Նամիպիա
Նամիպիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Զամպեզի շրջան, Էրոնկօ, Հարտաբ, Գարաս, Գավանկօ արեւելեան շրջան, Գոմաս, Քունենէ, Օհանկբենա, Օմահեքէ շրջան, Օմուսաթի, Օշանա շրջան, Օշիքոթօ, Օթճոզոնճուբա եւ Արեւմտեան Քավանկօ | ||||
Պետական լեզու | անգլերէն՝ պաշտօնական լեզուն | ||||
Մայրաքաղաք | Ուինտհոգ | ||||
Օրէնսդիր մարմին |
Խորհրդարան Վերի մարմին՝ Ազգային Խորհուրդ Վարի մարմին՝ Ազգային Ժողով | ||||
Երկրի ղեկավար | Նանկոլօ Էմպուպա | ||||
Կառավարութեան ղեկավար | Սարա Քուկոնկուելա | ||||
Ազգաբնակչութիւն | 2 533 794 մարդ (2017)[1] | ||||
Օրհներգ |
Namibia, Land of the Brave (Նամիպիա, քաջերու երկիրը) | ||||
Կարգախօս |
"Unity, Liberty, Justice" Միութիւն, Ազատութիւն, Արդարութիւն | ||||
Հիմնադրուած է | 21 Մարտ 1990 (կ՛անկախանայ Հարաւային Ափրիկէի Հանրապետութեան լուծէն) թ. | ||||
Արժոյթ |
Նամիպիոյ տոլար (NAD) | ||||
Ազգային տօն | 21 Մարտ 1990 (կ՛անկախանայ Հարաւային Ափրիկէի Հանրապետութեան լուծէն) | ||||
Ժամային համակարգ | UTC+2[2] եւ Ափրիկէ/Ուիյնտհոգ[3] | ||||
Հեռաձայնային համակարգ | +264 | ||||
Համացանցի յղում | ․na | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,615[4] | ||||
gov.na |
Նամիպիա (անգլ․՝Namibia), պաշտօնական անուանում՝ Նամիպիոյ Հանրապետութիւն (անգլ․՝Republic of Namibia)․ կը գտնուի Հարաւային Ափրիկէ։ Հիւսիսէն սահմանակից է Անկոլային, հարաւէն՝ Զամպիոյ, արեւելքէն՝ Պոցուանային, հարաւ արեւելքէն՝ Հարաւաին Ափրիկէի Հանրապետութեան, իսկ արեւմտեան ափերը կը ջրեն Ադլանտեան Ովկիանոսին ջուրերը։ Մայրաքաղաքն է Ուինտհոգ, որ նաեւ Նամիպիոյ պետութեան մեծագոյն քաղաքն է։
Աշխարհագրական ու պատմական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ենթասահարա Ափրիկէի ամենէն չոր, անջրդի երկիրն է։ Նախապատմական շրջաններէն Նամիպիա հաստատուած են Խոյգոյ (կ՛անուանուին նաեւ «հոթընթոց»), Սան (կ՛անուանուին նաեւ «պուշմեն»), Տամարա եւ Նամա (հին աղբիւրներու համաձայն՝ Նամաքուա) ժողովուրդները։ ԺԴ․ դարաշրջանին, Պանդու ժողովուրդներու արեւմտեան եւ հարաւային Ափրիկէ տարածման ընթացքին, Պանդու ժողովուրդներ Նամիպիա կը հաստատուին։
Գերմանական կայսրութիւնը 1884-ին շրջանին մէջ կը ծաւալէ իր տիրութիւնը եւ կը հիմնէ Գերմանական Հարաւ Արեւմտեան Ափրիկէ գաղթօճախը։ 1904 մինչեւ 1908 գերմանական բանակը վրիժարու պատժական արշաւ մը կը ձեռնարկէ Հերերօ (Պանդու ցեղախումբ մը) եւ Նամա ժողովուրդներուն դէմ, որ հետագային կը կոչուի Ի․ դարու «Առաջին Ցեղասպանութիւն»ը։
1920-ին, Ա․ Համաշխարհային Պատերազմի աւարտին, Ազգերու Դաշնակցութեան (League of Nations) հրամանգիրով, շրջանը կը յանձուի Հարաւային Ափրիկէի Հանրապետութեան։ Վերջինս մինչեւ 1973, հարաւային Ափրիկէի տարածութիւններուն վրայ կ՛իշխէ ցեղապաշտական բռնատիրութեամբ (ափարթհայտ), երբ՝ Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը կը ճանչնայ Հարաւ Արեւմտեան Ափրիկէի Ժողովուրդներու Կազմակերպութիւնը (South West Africa People's Organisation (SWAPO)) իբր Նամիպիոյ ժողովուրդին պաշտօնական ներկայացուցիչը։
Հարաւ-Ափրիկեան սահմանային պատերազմի աւարտով, Նամիպիա կ՛անկախանայ 21 Մարտ 1990-ին։ Սակայն Ուոլվիս Պէյ (Walvis Bay) եւ Բենկուին կղզիները (Penguin Islands) կը մնան Հարաւային Ափրիկէի Հանրապետութեան իշխանութեան տակ մինչեւ 1994։
Նամիպիա մաս կը կազմէ Ազգերու Միացեալ Կազմապերպութեան, Հարաւային Ափրիկէի զարգացման համայնքին, Ափրիկեան Միութեան եւ Ազգերու Հասարակապետութեան։
Արեւմտեան Նամիպիոյ, Ադլանտեան Ովկիանոսի ափին եւ հարաւային Ափրիկէի Մեծ Զառիթափին միջեւ կը գտնուի Namib-Naukluft ազգային պուրակը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Twyfelfontein․ Նախապատմական արձանագրութիւն ժայռերու վրայ
-
Նամիպիոյ Խորհրդարանի շէնքը, Ուինտհոգ
-
Otjiwarongo քաղաքը
-
Քալահարի անապատ
-
Ruacana ջրվէժ
-
Kunene գետ
-
Himba գիւղ
-
Ուինտհոգ մայրաքաղաքը
-
Opuwo քաղաք
-
Gobabis քաղաքը
-
Fish River Canyon՝ ձոր, Նամիպիա
-
Halifax կղզի, Նամիպիա
-
Մերքիւրի կղզի, Նամիպիա
-
Sperrgebiet․ վայրի կեանք․ ձիեր
-
վայրի կեանք․ զեպրաներ
-
Tsausberge
-
Նապիպ անապատ
-
Namib Naukluft Park․ աւազակոյտեր
[5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ New Era — 1992.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Նամիպիա․ ժողովրդագրութեան տուեալներ(անգլերէն)
- ↑ Նամիպիոյ վարչակարգ, Մաթիու Սոպերկ Շիւգարդ, (անգլերէն)French Politics. 3 (3): 323–351
- ↑ Նամիպիա, Նոյեմբեր 4, 2024(անգլերէն)
- ↑ CNN WORLD. Նամիպիա, դժուար անցեալէն դէպի յառաջ(անգլերէն)
- ↑ Նամիպիոյ թաղային կեանքը, News - National 8-12-2020
- ↑ WWF Ափրիկէ, Նամիպիա (անգլերէն)
- ↑ Նամիպիա, Պելդա Բասքալ․ Մայիս 2007
- ↑ Գերմանական Հարաւ Արեւմտեան Ափրիկէ, Բրիտանական Հանրագիտարան, 11-4-2008(անգլերէն)