Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934 Coppa del Mondo FIFA 1934 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Իտալիա |
Քաղաքներ | 8 |
Մարզադաշտեր | 8 |
Մասնակիցներ | 16 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Իտալիա |
Փոխչեմպիոն | Չեխոսլովակիա |
Երրորդ տեղ | Գերմանիա |
Չորրորդ տեղ | Ավստրիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 17 |
Խփված գոլեր | 70 (4.12 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Օդրիչ Նեյեդլի |
← 1930 1938 → |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934 երկրորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տղամարդկանց ազգային հավաքականների միջև։ Այն տեղի է ունեցել Իտալիայում 1934 թվականի մայիսի 27-ից հունիսի 10-ը։
Այս առաջնությունը առաջինն էր որտեղ կիրառվեց որակավորման փուլը։ Երեսուներկու երկրներից որակավորումը անցան 16 հավաքականներ։ Այդ ժամանակ գործող չեմպիոն Ուրուգվայը չմասնակցեց մրցույթին։ Իտալիան դարձավ երկրորդ աշխարհի չեմպիոնը` եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 2–1 հաշվով։
Վայրի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար քննարկումներից հետո, որի ժամանակ ՖԻՖԱ-ի հատուկ կոմիտեն հանդիպեց ութ անգամ[1] Իտալիան ընտրվեց ընդունող երկիր 1932 թվականի հոկտեմբերի 9-ին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ[2]։ Որոշումը ընդունվեց առանց անդամների քվեարկության[2]։ Իտալիայի հայտին առավելություն տրվեց Շվեդիայի հայտից[3]։ Իտալիայի կառավարությունը խոսք տվեց մրցույթի անցկացման համար ծախսել 3,5 միլիոն լիրա[4]։
Որակավորում և մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]36 երկիր հայտ ներկայացրեցին մասնակցել մրցույթին, իսկ մրցույթում կար 16 տեղ[2]։ Եղան նաև մի քանի հետաքրքիր դեպքեր։ Գործող չեմպիոն Ուրուգվայը հրաժարվեց մասնակցել, քանի որ որոշ եվրոպական երկրներ հրաժարվել էին մեկնել Հարավային Ամերիկա մասնակցելու նախորդ Աշխարհի գավաթին, որը անցկացվել էր Ուրուգվայում 1930 թվականին[5]։ Արդյունքում 1934 թվականի Աշխարհի գավաթը միակն է, որում չի մասնակցել գործող չեմպիոնը[6]։ Բրիտանական Տնային ազգերը այդ ժամանակ անկախ էին ՖԻՖԱ-ից և նույնպես հրաժարվեցին մասնակցել։
Չնայած որ Իտալիան ընդունող երկիրն էր, սակայն նույնպես մասնակցեց որակավորմանը, ինչը առաջին և միակ դեպքն էր, որ ընդունող երկիրը մասնակցում է որակավորմանը[2]։ Որակավորման խաղերը անցկացվեցին աշխարհագրական հիմքով։ Չլիլիի և Պերուի կողմից հրաժարվելուց հետո պարզ դարձավ, որ Արգենտինան և Բրազիլիան որակավորվում են առանց որևէ հանդիպում անցկացնելու[7]։
16 տեղի 12-ը տրվել էր Եվրոպային, երեքը Ամերիկաներին, մեկը Աֆրիկային կամ Ասիային (ներառյալ Թուրքիային)։ 32 հայտ ներկայացրած հավաքականներից միայն 10-ն էին գտնվում Եվրոպայից դուրս։ Վերջին տեղը վիճարկեցին ԱՄՆ-ն և Մեքսիկան, որի հանդիպումները կայացան առաջնությունից ընդամենը երեք օր առաջ Հռոմում, որտեղ հաղթեց ԱՄՆ հավաքականը[8]։
16 հավաքականների մեծ մասը իրենց նորամուտը նշեցին Աշխարհի առաջնությունում, այդ թվում Եվրոպան ներկայացնող 12 հավաքականներից ինը (Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխոսլովակիան, Հունգարիան Շվեդիան Ավստրան և Շվեյցարիան) և Եգիպոսը։ Եգիպտոսը դարձավ միակ հավաքականը, որը ներկայացրեց Աֆրիկան մինչև 1990 թվականը։
Իտալիան որպես ընդունող երկիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես երկու տարի անց Բեռլինի օլիմպիադան այս աշխարհի առաջնությունը Իտալիայի իշխանությունները օգտագործեցին, որպես քաղաքական գաղափարախոսության տարածման առիթ։
Բոլոնիա | Ֆլորենցիա | Ջենովա | Միլան |
---|---|---|---|
Ստադիո Լիտորիալ | Ստադիո Ջիովաննի Բերտա | Ստադիո Լուիջի Ֆերրարիս | Ստադիո Սան Սիրո |
Նստատեղ` 50,100 | Նստատեղ` 47,290 | Նստատեղ` 36,703 | Նստատեղ` 55,000 |
Նեապոլ | Հռոմ | Տրիեստ | Թուրին |
Ստադիո Ջիորջիո Ասկարիլլի | Ստադիո Նացիոնալե PNF | Ստադիո Լիտտորիո | Ստադիո Բենիտո Մուսոլինի |
Նստատեղ` 40,000 | Նստատեղ` 47,300 | Նստատեղ` 8,000 | Նստատեղ` 28,140 |
Մյուս երկրների ժամանած երկրպագուների թիվը ավելի շատ էր, քան նախքան այդ կազմակերպված ցանկացած ֆուտբոլայի մրցաշարի, ներառյալ 7.000 երկրպագու Նիդերլանդներից և 10.000 ական երկրպագում Ավստրիայից և Շվեյցարիայից[9]։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ առաջնության ժամանակ օգտագործված խմբային փուլը այս անգամ չօգտագործվեց և հավաքականները պայքարը սկսեցին փլեյ-օֆֆ ֆորմատի 1/8-րդ եզրափակչից։ Ոչ ոքիի դեպքում հավաքականները խաղում էին երեսուն րոպե լրացուցիչ ժամանակ, եթե լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հավաքականները պետք է հանդիպեին ևս մեկ անգամ հաջորդ օրը։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փուլի բոլոր ութ խաղերը կայացան միաժամանակ[10]։ Ընդունող երկիր Իտալիան հաղթեց ԱՄՆ-ին խոշոր` 7-1 հաշվով։
Ներքին վեճերի պատճառով Արգենտինայի հավաքականում չներառվեցն այն հավաքականի խաղացողները որը չորս տարի առաջ դուրս էր եկել եզրափակիչ[11]։ Բոլոնիայում կայացած Շվեդիայի դեմ հանդիպման ընթացքում Արգենտինան երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն Շվեդիան Սվեն Յոնասոնի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը խփեց Կնուտ Կրունը, և Շվեդիան հաղթեց 3-2 հաշվով[12] Բրազիլիան նույնպես արագ լքեց մրցաշարը` պարտվելով Իսպանիային 1-3 հաշվով[13]։
Առաջին անգամ Աշխարհի գավաթի խաղարկության մեջ քառորդ եզրափակիչ դուրս եկան ութ եվրոպական հավաքականներ։ Բոլոր ոչ-եվրոպական հավաքականները Իտալիայում խաղացին միայն մե խաղ։
Առաջին անգամ կայացավ քառորդ եզրափակչի վերախաղարկություն, երբ Իսպանիան և Իտալիան ոչ ոքի խաղացին առաջին խաղում։ Առաջին խաղը կայացել էր շատ ագրեսիվ ոճով, ինչ արդյունքում երկու հավաքականներից շատ խաղացողներ վնասվածք ստացան, որոնց մեջ էր նաև Իսպանիայի դարպասապահ Ռիկարդո Սամորան, ով բաց թողեց երկրորդ խաղը, իսկ իտալացի Մարիո Պիցիոլոն կոտրեց ոտքը և այլևս չխաղաց հավաքականում[14]։ Երկրորդ խաղը նույնպես անցավ ագրեսիվ ոճով, շատ իսպանացիներ վնասվածք ստացան, իսկ Իտալիան հաղթեց 1-0 հաշվով[15]։ Մյուս խաղում Իտալիան հաղթեց Ավստրիային նույն 1-0 հաշվով։ Եզրափակիչ նաև դուրս եկավ Չեխոսլովակիան, որը կիսաեզրափակչում հաղթեց Գերմանիային 3-1 հաշվով։
Եզրափակիչը տեղի ունեցավ Ֆաշիստական կուսակցության ազգային մարզադաշտում։ Մինչև 80-րդ րոպեն հաղթում էր Չեխոսլովակիան 1-0 հաշվով։ Սակայն իտալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում խփել հաղթական գնդակը և դարձան առաջնության հաղթող։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1/8 եզրափակիչ | Քառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | |||||||||||
27 մայիս – Հռոմ | ||||||||||||||
Իտալիա | 7 | |||||||||||||
31 մայիս և 1 հունիս – Ֆլորենցիա | ||||||||||||||
ԱՄՆ | 1 | |||||||||||||
Իտալիա | 1 (1) | |||||||||||||
27 մայիս – Ջենովա | ||||||||||||||
Իսպանիա | 1 (0) | |||||||||||||
Իսպանիա | 3 | |||||||||||||
3 հունիս – Միլան | ||||||||||||||
Բրազիլիա | 1 | |||||||||||||
Իտալիա | 1 | |||||||||||||
27 մայիս – Թուրին | ||||||||||||||
Ավստրիա | 0 | |||||||||||||
Ավստրիա (լժ) | 3 | |||||||||||||
31 մայիս – Բոլոնիա | ||||||||||||||
Ֆրանսիա | 2 | |||||||||||||
Ավստրիա | 2 | |||||||||||||
27 մայիս – Նեապոլ | ||||||||||||||
Հունգարիա | 1 | |||||||||||||
Հունգարիա | 4 | |||||||||||||
10 հունիս – Հռոմ | ||||||||||||||
Եգիպտոս | 2 | |||||||||||||
Իտալիա (լժ) | 2 | |||||||||||||
27 մայիս – Տրիեստ | ||||||||||||||
Չեխոսլովակիա | 1 | |||||||||||||
Չեխոսլովակիա | 2 | |||||||||||||
31 մայիս – Թուրին | ||||||||||||||
Ռումինիա | 1 | |||||||||||||
Չեխոսլովակիա | 3 | |||||||||||||
27 մայիս – Միլան | ||||||||||||||
Շվեյցարիա | 2 | |||||||||||||
Շվեյցարիա | 3 | |||||||||||||
3 հունիս – Հռոմ | ||||||||||||||
Նիդերլանդներ | 2 | |||||||||||||
Չեխոսլովակիա | 3 | |||||||||||||
27 մայիս – Ֆլորենցիա | ||||||||||||||
Գերմանիա | 1 | Երրորդ տեղ | ||||||||||||
Գերմանիա | 5 | |||||||||||||
31 մայիս – Միլան | 7 հունիս – Նեապոլ | |||||||||||||
Բելգիա | 2 | |||||||||||||
Գերմանիա | 2 | Գերմանիա | 3 | |||||||||||
27 մայիս – Բոլոնիա | ||||||||||||||
Շվեդիա | 1 | Ավստրիա | 2 | |||||||||||
Շվեդիա | 3 | |||||||||||||
Արգենտինա | 2 | |||||||||||||
1/8 եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Իսպանիա | 3–1 | Բրազիլիա | Ստադիո Լուիջի Ֆերրարիս, Ջենովա Հանդիսական՝ 21,000 Մրցավար՝ Ալֆրեդ Բիրլեմ (Գերմանիա) |
---|---|---|---|---|
Իրարագորրի 18' (11 մ.), 25'[16]: Լանգարա 29' |
Հաշվետվություն | Լեոնիդաս 55' |
27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Հունգարիա | 4–2 | Եգիպտոս | Ստադիո Ջիորջիո Ասկարելլի, Նեապոլ Հանդիսական՝ 9,000 Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա) |
---|---|---|---|---|
Տելեկի 11' Տոլդի 27', 61' Վինցե 53' |
Հաշվետվություն | Ֆյուզի 31', 39' |
27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Շվեյցարիա | 3–2 | Նիդերլանդներ | Սան Սիրո, Միլան Հանդիսական՝ 33,000 Մրցավար՝ Իվան Էլկինդ (Շվեդիա) |
---|---|---|---|---|
Կիլհոլց 7', 43'[17] Աբեգլեն 69' |
Հաշվետվություն | Սմիթ 19' Վենտե 84' |
27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Իտալիա | 7–1 | ԱՄՆ | Ստադիո Նացիոնալե PNF, Հռոմ Հանդիսական՝ 25,000 Մրցավար՝ Ռենե Մերկետ (Շվեյցարիա) |
---|---|---|---|---|
Չիավիո 18', 29', 64' Օրսի 20', 69' Ֆերրերի 63' Մեացա 90'[18] |
Հաշվետվություն | Դոնելլի 57' |
27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Չեխոսլովակիա | 2–1 | Ռումինիա | Ստադիո Լիտտորիո, Տրիեստ Հանդիսական՝ 9,000 Մրցավար՝ Ջոն Լանգենուս (Բելգիա) |
---|---|---|---|---|
Պուչ 50' Նեյեդլի 67' |
Հաշվետվություն | Դոբայ 11' |
27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Շվեդիա | 3–2 | Արգենտինա | Ստադիո Լիտտորիալե, Բոլոնյա Հանդիսական՝ 14,000 Մրցավար՝ Եուգեն Բրաուն (Ավստրիա) |
---|---|---|---|---|
Յոնասսոն 9', 67' Կրուն 79' |
Հաշվետվություն | Բելիս 4' Գալանտեո 48'[19] |
27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Ավստրիա | 3–2 (ա.ժ.) | Ֆրանսիա | Ստադիո Բենիտո Մուսոլինի, Թուրին Հանդիսական՝ 16,000 Մրցավար՝ Յոհանես վան Մուրսել (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Սինդելար 44' Շալ 93' Բիկան 109' |
Հաշվետվություն | Նիկոլաս 18' Վերիեստ 116' (11 մ)[20] |
27 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Գերմանիա | 5–2 | Բելգիա | Ստադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա Հանդիսական՝ 8,000 Մրցավար՝ Ֆրանչեսկո Մատտեա (Իտալիա) |
---|---|---|---|---|
Կոբիերսկի 25' Շիֆլինգ 49' Կոնեն 66', 70', 87' |
Հաշվետվություն | Վուրհուֆ 29', 43' |
Քառորդ եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]31 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Ավստրիա | 2–1 | Հունգարիա | Ստադիո Լիտտորիալե, Բոլոնյա Հանդիսական՝ 23,000 Մրցավար՝ Ֆրանչեսկո Մատտեա (Իտալիա) |
---|---|---|---|---|
Հորվաթ 8' Զիսչեկ 51' |
Հաշվետվություն | Սարոսի 60' (11 մ.) |
31 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Իտալիա | 1–1 (ա.ժ.) | Իսպանիա | Ստադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա Հանդիսական՝ 35,000 Մրցավար՝ Լուիս Բերտ (Բելգիա) |
---|---|---|---|---|
Ֆերրարի 44' | Հաշվետվություն | Ռեգուեյրո 30' |
31 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Գերմանիա | 2–1 | Շվեդիա | Սան Սիրո, Միլան Հանդիսական՝ 3,000 Մրցավար՝ Ռինալդո Բարլասինա (Իտալիա) |
---|---|---|---|---|
Հոհման 60', 63' | Հաշվետվություն | Դանկեր 82' |
31 մայիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Չեխոսլովակիա | 3–2 | Շվեյցարիա | Ստադիո Բենիտո Մուսոլինի, Թուրին Հանդիսական՝ 12,000 Մրցավար՝ Ալոիս Բերանեկ (Ավստրիա) |
---|---|---|---|---|
Սվոբոդա 24' Սոբոդկա 49' Նեյեդլի 82' |
Հաշվետվություն | Կիլհոլց 18' Ջագի 78' |
- Վերախաղարկություն
1 հունիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Իտալիա | 1–0 | Իսպանիա | Ստադիո Ջիովաննի Բերտա, Ֆլորենցիա Հանդիսական՝ 43,000 Մրցավար՝ Ռենե Մերկետ (Շվեյցարիա) |
---|---|---|---|---|
Մեացա 11' | Հաշվետվություն |
Կիսաեզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]3 հունիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Իտալիա | 1–0 | Ավստրիա | Սան Սիրո, ՄիլանMilan Հանդիսական՝ 35,000 Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա) |
---|---|---|---|---|
Գուաիտա 19' | Հաշվետվություն |
3 հունիս 1934 16:30 (ԿԵԱԺ) |
Չեխոսլովակիա | 3–1 | Գերմանիա | Ստադիո Նացիոնալե PNF, Հռոմ Հանդիսական՝ 15,000 Մրցավար՝ Ռինոլդո Բարլասսինա (Իտալիա) |
---|---|---|---|---|
Նեյեդլի 19', 71', 80'[21][22] | Report | Նոակ 62' |
Խաղ երրորդ տեղի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]7 հունիս 1934 18:00 (ԿԵԱԺ) |
Գերմանիա | 3–2 | Ավստրիա | Ստադիո Ջիորջիո Ասկարելլի, Նեապոլ Հանդիսական՝ 7,000 Մրցավար՝ Ալբինո Կարարո (Իտալիա) |
---|---|---|---|---|
Լեհներ 1', 42'[23] Կոնեն 27'[17] |
Հաշվետվություն | Հորվաթ 28'[24] Սեստա 54'[25] |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]10 հունիս 1934 17:30 (ԿԵԱԺ) |
Իտալիա | 2–1 (ա.ժ.) | Չեխոսլովակիա | Ստադիո Նացիոնալե PNF, Հռոմ Հանդիսական՝ 55,000 Մրցավար՝ Իվան Էկլինդ (Շվեդիա) |
---|---|---|---|---|
Օրսի 81' Սչիովիո 95' |
Հաշվետվություն | Պուչ 71'[26] |
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգ գոլով Օլդրիխ Նեյեդլին դարձավ առաջնության ռմբարկու։ Ընդհանուր 70 գոլ հեղինակեցին 45 տարբեր խաղացող։ Ինքնագոլ առաջնության արդյունքով չի գրանցվել։
|
|
|
- 2 գոլ
- 1 գոլ
ՖԻՖԱ մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[27][28]։ 1934 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։
Դ | Ակումբ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Իտալիա | 4 | 3 | 1 | 0 | 11 | 3 | +8 | 7 | |
2 | Չեխոսլովակիա | 4 | 3 | 0 | 1 | 9 | 6 | +3 | 6 | |
3 | Գերմանիա | 4 | 3 | 0 | 1 | 11 | 8 | +3 | 6 | |
4 | Ավստրիա | 4 | 2 | 0 | 2 | 7 | 7 | 0 | 4 | |
Դուրս մնացին քառորդ եզրափակչից | ||||||||||
5 | Իսպանիա | 2 | 1 | 1 | 0 | 4 | 2 | +2 | 3 | |
6 | Հունգարիա | 2 | 1 | 0 | 1 | 5 | 4 | +1 | 2 | |
7 | Շվեյցարիա | 2 | 1 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 2 | |
8 | Շվեդիա | 2 | 1 | 0 | 1 | 4 | 4 | 0 | 2 | |
Դուրս մնացին 1/8 եզրափակչից | ||||||||||
9 | Արգենտինա | 1 | 0 | 0 | 1 | 2 | 3 | −1 | 0 | |
Ֆրանսիա | 1 | 0 | 0 | 1 | 2 | 3 | −1 | 0 | ||
Նիդերլանդներ | 1 | 0 | 0 | 1 | 2 | 3 | −1 | 0 | ||
12 | Ռումինիա | 1 | 0 | 0 | 1 | 1 | 2 | −1 | 0 | |
13 | Եգիպտոս | 1 | 0 | 0 | 1 | 2 | 4 | −2 | 0 | |
14 | Բրազիլիա | 1 | 0 | 0 | 1 | 1 | 3 | −2 | 0 | |
15 | Բելգիա | 1 | 0 | 0 | 1 | 2 | 5 | −3 | 0 | |
16 | ԱՄՆ | 1 | 0 | 0 | 1 | 1 | 7 | −6 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freddi, Complete Book of the World Cup 2006, p. 15
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Hunt, World Cup Stories, p. 23
- ↑ «History of FIFA – The first FIFA World Cup». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Goldblatt, The Ball is Round, p. 255
- ↑ Crouch, The World Cup: The Complete History, p. 16
- ↑ Glanville, The Story of the World Cup, p. 25
- ↑ Crouch, The World Cup: The Complete History, p. 14
- ↑ «World Cup 1934». ESPN. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Murray & Murray, The World's Game, p69
- ↑ Hunt, World Cup Stories. p. 26.
- ↑ Glanville, The Story of the World Cup, p. 26.
- ↑ Freddi, Complete Book of the World Cup 2006, p. 20
- ↑ Hunt, World Cup Stories. p. 27.
- ↑ Baker, Sports in the Western World, p248
- ↑ Wilson, Inverting the Pyramid, p71
- ↑ RSSSF նշում է, որ 25-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Իսիդրո Լանգարան
- ↑ 17,0 17,1 RSSSF նշում է, որ գլը խփել է 29-րդ րոպեին։
- ↑ RSSSF նշում է որ գոլը եղել է 89-րդ րոպեին։
- ↑ RSSSF նշում է որ գոլը եղել է 46-րդ րոպեին։
- ↑ RSSSF նշում է որ գոլը եղել է 118-րդ րոպեին։
- ↑ RSSSF նշում է, որ 19-րդ րոպեի գոլը խփվել է 21-րդ րոպեին։
- ↑ ՖԻՖԱ-ն նշում է, որ 71-րդ րոպեի գոլը խփել է Ռուդոլֆ Կրչիլը, բայց 2006 թվականին փոխել է Նեյեդլի։ [1] Արխիվացված 2006-11-16 Wayback Machine RSSSF նշում է, որ գոլը եղել է 69-րդ րոպեին։
- ↑ RSSSF նշում է, որ առաջին գոլը եղել է 4-րդ րոպեին։
- ↑ RSSSF նշում է, որ գոլը եղել է 30-րդ րոպեին։
- ↑ RSSSF նշում է, որ գոլը եղել է 55-րդ րոպեին։
- ↑ RSSSF credits this goal as occurring in the 71st minute.
- ↑ «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). ՖԻՖԱ. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական վիճակագրություն ՖԱԱ 1934 Արխիվացված 2006-06-17 Wayback Machine(անգլ.)
- ՖԱԱ 1934, կայք RSSSF(անգլ.)
- ՖԱԱ-1934 (ռուս.)
|