Jump to content

Live Aid

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Live Aid
ՏեսակԵրաժշտական փառատոն
Ժամանակաշրջան1985, հուլիսի 13
ՎայրԼոնդոն (Ուեմբլի)
Ֆիլադելֆիայում (Ջոն Քենեդիի անվան մարզադաշտ)
Ակտիվ72,000 (Լոնդոն)
99,000 (Ֆիլադելֆիա)
ՄասնակիցներNik Kershaw?, Ֆրեդի Մերկուրի, The Hooters?, Paul Young?, Autograph? և Բրայան Ադամս
 Live Aid 1985 Վիքիպահեստում

Live Aid (ընթերցվում է «Լայվ Էյդ», անգլ.՝ Կենդանի օգնություն), միջազգային բարեգործական երաժշտական փառատոն, որը տեղի է ունեցել 1985 թվականի հուլիսի 13-ին։ Միջոցառումը կազմակերպվել է բրիտանացի երաժիշտներ Բոբ Գելդոֆի և Միջեմ Յուրի կողմից, Եթովպիայում 1984-1985 թվականների սարսափելի սովի ժամանակ տուժածներին օգնելու նպատակով։

Հիմնական հարթակներ են դարձել «Ուեմբլի» մարզադաշտը Լոնդոնում (որը 82000 մարդ է տեղավորել) և Ջոն Քենեդիի անվան մարզադաշտը Ֆիլադելֆիայում (որը 99000 մարդ է տեղավորել[1])։ Նմանատիպ համերգներն անցկացվել են նաև Մելբուրնում և Ճապոնիայում։

Այս միջոցառման համար կազմակերպվել է ամբողջ պատմության մեջ ամենանշանավոր արբանյակային հեռարձակումը․ մոտ 1,9 միլիարդ մարդ[2] ավելի քան 150 երկրներում նայում էր ուղիղ եթերում այդ միջոցառումը[3][4]։

Live Aid-ը Ջոն Քենեդիի անվան մարզադաշտում

Համերգը պլանավորված էր Գելդոֆի և Յուրի մի այլ նախագծին աջակցելու համար։ Համերգային ծրագիրը արագ աճում էր մի շարք երաժիշտների հետաքրքրության շնորհիվ։ Միջոցառումը չափազանց հաջող է ստացվել։ 2001 թվականին համերգի կազմակերպիչներից մեկն ասել է, որ միջոցառման պատրաստումների ընթացքում նրանք հույս ունեին հավաքել գոնե 1 միլիոն ֆունտ, սակայն վերջում հավաքվել է մոտ 150 միլիոն։

Այս նախագծի կազմակերպման համար Գելդոֆը ստացել է Բրիտանական կայսրության շքանշան։

Կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգը սկսվել է Լոնդոնում և շարունակվել Ֆիլադելֆիայում, որտեղ այն սկսվել է ժամը 13։51-ին։ Ուեմբլիում ելույթները ավարտվել են ժամը 22։00-ին, իսկ Քենեդիի անվան մարզադաշտում՝ 04։05-ին։ Այսպիսով, համերգը շարունակվել է նվազագույնը 16 ժամ, բայց քանի որ շատ արտիստներ իմպրովիզացիաներ են ավելացրել իրենց ելույթներում, տևողությունը երկարացել է։

Ոչ մի համերգ դեռ այսքան ռոք և փոփ աստղերի միասին չէր հավաքել։ Սակայն, մի շարք արտիստներ, որոնք պիտի լինեին համերգին, այդպես էլ չեն հայտնվել, օրինակ՝ Tears For Fears խումբը, Ջուլիան Լենոնը, Քեթ Սթիվենսը, Փրինսը, Deep Purple-ը։ Status Quo խումբը միավորվել է Գելդոֆի անձնական խնդրանքով համերգին հանդես գալու համար[5]։

Պլանավորվել է Միկ Ջագերի ԱՄՆ-ում և Դեյվիդ Բոուիի Անգլիայում համատեղ ելույթը, սակայն այն ձախողվել է տեսասինխրոնիզացիայի հետ խնդիրների պատճառով։ Ջագերը ելույթ է ունեցել Թինա Թըրների հետ Ֆիլադելֆիայի համերգի ժամանակ։

Երկու համերգներն էլ ավարտվել են երկու սովի դեմ միջազգային օրհներգերի կատարմամբ՝ Band Aid խմբի «Do They Know It’s Christmas?» երգով Լոնդոնում, և USA for Africa խմբի «We Are the World» երգով՝ Ֆիլադելֆիայում[6]։

Միջոցառման հաջողությունը ստիպել է Ռոջեր Ուոթերսին գրել «The Tide Is Turning» երգը։ Այն ժամանակ «Queen» խումբը թողարկել է «One Vision» սինգլը ի պատիվ «Live Aid»-ին և Գելդոֆին։ Երգի ձայնագրման ժանանակ Բրայան Մեյը կրում էր «Live Aid»-ի պաշտոնական շապիկը։ Ֆրենսիս Ռոսին և Ռիկ Փարֆիտը վերականգնել են «Status Quo»-ն և սկսել աշխատանքները In the Army Now ալբոմի վրա։

Համերգների ժամանակ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին գումար նվիրաբերել «Live Aid»-ի համար։ BBC-ն 300 հեռախոսային գիծ է տրամադրել, այսպիսով հեռուստադիտողները կարող էին նվիրատվություններ կատարել վարկային քարտերի օգնությամբ։ Փոխանցումների համար հեռախոսային համարը և հասցեն ցուցադրվում էին էկրանի վրա ամեն 20 րոպե։

Լոնդոնի համերգի սկզբից յոթ ժամ անց Գելդոֆը ստուգել է հավաքված գումարի մասին տեղեկությունները։ Նրան հայտնել են, որ 1,2 միլիոն ֆունտ է հավաքվել։ Գելդոֆը իր խոր հիասթափությունն է հայտնել և մոտեցել BBC-ի ներկայացուցիչներին։ Նա հարցազրույց է տվել, որի մեջ բողոքել է հեռուստադիտողներից, օգտագործելով «fuck» բառը։ BBC-ի ներկայացուցիչ Դևիդ Հիփվորթը, ով հարցազրույց էր վերցնում, սկսել էր կարդալ հասցեները, որոնց վրա պետք է փոխանցումներ անել, սակայն Գելդոֆը ընդհատել է նրան և ասել․ «Գրողի ծոցը հասցեները, մեզ թվեր են պետք» (անգլ.՝ Fuck the address let’s get the numbers!)։ Դրանից հետո փողային փոխանցումների քանակը ավելավել է մինչև 300 ֆունտ վայրկյանում[7]։

Ինչպես նկատել է Գելդոֆը համերգների ժամանակ, փոխանցումների մեծամասնությունը կատարվել է Իռլանդիայից, չնայած նրան, որ այդ ժամանակ երկիրը խոր ճգնաժամի մեջ էր գտնվում։ Ամենախոշոր նվիրատվությունը կատարել է մի ընտանիք Դուբայից, որը մեկ միլիոն ֆունտ է փոխանցել Գելդոֆի հետ հեռախոսային զանգից հետո։

«Live Aid»-ի հաջորդ օրը տեղեկատվական գործակալությունները հայտնել են, որ միջոցառման ընթացքում հավաքվել է 40-50 միլիոն ֆունտ։ Ներկա պահին փառատոնի կազմակերպումը թույլ է տվել հավաքել մոտ 150 միլիոն ֆունտ։

Ելույթներ և սեթլիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեմբլի՝ Լոնդոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամը Կատարողներ Երգեր
12:00 Coldstream Guards Royal Salute

God Save the Queen

12:01 Status Quo Rockin' All Over the World

Caroline

Don't Waste My Time

12:19 The Style Council You're the Best Thing

Big Boss Groove

Internationalists

Walls Come Tumbling Down!

12:44 The Boomtown Rats I Don't Like Mondays

Drag Me Down

Rat Trap

13:01 Ադամ Էնթ Vive Le Rock
13:17 Ultravox Reap the Wild Wind

Dancing with Tears in My Eyes

One Small Day

Vienna

13:46 Spandau Ballet Only When You Leave

Virgin

True

14:07 Էլվիս Քոստելլո All You Need Is Love
14:22 Նիկ Քերշոու Wide Boy

Don Quixote

The Riddle

Wouldn't It Be Good

14:53 Sade Why Can't We Live Together

Your Love Is King

Is It a Crime

15:18 Սթինգ

Ֆիլ Քոլինզ

Roxanne (Սթինգ)

Driven to Tears (Սթինգ)

Against All Odds (Take a Look at Me Now) (Ֆիլ Քոլինզ)

Message in a Bottle (Սթինգ)

In the Air Tonight (Ֆիլ Քոլինզ)

Long Long Way to Go

Every Breath You Take

15:49 Հովարդ Ջոնս Hide and Seek
16:08 Բրայան Ֆերի Sensation

Boys And Girls

Slave to Love

Jealous Guy

16:40 Փոլ Յանգ Do They Know It's Christmas?

Come Back and Stay

That's the Way Love Is

Every Time You Go Away

17:19 U2 Sunday Bloody Sunday

Bad

18:00 Dire Straits Money for Nothing

Sultans of Swing

18:41 Queen Bohemian Rhapsody

Radio Ga Ga

Hammer to Fall

Crazy Little Thing Called Love

We Will Rock You

We Are the Champions

19:23 Դեյվիդ Բոուի TVC 15

Rebel Rebel

Modern Love

Heroes

19:59 The Who My Generation

Pinball Wizard

Love, Reign o'er Me

Won't Get Fooled Again

20:50 Էլթոն Ջոն I'm Still Standing

Bennie and the Jets

Rocket Man

Don't Go Breaking My Heart

Don't Let the Sun Go Down on Me (Wham!–ի հետ)

Can I Get a Witness

21:48 Ֆրեդի Մերկուրի

Բրայան Մեյ

Is This the World We Created...?
21:51 Փոլ ՄաքՔարթնի Let It Be
21:57 Band Aid Do They Know It's Christmas?

Ջոն Ֆ. Քենեդիի անվան մարզադաշտ՝ Ֆիլադելֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամը Կատարողներ Երգեր
8:51 Բերնարդ Ուոթսոն All I Really Want to Do

Interview

9:01 Ջոան Բաեզ Amazing Grace

We Are the World

9:10 The Hooters And We Danced

All You Zombies

9:32 Four Tops Shake Me, Wake Me (When It's Over)

Bernadette

It's the Same Old Song

Reach Out I'll Be There

I Can't Help Myself (Sugar Pie, Honey Bunch)

9:45 Բիլի Օուշեն Caribbean Queen

Loverboy

9:55 Black Sabbath Children of the Grave

Iron Man

Paranoid

10:12 Run–D.M.C. Jam Master Jay

King of Rock

10:27 Ռիք Սփրինգֆիլդ Love Somebody

State of the Heart

Human Touch

10:47 REO Speedwagon Can't Fight This Feeling

Roll with the Changes

11:12 Crosby, Stills and Nash Southern Cross

Teach Your Children

Suite: Judy Blue Eyes

11:29 Judas Priest Living After Midnight

The Green Manalishi (With the Two-Pronged Crown)

You've Got Another Thing Comin'

12:01 Բրայան Ադամս Kids Wanna Rock

Summer of '69

Tears Are Not Enough

Cuts Like a Knife

12:39 The Beach Boys California Girls

Help Me, Rhonda

Wouldn't It Be Nice

Good Vibrations

Surfin' U.S.A.

13:26 George Thorogood and the Destroyers Who Do You Love?

The Sky Is Crying

Madison Blues

14:05 Simple Minds Ghost Dancing

Don't You (Forget About Me)

Promised You a Miracle

14:41 Pretenders Time the Avenger

Message of Love

Stop Your Sobbing

Back on the Chain Gang

Middle of the Road

15:21 Santana Brotherhood

Primera Invasion

Open Invitation

By the Pool

Right Now

15:57 Ashford & Simpson Solid

Reach Out and Touch (Somebody's Hand)

16:27 Մադոննա Holiday

Into the Groove

Love Makes the World Go Round

17:02 Տոմ Փեթի և the Heartbreakers American Girl

The Waiting

Rebels

Refugee

17:30 Կենի Լոգինս Footloose
17:39 The Cars You Might Think

Drive

Just What I Needed

Heartbeat City

18:06 Նիլ Յանգ Sugar Mountain

The Needle and the Damage Done

Helpless

Nothing Is Perfect (In God's Perfect Plan)

Powderfinger

18:42 The Power Station Murderess

Get It On

19:21 Thompson Twins Hold Me Now

Revolution

19:38 Էրիկ Քլեպտոն White Room

She's Waiting

Layla

20:00 Ֆիլ Քոլինզ Against All Odds (Take a Look at Me Now)

In the Air Tonight

20:10 Led Zeppelin Rock and Roll

Whole Lotta Love

Stairway to Heaven

20:39 Crosby, Stills, Nash & Young Only Love Can Break Your Heart

Daylight Again/Find the Cost of Freedom

20:46 Duran Duran A View to a Kill

Union of the Snake

Save a Prayer

The Reflex

21:20 Patti LaBelle New Attitude

Imagine

Forever Young

Stir It Up

Over the Rainbow

Why Can't I Get It Over

21:50 Hall & Oates Out of Touch

Maneater

Get Ready

Ain't Too Proud to Beg

The Way You Do the Things You Do

My Girl

22:15 Միք Ջագեր

Hall & Oates

Էդի Քենդրիքս

Դևիդ Ռաֆի

Թինա Թըրներ

Lonely at the Top

Just Another Night

Miss You

State of Shock

It's Only Rock 'n Roll (But I Like It)

22:39 Բոբ Դիլան

Քիտ Ռիչարդս

Ռունի Վուդ

Ballad of Hollis Brown

When the Ship Comes In

Blowin' in the Wind

22:55 USA for Africa We Are the World
Ժամը Տարածք Կատարողներ Երգեր
13:05 {{{2}}} Սիդնեյ, Ավտսրալիա Oz for Africa տարբեր
13:34 ստուդիական

{{{2}}} (կատարողներ Ճապոնիայից)

Loudness Gotta Fight
Off Course Endless Night
Էիկիչի Յազավա Take It Time
Մոտոհարու Սանո Shame
Մեիկո Նակահարա Ro-Ro-Ro-Russian Roulette
14:12 {{{2}}} Վիեննա, Ավստրիա Austria für Afrika[de] Warum?
14:40 {{{2}}} Նիդեռլանդներ B.B. King When It All Comes Down

Why I Sing the Blues

Don't Answer the Door

Rock Me Baby

15:10 {{{2}}} Բելգրադ YU Rock Misija Za milion godina
15:55 Մոսկվա, ԽՍՀՄ Autograph Golovokruzhenie

Nam nuzhen mir

16:27 {{{2}}} Արևմտյան Գերմանիա Band für Afrika[de] Nackt Im Wind

Ein Jahr (Es geht voran)

21:19 ստուդիական Kool & the Gang Stand Up and Sing

Cherish

2:11 {{{2}}} Լոնդոն, Միացյալ Թագավորություն Քլիֆ Ռիչարդ A World of Difference

Հիշարժան պահեր համերգներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Queen» խումբը սկսել է ելույթը «Bohemian Rhapsody» երգով, հետո Ֆրեդի Մերկուրին երգել է «Radio Ga Ga», «Hammer to Fall», «Crazy Little Thing Called Love», «We Will Rock You» և «We Are the Champions» երգերը[8][9]։ «Live Aid»-ի ավարտից հետո մի շարք խմբեր հարցումներ են կազմակերպել, որոնք արդյունքում «Queen»–ի ելույթը ճանաչվել է փառատոնի[10][11] և ընդհանրապես երաժշտության մեջ լավագույնը։ Բրիտանիայում անգամ թողարկվել է հատուկ նամականիշ Ֆրեդի Մերկուրիի պատկերով։ Խմբի մասին կենսագրական ֆիլմը՝ Բոհեմյան Ռապսոդիան, ներառում է խմբի գրեթե ամբողջ ելույթը Ուեմբլիում, ինչի համար ստեղծվել է բեմի պատճենը[12][13]։

Երբ Մադոննան բարձրացել է բեմ 30 աստիճան շոգի ժամանակ, նա ասել է, որ «չի պատրաստվում ոչինչ հանել, քանի որ մի քանի տարի հետո դա իր դեմ են օգտագործելու», ակնարկելով նրա 1978–1979 թվականի ֆոտոսեսիաներին, որոնց նկարները վաճառվել են «Playboy» և «Penthouse» ամսագրերին։

Չորս կոմպոզիցիաներ է կատարել «Duran Duran» խումբը, հաջորդ անգամ այս հնգյակը ելույթ է ունենում միասին միայն 2003 թվականին։

Ֆիլ Քոլինզը երգել է նաև Էրիկ Կլեպտոնի և վերամիավորված «Led Zeppelin» խմբի հետ։ Ֆիլի և վերջիններիս մեջ մեծ վեճ է առաջացել՝ ընդհանուր կարծիքով ելույթը շատ վատն էր[14], դրա մեջ երկու կողմերը միմյանց են մեղադրում[15][16]։ Այդ պատճառով Led Zeppelin-ը թույլ չեն տվել ավելացնել այդ ելույթը նրանց պաշտոնական DVD-ի մեջ։

Ուեմբլիի համերգի եզրափակիչ մասում, Գելդոֆին, որպես հերոսի, ձեռքերի վրա են բարձրացրել «The Who» խմբի կիթառահար Պիտ Թաունսենդը և Փոլ ՄաքՔարթնին[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Live Aid on Bob Geldof's official site Արխիվացված 5 Փետրվար 2011 Wayback Machine
  2. World Population Prospects: The 2017 Revision. United Nations, Department of Economic and Social Affairs. Retrieved 7 June 2018.
  3. Live Aid 1985: A day of magic Արխիվացված 2020-04-11 Wayback Machine // CNN(անգլ.)
  4. Kelly, Ben (2016 թ․ սեպտեմբերի 5). «Queen at Live Aid: Remembering Freddie's finest moment». Attitude (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  5. «Status Quo»(ռուս.) // Classic Rock. — Арс Лонга, 2002. — В. 9. — № 9. — С. 58—65. — ISSN 1997-7646. Архивировано из первоисточника 14 հունվարի 2018.
  6. "Detailed list of all the artist having performed at the Live Aid concert". Live Aid. Retrieved 4 April 2013.
  7. Fred Krüger (2015). "Cultures and Disasters: Understanding Cultural Framings in Disaster Risk Reduction". p. 190. Routledge
  8. "Flashback: Queen Steal the Show at Live Aid" Արխիվացված 2017-10-29 Wayback Machine. Rolling Stone. Retrieved 4 April 2013.
  9. Queen: Live Aid Ultimate Queen. Retrieved 21 May 2011
  10. Greene, Andy (2013 թ․ փետրվարի 5). «Flashback: Queen Steal the Show at Live Aid». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. Classic Rock № 8 (январь-февраль 2002)
  12. ‘Mr. Robot’ Star Rami Malek to Play Freddie Mercury in Queen Biopic
  13. Звёзды «Богемской рапсодии» — о Фредди Меркьюри и Queen
  14. Phil Collins: Why I’m Not to Blame for Led Zeppelin’s Live Aid Reunion Show
  15. «PHIL COLLINS назвал реюнион LED ZEPPELIN «катастрофой»». Darkside.ru (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 5.
  16. «PHIL COLLINS: "Я хотел уйти со сцены во время концерта LED ZEPPELIN Live Aid"». Darkside.ru (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. Geldof, Townshend and McCartney The Guardian (London). Retrieved 22 May 2011

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Live Aid» հոդվածին։