Jump to content

Ֆրանց Վերֆել

Ֆրանց Վերֆել
գերմաներէն՝ Franz Werfel
Ծնած է 10 Սեպտեմբեր 1890(1890-09-10)[1][2][3][…]
Ծննդավայր Փրակա, Պոհեմիայի թագաւորութիւն, Սիսլեթանիա, Աւստրո-Հունգարիա[4][5][6][…]
Մահացած է 26 Օգոստոս 1945(1945-08-26)[4][2][3][…] (54 տարեկանին)
Մահուան վայր Պեվըրլի Հիլզ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6]
Քաղաքացիութիւն  Սիսլեթանիա
 Աւստրիա
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Երկեր/Գլխաւոր գործ Փոքր Քաղաքացիի Մը Մահը, Մուսա լեռան քառասուն օրը?, Բերնադետի երգը? եւ Star of the Unborn?
Մասնագիտութիւն գրագէտ, բանաստեղծ, թատերագիր, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող
Ամուսին Ալմա Մալեր?
Ծնողներ հայր՝ Rudolf Werfel?[7], մայր՝ Albine Kussi?[7]
Ստորագրութիւն

Ֆրանց Վերֆել (10 Սեպտեմբեր 1890(1890-09-10)[1][2][3][…], Փրակա, Պոհեմիայի թագաւորութիւն, Սիսլեթանիա, Աւստրո-Հունգարիա[4][5][6][…] - 26 Օգոստոս 1945(1945-08-26)[4][2][3][…], Պեվըրլի Հիլզ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6]), աւստրիացի գրող եւ հումանիստ։

Ծնած է ունեւոր հրէական ընտանիքի մէջ, ուսումը ստացած է Ֆրանց Կաֆկայի եւ Մակս Բրոդի հետ նոյն ուսումնարանին մէջ, այնուհետեւ՝ Լայպցիգի եւ Համբուրգի համալսարաններուն մէջ։ 1911-1912 ծառայած է բանակին մէջ, բանտարկուած է՝ երկրին մէջ տիրող ռազմամոլութեան դէմ ելոյթներու պատճառով։ Էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղութեան հիմնադիրներէն մէկն է, մօտ էր Կրաուսին եւ Ռիլկեին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին կը կազմակերպէ խաղապաշտներու ընկերութիւն Մարտին Բուբերի եւ Մաքս Շելերի հետ միասին, թէեւ պատերազմի բռնկումէն ետք բանակ կը զորակոչուի՝ 1915-17 թուականներուն կռուելով արեւելեան ճակատին վրայ։ 1929-ին կ՛ամուսնանայ Ալմէ Մալերի հետ։ 1938 թ. Աւստրիոյ ֆաշիստական գրաւումէն (Անշլիւս) ետք ստիպուած կ՛ըլլայ տեղափոխուիլ Ֆրանսա (Սանարի-Սիւր-Մեր), այնուհետեւ՝ 1940 թ. կնոջ եւ գրող Հենրիխ Մաննի ու անոր ընտանիքի հետ Ֆրանսայէն կ՛անցնի Իսպանիա ու Պարտուկալիա, ուրկէ ալ՝ ԱՄՆ։ 1941-ին կը դառնայ ԱՄՆ քաղաքացի։ Վերֆելը հանկարծամահ եղած է 26 օգոստոս 1945-ին՝ ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզին մէջ։ Հետագային անոր աճիւնը երախտագետ խումբ մը հայերու կողմէն փոխադրուած է Վիեննա եւ հանձնուած հողին[8]։

Աւստրիոյ հայ համայնքի ջանքերով 1998-ին Վիեննայի կեդրոնը կամգնեցուցած են աւստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի յուշարձանը։

Ստեղծագործական ժառանգութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ֆրանց Վերֆելի յուշարձան (Վիեննա)

Գրականութեան մէջ առաջին քայլերը արած է որպէս բանաստեղծ։ 1910-ական թուականներուն հրատարակած է քանի մր բանաստեղծական ժողովածու, որոնք տոգորուած են հումանիստական ոգիով եւ պատերազմի դէմ ընդվզմամբ։ Սկզբնական շրջանին գրականութեան մէջ հարած է խաղաղապաշտի ուղղութեան, հետագային հետզհետէ կ՛անցնի ռեալիզմի դիրքերու վրայ։ 1920-30-ական թուականներուն հիմնականին կը գրէ արձակ ստեղծագործութիւններ՝ վէպեր եւ վիպակներ, որոնցմէ առաւել յայտնի են՝ Վերդի (Verdi, 1924), Համադասարանցիները (Der Abituriententag. Die Geschichte einer Jugendschuld, 1928), Մուսա լերան 40 օրը (Die Vierzieg Tage des Musa Dagh, 1933), Բերնադետի երգը (Das Lied von Bernadett, 1941) եւ այլն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Верфель Франц // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
  8. Մեծ գրողի եւ հումանիստի մահուան 60-ամեակի առիթով

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]