարկման անվանափոխությունը խստիվ արգելված է: Եթե էջի անվանումը կայուն է երկար ժամանակ, ոչ մի քարիք չկա այն փոխելու: Եթե այն երբեք կայուն չի եղել, կարող եք սկսել անվանափոխություն կատարելու քննարկում։

Քննարկման էջում պարտադիր է բերել հիմքեր, թե ինչու եք ցանկանում, որ անվանումը փոխվի: Անվանափոխվող էջի վերաբերյալ քննարկումները կարող եք բացել Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ բաժնում:

Տես նաև